Ռամոն Կարիսալես

Ռամոն Կարիսալես
 
Կուսակցություն՝ Վենեսուելայի միասնական սոցիալիստական կուսակցություն
Կրթություն՝ Վենեսուելայի ռազմական ակադեմիա
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և ռազմական գործիչ
Ծննդյան օր նոյեմբերի 8, 1952(1952-11-08) (72 տարեկան)
Ծննդավայր Zaraza, Գուարիկո, Վենեսուելա
Քաղաքացիություն  Վենեսուելա

Ռամոն Ալոնսո Կարիսալես Ռենգիֆո (իսպ.՝ Ramón Alonso Carrizales Rengifoնոյեմբերի 8, 1952(1952-11-08), Zaraza, Գուարիկո, Վենեսուելա), վենեսուելացի քաղաքական գործիչ, նախկին փոխնախագահ և պաշտպանության նախարար, Ապուրեի նահանգապետ 2011 թվականից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1974 թվականի հուլիսի 5-ին ավարտել է Վենեսուելայի ռազմական ակադեմիան[1]։ Եղել է Վենեսուելայի զինված ուժերի գնդապետ[2] (թոշակի է անցել 1994 թվականից)։

2000-2004 թվականներին եղել է քաղաքային տրանսպորտի ազգային հիմնադրամի (Ֆոնտուր) նախագահը։

2004 թվականից Վենեսուելայի ենթակառուցվածքների նախարար է։

Նրա ղեկավարությամբ կառուցվել են Կարակասի մետրոպոլիտենի 3-րդ և 4-րդ գծերը, մետրոպոլիտենները Վալենսիայում, Մարակայբոյում և Տեկեսում[1]։

2006-2007 թվականներին եղել է Վենեսուելայի բնակարանաշինության նախարար։

2008 թվականի հունվարի 6-ից մինչև 2010 թվականի հունվարի 26-ը՝ Վենեսուելայի փոխնախագահ[2]։ 2009 թվականից միաժամանակ զբաղեցրել է պաշտպանության նախարարի պաշտոնը[3]։

2011 թվականին զբաղեցրել է Ապուրեի նահանգի նահանգապետի պաշտոնը, որն ազատվել էր նրա նախորդի առողջական վիճակի պատճառով հեռանալու արդյունքում[4]։ Պահպանել է իր պաշտոնը 2012[5] և 2017[6] թվականների ընտրությունների արդյունքներով։

  • Առաջին կարգի ծովային արժանիքների շքանշան (2008)[7]

Ամուսնացած է, ունի երեք երեխա։ Կինը՝ Յուբրի Օրտեգան (Yubri Ortega), մինչև 2010 թվականի հունվարն եղել է շրջակա միջավայրի պահպանության նախարար[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Nuevo Gabinete Ejecutivo de la República Bolivariana de Venezuela Արխիվացված 2008-06-02 Wayback Machine(իսպ.)
  2. 2,0 2,1 Уго Чавес объявил о чистке в правительстве Венесуэлы
  3. 3,0 3,1 Вице-президент Венесуэлы ушел в отставку
  4. «Ramón Carrizales designado secretario general del Gobierno de Apure». Correo del Orinoco (իսպաներեն). 2011 թ․ փետրվարի 2. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 30-ին.
  5. Divulgación Elecciones Regionales 2012 → 16 de Diciembre de 2012 → Resultados Electorales
  6. «Divulgación Elecciones Regionales 2017» (իսպաներեն). Национальный избирательный совет Венесуэлы. 2017 թ․ հոկտեմբերի 18. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.
  7. Armada venezolana celebra su día por todo lo alto Արխիվացված 2016-03-04 Wayback Machine(իսպ.)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]