Ջոզեֆին Դիբիչ Պիրի

Ջոզեֆին Դիբիչ Պիրի
Դիմանկար
Ծնվել էմայիսի 22, 1863(1863-05-22)[1][2]
ԾննդավայրՄերիլենդ, ԱՄՆ[3][4]
Մահացել էդեկտեմբերի 19, 1955(1955-12-19)[1][2] (92 տարեկան)
Մահվան վայրՓորթլենդ, Մեն, ԱՄՆ
ԳերեզմանԱրլինգտոնի ազգային գերեզմանատուն[5]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունճանապարհորդ հետազոտող և գրող
ԱմուսինՌոբերտ Պիրի[5]
ԵրեխաներMarie Ahnighito Peary?[5] և Robert Peary Jr.?
 Josephine Diebitsch Peary Վիքիպահեստում

Ջոզեֆին Սեսիլյա Դիբիչ Պիրի (անգլ.՝ Josephine Cecilia Diebitsch Peary;մայիսի 22, 1863(1863-05-22)[1][2], Մերիլենդ, ԱՄՆ[3][4] - դեկտեմբերի 19, 1955(1955-12-19)[1][2], Փորթլենդ, Մեն, ԱՄՆ), Արկտիկայի ամերիկացի հետազոտող, գրող, բևեռային հետազոտող։

Գրող Ռոբերտ Պիրիի կինը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոզեֆին Սեսիլյա Դիբիչը ծնվել է 1863 թվականին Վաշինգտոնում։ Նրա ծնողները եղել են ծագումով պուսիայցի Գերման Հենրի Դիբիչը և Սաքսոնիացի Մագդալենա Ավգուստա Շմիդը[6]։ Ժոզեֆինան ընտանիքի չորս երեխաներից եղել է կրտսերը[7]։

Ջոզեֆինը սովորել է Սպենսեր բիզնես քոլեջում (անգլ.՝ Spencerian Business College), որն ավարտել է 1880 թվականին։ Ստացած հմտությունները նրան թույլ են տվել աշխատանքի ընդունվել Սմիթսոնյան ինստիտուտում և ԱՄՆ ներքին գործերի նախարարությունում, որտեղ կատարում էր քարտուղարի պարտականությունները[8]։ Մի անգամ պարային երեկույթին նա դիմավորել է Ռոբերտ Պիրիին, որը այդ ժամանակ ծառայում էր քաղաքացիական ինժեներների կորպուսում։ 1888 թվականին Ժոզեֆինն ու Ռոբերտը ամուսնացան։ Սկզբում նրանք ապրում էին Վաշինգտոնում, ավելի ուշ Նյու Յորքում և Ֆիլադելֆիայում[7]։

Այդ ժամանակ Ռոբերտը որոշում է կայացրել դառնալ բևեռային հետազոտող և եղել է Գրենլանդիայում, ինչպես նաև ծառայության մեջ է եղել Նիկարագուայում։ 1891-1892 թվականին Ժոզեֆ Պիրին ամուսնու հետ ուղևորվել է նրա երկրորդ գրենլանդական հետազոտություններին[7]։ Նա ոչ միայն ուտելիք էր պատրաստում արշավախմբի անդամների համար, այլ նաև որսորդությամբ զբաղվում, այդ թվում որսալով՝ եղջերու և աղվեսի վրա[6][9]։ Բացի այդ, կին ինտուիտների հետ մորթյա քնապարկեր էր կարում[9]։ Առաջին անգամ նա ինուիտներին գտել է կոպիտ և պարզունակ, սակայն աստիճանաբար սովորել է նրանց լեզուն և հմտություններից շատերը[7]։

Մերի Պիրի, «Ձյան զավակը»

Ժոզեֆինանը արշավախմբի օրագիր էր վարում, որն հետագայում հրատարակել է «My Arctic Journal» անունով։ 1893 թվականին, չնայած Ժոզեֆինի հղիությանը, Պիրի ամուսինները կրկին ուղևորվեցին Գրենլանդիա՝ հույս ունենալով գտնել Հյուսիսային բևեռը։ Նրանց դստերը, որը ծնվել է 1893 թվականի սեպտեմբերին, անվանել են Մերի Ահնիգթո Պիրի (անգլ.՝ Marie Ahnighito Peary)։ Հաջորդ ամառ Ժոզեֆինանը երեխայի հետ տուն է գնացել, իսկ Ռոբերտը մնացել է Գրենլանդիայում։ Իր հյուրասենյակում հյուրընկալելով բարձրաստիճան հյուրերին և մամուլի ներկայացուցիչներին՝ Ժոզեֆինան պատմել է իր արկտիկական արկածների մասին[9]։ 1897 թվականին ամուսինները կրկին միասին գնացել են Գրենլանդիա, և Ժոզեֆինան գրել է «Ձյունե զավակը» (անգլ.՝ The Snow Baby) մանկական գիրքը, որը պատկերազարդված էր Արկտիկայի բնակիչների, բնության և կենցաղի լուսանկարներով[7][10]։

1900 թվականին, երբ Ռոբերտը Գրենլանդիայում միայնակ էր, Ժոզեֆինային լուր էր հասել, որ նա ոտքերի մատները ցրտահարվել են, և նա պետք է անդամահատվի։ Ժամանելով Գրենլանդիա՝ Ժոզեֆինան իմացել է, որ կապ է ունեցել Ալակասինգվա անունով մի կնոջ հետ, սակայն շարունակել է աջակցել Ռոբերտին Հյուսիսային բևեռ հասնելու իր ձգտման մեջ[7][6]։ Վերջին անգամ նա եղել է Գրենլանդիայում 1902 թվականին[6]։ Այնուհետև, երբ 1903 թվականին երկրորդ զավակն է ունեցել, Ժոզեֆինան դադարել է մասնակցել բևեռային արշավանքներին, սակայն միջոցներ է հավաքել, որպեսզի ամուսինը կարողանա իրականացնել իր մտահղացումը։ Նույն թվականին հրատարակել է «Արկտիկայի երեխաները» (անգլ.՝ Children of the Arctic) գիրքը։ Ռոբերտ Պիրին հասել է Հյուսիսային բևեռ 1909 թվականի սեպտեմբերին, Ժոզեֆինան այդ ժամանակ գտնվում էր Կասկո ծոցում գտնվող Իգլ կղզու իրենց ամառային տանը[7][6]։

1909 թվականից հետո Պիրի ամուսիններն ամռանն ապրում էին Իգլի կղզում, իսկ ձմռան ամիսներն անցկացնում էին Վաշինգտոնում։ Ժոզեֆինան դարձել է Ֆիլադելֆիայի Ազգային աշխարհագրական կազմակերպության և կին աշխարհագրագետների միության պատվավոր անդամ։ 1955 թվականի մայիսի 6-ին Ազգային աշխարհագրական կազմակերպությունը Ժոզեֆինա Պիրիին շնորհել է բարձրագույն պարգև՝ «Նվաճումների համար շքանշան»[6]։

1920 թվականին, Ռոբերտ Պիրիի մահից հետո Ժոզեֆինան բնակություն է հաստատել Փորթլենդում, իսկ ամռանը ապրում էր Իգլ կղզում։ Նա քիչ էր լինում հասարակության մեջ՝ նախընտրելով ժամանակ անցկացնել երեխաների ու թոռների հետ։ Ժազեֆինա Պիրին մահացավ 1955 թվականի դեկտեմբերի 19-ին և թաղվել իր ամուսնու կողքին՝ Արլինգթոնի ազգային գերեզմանատանում[7][6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Paul Hanley. «Peary, Josephine Diebitsch». Maine. An Encyclopedia (անգլերեն).
  • «Josephine Diebitsch Peary papers, 1861-2003». Maine Women Writers Collection (անգլերեն).
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոզեֆին Դիբիչ Պիրի» հոդվածին։