Ջորջե Պուշկաշ ռումիներեն՝ George Pușcaș | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | Ռումինիա | ||
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 8, 1996[1][2][3] (28 տարեկան) | ||
Ծննդավայր | Marghita, Բիհոր, Ռումինիա | ||
Հասակ | 184 սանտիմետր | ||
Քաշ | 74 կիլոգրամ | ||
Դիրք | հարձակվող | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Ջորջե Ալեքսանդրու Պուշկաշ (ռումիներեն՝ George Alexandru Puşcaş, ապրիլի 8, 1996[1][2][3], Marghita, Բիհոր, Ռումինիա), ռումինացի ֆուտբոլիստ, «Բարի» ֆուտբոլային ակումբի և Ռումինիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող։ 2024 թվականի Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության մասնակից։
Ջորջեն սկսել է զբաղվել ֆուտբոլով «Լիբերտի» ակումբի ակադեմիայում։ 2012-2013 թվականների մրցաշրջանում նա վարձավճարով ելույթ է ունեցել ռումինական երկրորդ լիգայի «Բիխոր» ակումբի կազմում։ Ջորջեն մասնակցել է տասներեք խաղի՝ դառնալով երկու գոլի հեղինակ։ 2013-2014 թվականների մրցաշրջանը նա վարձավճարով անցկացրել է Միլանի «Ինտերնացիոնալե» ակումբում։ Հաջորդ մրցաշրջանում գնվել է իտալացիների կողմից։ 2015 թվականի փետրվարի 1-ին տեղի է ունեցել նրա նորամուտը Սերիա А-ում՝ «Սասուոլո» ակումբի դեմ խաղում[4]։
Ջորջեն խաղացել է ռումինացիների տարբեր տարիքային խմբերի, ինչպես նաև երիտասարդական հավաքականներում։ 2014 թվականի նոյեմբերին նրան հրավիրել են Ռումինիայի ֆուտբոլի ազգային հավաքական՝ մասնակցելու Հուսիսային Իռլանդիայի[5] և դանիացիների[6] դեմ խաղին, սակայն նա խաղադաշտ դուրս չի եկել։
2019 թվականի ամռանը Ջորջեն հրավիրվել է Ռումինիայի մինչև 21 տարեկանների հավաքական՝ մասնակցելու Եվրոպայի երիտասարդական առաջնությանը, որն անցկացվում էր Իտալիայում։ Խմբում առաջին՝ Խորվաթիայի հավաքականի դեմ խաղում, նա աչքի է ընկել է 11-րդ րոպեին խփած գոլով, իսկ նրա թիմը 4։ 1 խոշոր հաշվով հաղթանակ է տարել։ Խմբում երկրորդ՝ Անգլիայի հավաքականի հետ խաղում, 11-մետրանոց հարվածով նա գոլ է խփել, իսկ թիմը հաղթել է 4։ 2 հաշվով։ Կիսաեզրափակչում նա երկու գոլ է խփել Գերմանիայի հավաքականի դարպասը, սակայն դա չի օգնել թիմին, և հավաքականը զիջել է 2։ 4 հաշվով։
{{cite web}}
: Unknown parameter |deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորջե Պուշկաշ» հոդվածին։ |
|