Ջուել Թեյլոր | |
Կուսակցություն՝ | National Patriotic Party? |
---|---|
Կրթություն՝ | Լիբերիայի համալսարան և Cuttington University? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | հունվարի 17, 1963 (61 տարեկան) |
Ծննդավայր | Zorzor, Լոֆա երկրամաս, Լիբերիա |
Քաղաքացիություն | Լիբերիա |
Ամուսին | Charles Taylor? |
Ջուել Թեյլոր (անգլ.՝ Jewel Taylor, հունվարի 17, 1963, Zorzor, Լոֆա երկրամաս, Լիբերիա), Լիբերիայի քաղաքական գործիչ, երկրի գործող փոխնախագահ։ Ամուսնացած է եղել դատապարտված զինվորական հանցագործ և նախկին նախագահ Չարլզ Թեյլորի հետ (որի հետ ամուսնացել է 1997 թվականին, իսկ ամուսնալուծվել է 2006 թվականին), եղել է Լիբերիայի առաջին տիկինը նրա նախագահության ժամանակ։ 2005 թվականին ընտրվել է Լիբերիայի Սենատ՝ Ազգային հայրենասիրական կուսակցությունից։ Սենատի գենդերային հարցերի, կանանց և երեխաների առողջապահության և սոցիալական ապահովության կոմիտեի նախագահն է[1]։
Երբ Չարլզ Թեյլորը երկրի նախագահն էր, նա Լիբերիայի կառավարությունում զբաղեցրել է պետական ծառայության մի շարք պաշտոններ, ներառյալ Լիբերիայի Ազգային բանկի կառավարչի տեղակալի պաշտոնը (ներկայումս Լիբերիայի Կենտրոնական բանկը), գյուղատնտեսական կոոպերատիվի և զարգացման բանկի նախագահի (ACDB) և առաջին միութենական Ազգային բանկի Հիփոթեքային Ֆինանսավորման տեղաբաշխողի պաշտոնները։ Բացի այդ, նա կենտրոնացած է կրթական, բժշկական և սոցիալական ծրագրերի վրա[2]։
Ունի բարձրագույն կրթություն և երկու բակալավրի աստիճան։ 2011 թվականի դեկտեմբերի 21-ին ավարտել է Լիբերիայի պետական համալսարանին կից Լուիզա Արտուր Գրայմսի անվան իրավաբանության ֆակուլտետը։ Երկու օր անց Բոնգ գավառում հասարակական վեճեր են առաջացել այն պատվի վերաբերյալ, որը ենթադրաբար տրվել էր նրան. նա հայտարարվել է Բոնգ գավառի` Սուակոկո շրջանին նվիրված պատվավոր «Մադամ Սուակոկո» տիտղոսի նոր կրող[3], սակայն հանձնաժողովի անդամները, որոնք իբր նրան շնորհել էին այդ կոչումը, շուտով սկսել են հերքել իրենց կողմից պարգև տալը` ասելով, որ այն ժողովը, որտեղ նա արժանացել է կոչմանը, իրականում հանդիպում էր, որը նպատակ ուներ օգնել շրջանի բնակիչներին հաղթահարել քաղաքական տարաձայնությունները։
2012 թվականի փետրվարին Ջուել Թեյլորը փորձել է Լիբերիայի խորհրդարան մտցնել օրինագիծ, որի համաձայն նույնասեռական գործողությունները կդառնային առաջին աստիճանի քրեական հանցագործություն, իսկ մահապատիժը կդառնար առավելագույն պատժամիջոց։ Օրինագիծը չի ընդունվել այն բանից հետո, երբ նախագահ Էլեն Ջոնսոն-Սերլիֆը հասկացրել է, որ չի ստորագրի այն[4]։