Պոկեմոնների ցանկ Պիկաչու → Ռաիչու (#026) → Սենդշարյու | |
Անգլերեն անուն | Raichu |
Ճապոներեն անուն | ライチュウ |
Տեսք | մուկ |
Հասակ | 0,8 մետր մ |
Քաշ | 30 կգ կգ |
Նախորդ զարգացում | Պիկաչու |
Հաջորդ զարգացում | չկա |
Ռաիչու (ճապ.՝ ライチュウ, անգլ.՝ Raichu), պոկեմոն, Nintendo և Game Freak ընկերություններին պատկանող Պոկեմոն խաղերի, մանգայի և անիմե սերիաների արարած։ Ռաիչուն պոկեմոն 1, որին կարելի է էվոլյուցիայի ենթարկել և դարձնել Պիկաչու։ Ռաիչուին ստեղծել է Քեն Սուգիմորին «Game Freak»-ի ստեղծողների թիմի հետ համատեղ։ Առաջին անգամ հայտնվել է «Pokémon Red and Blue» խաղերում, իսկ այնուհետև նաև՝ տարբեր մերչենդայզերում, սփին-օֆֆներում, ֆրանշիզայի անիմացիոն և տպագիր ադապտացիաներում։ Ռաիչուն պատկանում է պոկեմոնների էլեկտրական տիպին և ի վիճակի է իր մարմնի վրա պահել 100 հազար վոլտ էլեկտրականություն։
Խաղում իր առաջին հայտնվելուց հետո Ռաիչուն քննադատների կողմից ընդհանուր առմամբ դրական է ընդունվել։ Chicago Sun-Times թերթը Ռաիչուին անվանել է՝ իր «սիրելի»[1]։ Լորեդանա Լիպերինին` «Generazione Pókemon: i bambini e l’invasione planetaria dei nuovi» գրքի հեղինակը, նշել է այն փաստը, որ Ռաիչուն այնքան հայտնի չէ, ինչքան Պիկաչուն[2]։ Ռայան Օմեգան` «Anime Trivia Quizbook: From Easy to Otaku Obscure, 1-ին էպիզոդ»-ի հեղինակը, գրել է, որ Ռաիչուն այնքան լավը չէ իր կարծիքով այն բանի համար, որ անիմեի մեջ Էշը չէր ցանկանում, որ Պիկաչուն էվոլյուցիայի արդյունքում դառնա Ռաիչու[3]։ Պիեր Բրունոն` «La culture de l’enfance à l’heure de la mondialisation»-ի հեղինակը, անիմեում Պիկաչուի և Ռաիչուի պայքարը համեմատել է Դավիթի և Գողիաթի բիբլիական պատմության հետ[4]։ IGN-ը գրել է, որ չնայած Ռաիչուի չափ հաճելի չէ, սակայն նա ունի այլ լավ հատկություններ[5]։ IGN-ի խմբագիր «Pokémon of the Day Chick»-ը նշել է, որ Ռաիչուին «սիրում են շատերը, իսկ ատում` էլ ավելի շատ»։ Ինչպես նաև նա գրել է, որ Ռաիչուի հանդեպ ատելությունը այնքան ուժեղ չէ, ինչքան Պիկաչուի հանդեպ ատելությունը և որ Ռաիչուն «հիմար տեսք ունի»[6]։ GamesRadar կայքի խմբագիր Բրեթ Էլսթոնը նկատել է, որ Պիկաչուի հանդեպ մեծ ուշադրության պատճառով «հեշտ է մոռանալ Ռաիչուի գոյության մասին»[7]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռաիչու» հոդվածին։ |
|