Ջորջ Փրայս Բոյս

Ջորջ Փրայս Բոյս
Ծնվել էսեպտեմբերի 24, 1826(1826-09-24)[1][2][3]
ԾննդավայրՔամդեն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Վախճանվել էփետրվարի 11, 1897(1897-02-11) (70 տարեկան)
Մահվան վայրՉելսի, Կենսինգտոն և Չելսի, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մասնագիտություննկարիչ
ՈճՊրեռաֆայելիտներ
Ուշագրավ աշխատանքներAt Binsey, near Oxford?
ԱմուսինCaroline Boyce?
 George Price Boyce Վիքիպահեստում

Ջորջ Փրայս Բոյս (անգլ.՝ George Price Boyce, սեպտեմբերի 24, 1826(1826-09-24)[1][2][3], Քամդեն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - փետրվարի 11, 1897(1897-02-11), Չելսի, Կենսինգտոն և Չելսի, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]), բնանկարների բրիտանացի ջրանկարիչ և ճարտարապետ, ստեղծագործել է պրեռաֆայելիտների ոճով։ Նա եղել է Դանթե Գաբրիել Ռոսսետտիի հովանավորը և ընկերը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոյսը ծնվել է Գրեյս Ինն Թերասում, Լոնդոն, և գրավառու դարձած գինու վաճառական Ջորջ Բոյսի որդին էր[5]։ Նրա քույրը եղել է նկարչուհի Ջոանա Մարի Բոյսը։ Ջորջը հաճախել է Էսեքսի Չիպին Օնգար դպրոցը, ապա ուսանել է Փարիզում։ 1843 թվականի հոկտեմբերին նա պայմանագիր է կապել Լիթլ անունով ճարտարապետի հետո, որի հետ նա մնացել է չորս տարի՝ մինչև Wyatt and Brandon ճարտարապետական ընկերությանը միանալը։ Արդեն հիասթափված լինելով ճարտարապետությունից[6]՝ 1849 թվականի օգոստոսին հանդիպումը նկարիչ Դևիդ Քոքսի հետ համոզել է նրան թողել մասնագիտությունը և փոխարենն զբաղվել ջրանկարչությամբ[7]։

Ջորջ Փրայս Բոյսի վաղ աշխատանքներում երևում է Քոքսի ազդեցությունը, որին նա կրկին հանդիպել է 1851 թվականին Բեթիս-ի-Քոդում[8], բայց նա զարգացրել է իր սեփական ոճը պրեռաֆայելիտ նկարիչների ազդեցությամբ՝ հանդիպելով Թոմաս Սեդոնին և Ռոսսետտիին մոտ 1849 թվականին, իսկ Ուիլյամ Հոլման Հանտին և Ջոն Էվերեթ Միլլեին՝ 1853 թվականին[9]։ Այս նույն թվականին նա ստեղծագործել է Դինան քաղաքում Սեդոնի հետ[9]։ 1854 թվականին նա գնացել է Վենետիկ, որտեղ ուրվանկարել է քննադատ Ջոն Ռասկինի խորհուրդ տվածները, որն ուղեկցում էր նրան այդ քաղաքում չորս ամիս[10]։

Վաղ 1850-ական թվականներին Ջորջ Փրայս Բոյսի աշխատանքները կենտրոնացած են անգլիական բնապատկերների վրա, հաճախ միավորվելով ազգային ճարտարապետության տեսարանների հետ[11]՝ հատկապես Թեմզայի հովտի գյուղերի և Սասեքսի ու Սյուրեյի բարձրավայրերի շրջակայքում։ 1870-ական թվականներին նա նկարել է Լուդլոուի բազում տեսարաններ և գնալով ավելի շատ է նկարել Բրիտանիայի առավել հեռու բնատեսարաններ[12]։

1861 թվականին քրոջ մահվան պատճառով նա գնացել է Եգիպտոս, որտեղ Բոյսը Ֆրենկ Դիլոնի և Էգրոն Լունդգրենի հետ հարկ է կիսել Գիզայում մինչև հաջորդ տարվա փետրվար[13]։

Ռոսսետին, որը չէր սիրում աշխատել դրսում, փոխառել է Բոյսի էսքիզները, որպեսզի ստեղծի իր «Գրելով ավազի վրա» (1858, Բրիտանական թանգարան, Լոնդոն) ջրանկարի հիմքը[14]:

Բոյսը 1853-1861 թվականներին Թագավորական ակադեմիայում ցուցադրել է և՛ յուղանկարները, և՛ ջրանկարները: Նա եղել է Հոգարթ Քլաբի հիմնադիր անդամը[9] և Միջնադարյան միության՝ մի կազմակերպություն, որը հիմնականում ձևավորվել էր ճարտարապետներից, նվիրված էր միջնադարի արվեստի և ճարտարապետության նկատմամբ հետաքրքրությունը խթանելուն: Նա նաև եղել է Հնագույն շենքերի պաշտպանության ընկերության ղեկավար անդամ[15]: Նա հաճախ է ցուցադրվել Թագավորական ջրաներկի միությունում և 1864 թվականին ընտրվել է թղթակից անդամ, 1878 թվականին՝ անդամ։

1871 թվականից նա ապրել է Չելսիի Ուեսթ Հաուսում, որը նրա համար նախագծել էր նրա ընկեր Ֆիլիպ Ուեբը[16][17]։ Նա թողել է նկարչությունը 1893 թվականին վատառողջության պատճառով[9] և մահացել է Ուեսթ Հաուսում 1897 թվականի փետրվարի 9-ին։

Բոյսի օրագիրը դարձել է Ռոսսետիի և Պրեռաֆայելիտների եղբայրության մասին տեղեկությունների հիմնական աղբյուրը[9]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 Newall C. Boyce, George Price // Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T010696
  3. 3,0 3,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. SavoyB: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088doi:10.1515/AKL
  4. 4,0 4,1 4,2 Union List of Artist Names — 2021.
  5. Newall and Egerton (1987), p.4
  6. Newall and Egerton (1987), p.5
  7. Newall and Egerton (1987), p.6
  8. Newall and Egerton (1987), p.12
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 George Price Boyce RWS (1826–1897): An Overview at Victorianweb.org (Accessed 2 April 2007)
  10. Newall and Egerton (1987), p.16
  11. Newall and Egerton (1987), p.22
  12. Newall and Egerton (1987), p.24
  13. Staley and Newall (2004), p.121
  14. Newall and Egerton (1987), p.13
  15. Newall and Egerton (1987), p.19
  16. Newall and Egerton (1987), p.30
  17. «Settlement and building: Artists and Chelsea Pages 102-106 A History of the County of Middlesex: Volume 12, Chelsea». British History Online. Victoria County History, 2004. Վերցված է 21 December 2022-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորջ Փրայս Բոյս» հոդվածին։