Ռազմական մետաղական | |
---|---|
![]() | |
Ստեղծման թնական | 1916 |
Պատվիրատու | Նիկոլայ II |
Ներկա սեփականատեր | |
Սեփականատեր | Ալեքսանդրա Ֆեոդորովնա և Մոսկվայի Կրեմլ (թանգարան-արգելոց) |
Հավաքածու | Մոսկվայի Կրեմլ (թանգարան-արգելոց) |
Դիզայն և նյութեր | |
Նյութեր | ոսկի, պողպատ, jade?, արծնապակի, Մետաքս, թավիշ, ջրաներկ և Փղոսկր |
Բարձրություն | 101 միլիմետր |
Ֆաբերժեի ձվեր |
«Ռազմական մետաղական» (ռուս.՝ Военное стальное), ոսկերչական ձու, որը դարձավ Ֆաբերժեի 52 զատկական ձվերից մեկը՝ պատրաստված Կարլ Ֆաբերժեի ընկերությունում Ռուսաստանի կայսերական ընտանիքի համար։ Այն ստեղծվել է 1916 թվականին Նիկոլայ II կայսեր պատվերով։ Ոսկերչական ձուն Նիկոլայը Զատկի տոնին նվիրել է կնոջը՝ կայսրուհի Ալեքսանդրա Ֆեոդորովնային[1]։
Այսօր «Ռազմական մետաղական» կայսերական ոսկերչական ձուն պահպանվում և ցուցադրվում է Կրեմլի զինապալատում[2] (Մոսկվա, Ռուսաստանի Դաշնություն) և համարվում է այն բացառիկ ձվերից, որոնք երբեք չեն լքել Ռուսաստանի սահմանները[3]։
«Ռազմական մետաղական» ոսկերչական ձուն ունի խիստ նկարագիր։ Ձուն պատրաստված է փայլուն մետաղից, որը երկու հորիզոնական գոտիներով բաժանվում է երեք հատվածի։ Կենտրոնում ոսկուց պատրաստված Ռուսական կայրսրության զինանշանն է զետեղված։ Ինչպես նաև ձվի վրա ագուցված են Ալեքսանդրա Ֆեոդորովնայի միացագիրը, ստեղծման տարեթիվը՝ «1916», Սուրբ Գևորգի պատկերը։ Ձվի գագաթը պսակված է կայսերական ոսկեհուռ թագով։ Տակդիրը պատրաստված է նեֆրիտից, որն ունի ոսկե շրջանակ։ Ամեն անկյունում տեղադրված է հրետանու արկ՝ պատրաստված մետաղից, որոնց վրա էլ հենվում է ձուն[4]։
«Ռազմական մետաղական» կայսերական ոսկերչական ձվի անակնկալը մոլբերտն է, որի վրա տեղադրված է ջրաներկով նկարված մանրանկար։ Նկարում Նիկոլայ II կայսրը և նրա որդի՝ Ալեքսեյն են պատկերված՝ Ռուսական բանակի հետ։ Նկարի շրջանակի վերևում Սուրբ Գևորգի շքանշանն է և ժապավենը։ Բուն մոլբերտը պատրաստված է Ալեքսանդրա Ֆեոդորովնայի վարդագրանվան տեսքով[4]։ Անակնկալի բարձրությունը 65 մմ է[3]։
Նիկոլայ II կայսրը «Ռազմական մետաղական» կայսերական ոսկերչական ձուն նվիրել է կնոջը՝ Ալեքսանդրա Ֆեոդորովնային՝ 1916 թվականին՝ Զատկի տոնին։
1917 թվականի Ռուսական հեղափոխության ժամանակ հեղափոխականները հափշտակեցին կայսերական ձվերի հավաքածուն և ուղարկեցին Կրեմլի զինապալատ։ Այդ օրվանից ցայսօր «Ռազմական մետաղական» ոսկերչական ձուն պահպանվում և ցուցադրվում է Կրեմլի զինապալատում և համարվում է այն հազվագյուտ ձվերից, որոնք երբեք չեն լքել Ռուսաստանի սահմանները։
{{cite web}}
: replacement character in |title=
at position 1 (օգնություն)
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ռազմական մետաղական (Ֆաբերժեի ձու) կատեգորիայում։ |