Ջորջո Սկյավոնե | |
---|---|
Ծնվել է | 1436[1][2] |
Ծննդավայր | Սկրադին, Շիբենիկ Կնին, Խորվաթիա |
Վախճանվել է | 1504[1][2][3][…] |
Մահվան վայր | Շիբենիկ, Խորվաթիա |
Քաղաքացիություն | Վենետիկի հանրապետություն |
Մասնագիտություն | նկարիչ |
Ժանր | դիմապատկեր |
Ուշագրավ աշխատանքներ | Madonna and Child with Angels? |
Ազգականներ | Յուրայ Դալմաթացի |
Giorgio Schiavone Վիքիպահեստում |
Ջորջո Սկյավոնե, (իտ. Giorgio Schiavone, իրական անունը — խորվ. Juraj Ćulinović, լատ. Gregorio Schiavone, 1436[1][2], Սկրադին, Շիբենիկ Կնին, Խորվաթիա - 1504[1][2][3][…], Շիբենիկ, Խորվաթիա), Վերածննդի դարաշրջանի իտալացի նկարիչ։
Ծնվել է 1433 կամ 1436 թվականներին, Վենետիկի հանրապետության կազմում գտնվող Սկրադինում(Դալմաթիա), այնուհետև տեղափոխվել Վենետիկ։ «Schiavone»- կեղծանունն է, որը նշանակում է «սլավոնացի», կամ սլավոնական Դալմաթիայից(Բալկանյան թերակղզու Ադրիատիկ ափ) եկած։ Սովորել և աշխատել է Պադովայում՝ գեղանկարիչ Ֆրանչեսկո Սկվարչոնեի մոտ։ Պահպանվել է1456թվականին կնքված մի պայմանագիր, որի համաձայն Սկյավոնեն պարտավորվում էր աշխատել Սկվարչոնեի արհեստանոցում՝ սննդի դիմաց։ Հետագայում, Սկյավոնեն վերադարձավ Դալմաթիա և 1461-1462 թվականներին ապրեց Զադարում, իսկ 1463 թվականին՝ Շիբենիկում։ Այդ նույն տարում նա ամուսնացավ գեղանկարիչ Ջորջիո դի Մատեոյի դուստր՝ Ելենայի հետ[4]։ Նկարիչը մահացել է 1504թվականի դեկտեմբերի 6-ին, Շիբենիկում։
Նկարչի ստեղծագործական կյանքում մեծ նշանակություն ունեցան Ֆերարայի և Պադովայի դպրոցները, ինչպես նաև Պիեռ դելա Ֆրանչեսկայի և Դոնատելլոյի գոթական ոճի ստեղծագործությունները։ Սկվարչոնեի ստեղծագործություններին հատուկ են Հին Հռոմի արվեստին բնորոշ, երբեմն տգեղության հասնող ընդգծված թատերական դիմախաղը(մրգերով և ծաղիկներով ծաղկաշղթաները և նատյուրմորտ՝ առաջնային պլանում)։
Սկյավոնեի ստորագրությամբ գոյություն ունի հինգ աշխատանք․ Սուրբ Նիկողայոս Զմյուռնացու եկեղոցու հավաքածուն(Պադովա)՝ իր հայտնի «Մահացած Քրիստոսը հրեշտակների հետ» սրբապատկերով[6], Սուրբ Ֆրանցիսկոսի եկեղեցու հավաքածուն(Պադովա), «Տիրամայրը նորածնի հետ» ( Բալթիմորի Ուոլթերս պատկերասրահ), և «Տղամարդու դիմանկարը» (Փարիզ, Ժակմար Անդրե թանգարան)։ Խորվաթիայում, նրա վրձնին են վերագրում «Տիրամայրը նորածնի հետ» և «Տիրամայրը նորածնի հետ գահին» կտավները։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորջո Սկյավոնե» հոդվածին։ |
|