Ջորջ Ուիլյամ Ռասսել
George William Russell |
---|
|
Ծնվել է | Փետրվարի 3, 1853 |
---|
Ծննդավայր | Լոնդոն, Անգլիա, ՄԹ |
---|
Մահացել է | Մարտի 17, 1919 (66 տարեկան) |
---|
Մահվան վայր | Լոնդոն, Անգլիա, ՄԹ |
---|
Քաղաքացիություն | |
---|
Ազգություն | Անգլիացի |
---|
Կրթություն | Համալսարանի քոլեջ և Հերոու դպրոց |
---|
Մասնագիտություն | գրող, քաղաքական գործիչ և լրագրող |
---|
Ամուսին | Ամուրի |
---|
Ծնողներ | հայր՝ Lord Charles Russell?, մայր՝ Isabella Clarisa Davies?[1] |
---|
Զբաղեցրած պաշտոններ | Մեծ Բրիտանիայի գաղտնի խորհրդի անդամ, Միացյալ Թագավորության 25-րդ պառլամենտի անդամ, Մեծ Բրիտանիայի 22-րդ գումարման պատգամավոր և member of London County Council? |
---|
Կուսակցություն | Լիբերալ կուսակցություն |
---|
George W. E. Russell Վիքիպահեստում |
Ջորջ Ուիլյամ Էրսկին Ռասսել (անգլ.՝ George William Erskine Russell, փետրվարի 3, 1853(1853-02-03)[1], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - մարտի 17, 1919(1919-03-17)[1], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), անգլիացի քաղաքական գործիչ, Լիբերալ կուսակցության ղեկավարներից։ 1880-1885 թվականներին եղել է անգլիական պառլամենտի անդամ, 1892-1894 թվականներին՝ Հնդկաստանի գործերի նախարարի տեղակալ, 1894-1895 թվականներին՝ ներքին գործերի նախարարի տեղակալ։
Քաղաքական տարբեր խնդիրների մասին գրքերի և հոդվածների հեղինակ է։ 1895-1897 թվականներին անգլիական թերթերում և ամսագրերում հանդես է եկել հայկական հարցի վերաբերյալ հոդվածներով։ Քննադատել է լորդ Ռ. Սոլսբերիի պահպանողական կառավարության քաղաքականությունը հայկական հարցում, գտել, որ շնորհիվ իր աշխարհագրական դիրքի ու ռազմական ուժի Ռուսաստանը միակ տերությունն է, որը կարող է կասեցնել սուլթանական կառավարության «արյունալի չարագործությունները»։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
|
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|