Քաղաքացիությունը | Ավստրալիա | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 26, 1991[1][2] (33 տարեկան) | ||
Ծննդավայր | Canowindra[3] | ||
Հասակ | 174 սանտիմետր | ||
Քաշ | 74 կիլոգրամ | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Ռայան Բերթ Գրանտ (անգլ.՝ Rhyan Bert Grant, ), ավստրալիացի ֆուտբոլիստ, «Սիդնեյ ՖԱ» ակումբի և Ավստրալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան։
Գրանտը «Սիդնեյ ՖԱ» ակումբի սան է։ 2012 թվականի դեկտեմբերի 21-ին «Պերտ Գլորի» ակումբի դեմ մրցախաղում նորամուտ է ունեցել Ավստրալիայի ֆուտբոլի առաջնությունում[4]։ 2010 թվականին Ռայանն օգնել է ակումբին հաղթել առաջնությունում։ Օգորտոսի 28-ին «Սենտրալ Կոստ Մարինես» ակումբի դեմ խաղում նա խփել է իր առաջին գոլը «Սիդնեյ ՖԱ» ակումբի կազմում[5]։ 2016 թվականի մայիսի 25-ին չինական «Շանդուն Լունեն» ակումբի դեմ Ասիայի չեմպիոնների լիգայի մրցախաղում Ռայանը գոլ է խփել[6]։ 2017 թվականին երկրորդ անգամ դարձել է Ավստրալիայի չեմպիոն։
2009 թվականին Ավստրալիայի երիտասարդական հավաքականի կազմում Գրանտը մասնակցել է Աշխարհի առաջնությանը Եգիպտոսում։ Մրցախաղում նա խաղացել է Բրազիլիայի[7] և Կոստա Ռիկայի[8] թիմերի դեմ մրցախաղում։
2011 թվականին Ռայանն երկրորդ անգամ մասնակցել է Աշխարհի երիտասարդական առաջնությանը Կոլումբիայում։ Մրցախաղում խաղացել է Էկվադորի[9], Իսպանիայի[10] և Կոստա Ռիկայի[11] թիմերի դեմ մրցախաղերում։
2018 թվականի նոյեմբերի 20-ին Լիբանանի հավաքականի դեմ ընկերական խաղում Գրանտը նորամուտ է ունեցել Ավստրալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում[12]։
2019 թվականին Գրանտը ներառվել է Ասիայի գավաթի հավաքականի կազմում Արաբական Միացյալ Էմիրություններում։ Մրցախաղում նա խաղացել է Հորդանանի[13], Պաղեստինի[14], Սիրիայի[15], Ուզբեկստանի[16] և Արաբական Միացյալ Էմիրությունների[17] թիմերի դեմ մրցախաղերում։
Թիմային