Ջոկո Վիլինկ | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 8, 1971 (53 տարեկան) |
Ծննդավայր | Կանզաս Սիթի, Միսսուրի, ԱՄՆ |
Քաղաքացիություն | Իսպանիա |
Կրթություն | Rovira i Virgili University? |
Մասնագիտություն | պոդքաստեր, մարտարվեստի վարպետ, գրող, ռազմական հրամանատար և խորհրդական |
Jocko Willink Վիքիպահեստում |
Ջոն "Ջոկո" Վիլինկ (սեպտեմբերի 8, 1971, Կանզաս Սիթի, Միսսուրի, ԱՄՆ)[1], ամերիկացի փոդքասթեր, հեղինակ, մարտարվեստի վարպետ և Միացյալ Նահանգների նավատորմի թոշակառու։ Նա Իրաքյան պատերազմի ընթացքում ծառայության համար արժանացել է արծաթե և բրոնզե աստղերի[2]։ Ռամադի ճակատամարտի ընթացքում Վիլինկը վաշտի հրամանատար էր։
Վիլինկը ծնվել և մեծացել է Նոր Անգլիայում։ Նա ԱՄՆ-ի նավատորմում ծառայության է անցել 1990 թվականին։
Վիլինկը ութ տարի իր զինվորական պարտականությունները կատարեց որպես ծովային նավատորմի շարքային մինչ ԱՄՆ ենթասպայական դպրոց հաճախելու իրավունք ստանալը։ Նա 2006 թվականին նա տեղափոխվեց Իրաքի Ռամադի քաղաք։ Իր ծառայության ընթացքում նա աշխատել է նաև նավատորմի որպես հրահանգիչ։ 2010 թվականին 20 տարի ծառայելուց հետո նա թոշակի անցավ[3]։
Վիլինկը բրազիլական ջիու-ջիցու մարտարվեստով էր զբաղվում և Դին Լեստերի կողմից արժանացել է սև գոտու։ Վիլինկը Լեյֆ Բաբինի հետ հիմնում է Էշելոն ճակատ ընկերությունը, որը բարդ պրոբլեմներին իրենց փորձառությունների վրա հիմնված և բազմաթիվ առաջնորդական մարտահրավերներից դասեր քաղած լուծումներ էր առաջարկում։ [4] Նա և Բաբինը համահեղինակեցին "Էքստրեմալ ղեկավարություն․ Ինչպես ԱՄՆ ռազմածովային նավատորմը ղեկավարել և հաղթել" առաջնորդության ձեռնարկը[5]Թիմ Ֆերիսի, Յո Ռոգանի և Սեմ Հարիսի փոգքասթերում ներկայանելուց հետո Վիլինկը սկսեց իր շաբաթական Յոկո փոդքասթը[6],։ Էկո Չարլսի հետ 2015 թվականի դեկտեմբերի 22-ինէ անդրադառնալով պատերազմի, առաջնորդության, ջիու-ջիտույի, վարժությունների և Ռազմածովային նավատորմից դասեր քաղելու թեմաներին։
Ներկայումս Վիլինկը բնակվում է Սան Դիեգոյում, Կալիֆորնիա։