Ջորջ Բրաուն անգլ.՝ George Brown | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 29, 1818[1][2] |
Ծննդավայր | Էդինբուրգ, Միացյալ Թագավորություն[1][3] |
Մահացել է | մայիսի 9, 1880[1][2] (61 տարեկան) |
Մահվան վայր | Տորոնտո, Կանադա |
Գերեզման | Toronto Necropolis[4] |
Քաղաքացիություն | Կանադա |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, հրատարակիչ, լրագրող և գործարար |
Ամուսին | Էնն Նելսոն |
Ծնողներ | հայր՝ Պետեր Բրաուն |
Զբաղեցրած պաշտոններ | Կանադայի Սենատի անդամ |
Կուսակցություն | Կլիե Գրից և Կանադայի լիբերալ կուսակցություն |
Ստորագրություն | |
George Brown (politician born 1818) Վիքիպահեստում |
Ջորջ Բրաուն (անգլ.՝ George Brown, նոյեմբերի 29, 1818[1][2], Էդինբուրգ, Միացյալ Թագավորություն[1][3] - մայիսի 9, 1880[1][2], Տորոնտո, Կանադա), կանադացի քաղաքական գործիչ, լրագրող։ Հանդիսացել է կանադական համադաշնության հիմնադիրներից մեկը։ Շարլոտաունում և Քվեբեկում մասնակցել է խորհրդաժողովներին[5]։
Ջորջ Բրաունը ծնվել և մեծացել է Էդինբուրգ քաղաքում։ 1837 թվականին իր հոր հետ ներգաղթել է Նյու Յորք։ 1843 թվականին նրանք տեղափոխվել են Տորոնտո և հիմնադրել <<Banner>> թերթը Վերին Կանադայի պրեսբիսերական (երիցական) եկեղեցու կողմնակիցների համար[6]։
Հաջորդ տարի Բրաունը սկսել է հրատարակել <<Globe>> թերթը՝ հօգուտ բարեփոխումների՝ պատասխանատու կառավարություն հիմնադրելու համար։ Բարեփոխիչների հաղթանակից հետո՝1848 թվականին,թերթի դիրքը Վերին Կանադայում շատ ուժեղ էր։ Եկեղեցու և կառավարության փոխհարաբերության հիմնախնդիրները ստիպեցին նրան1851 թվականին օրենսդիր մարմնում իր թեկնածությունն առաջադրել Քենթի շրջանից (ներկայիս՝ Լեմբթոն- Քենթ- Միդլսեքս կազմում)[5]։
Ջորջ Բրաունը պաշտպանել է Կանադա նորաստեղծ գավառում որոշակի թվով բնակչության ներկայացուցչություն ունենալու գաղափարը, ինչը անգլո-բողոքական արևելյան Կանադային տալիս էր որոշակի առավելություն ֆրանս-կաթոլիկ արևմտյան Կանադայի նկատմամբ։ Բրաունը վայելել է արմատական ռեֆորմիստական կուսակցության աջակցությունը գավառի ագրարային հատվածում։ Այդ աջակցությունը և <<Globe>> թերթի ժողովրդականությունը հանգեցրին նրան, որ Բրաունը հաղթեց ընտրություններում 1857 թվականին և լիբերալ Անտուան-Էմե Դորիոնի հետ կազմավորեց կառավարություն:Այնուամենայնիվ, հավասարակշռությունը շատ փխրուն էր, և կառավարությունը երկար չտևեց[5]։
1861թվականին նա ժանամակավորապես հեռացել է քաղաքականությունից, որին վերադարձել է 1863 թվականին՝ Անգլիա մեկնելուց և Աննա Նելսոնի՝ էդինբուրգցի հրատարակչի դստեր հետ ամուսնանալուց հետո միայն։ 1864 թվականին նա միավորվել է իր նախկին հակառակորդներ Ջոն Ա. Մակդոնալդի, Ալեքսանդր Գալտի և Ջորջ-Էտիեն Կարտիեի հետ ՝ ձգտելով միավորել բրիտանական գաղութները։ Բրաունը առաջին երկու խորհրդաժողովի ժամանակ Կանադայի համադաշնության ակտիվ կողմնակիցն էր, 1864 թվականին ներկայացրել է բրիտանական կառավարությունում միավորվելու ծրագիր և մասնակցել է կանադական ասամբլեայի բանավեճերին 1865 թվականին։ Սակայն 1865 թվականի դեկտեմբերին նա դուրս է գալիս կոալիցիայից ներքին տարաձայնությունների պատճառով[5]։
1880 թվականին մի դժբախտ միջադեպ Ջորջ Բրաունի մահվան պատճառը դարձավ։ Թերթի՝ աշխատանքից հեռացված աշխատակիցներից մեկը Բրաունի գրասենյակում կրակել է նրա վրա։ Չնայած որ Բրաունը կարողացել է իջեցնել կրակողի ձեռքը, և փամփուշտը դիպել է ոտքին, մի քանի ամիս անց նա մահացել է զարգացող փտախտից[5]։
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորջ Բրաուն» հոդվածին։ |
|