Ռայմոնդ Էլիաս Ֆեյստ (անգլ.՝ Raymond E. Feist, դեկտեմբերի 23, 1945(1945-12-23)[1][2][3], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկյան գիտաֆանտաստիկ ժանրի գրող։ Կնոջ և երեխաների հետ ապրում է Սան Դիեգոյում։
Ռայմոնդ Գոնսալեսը ծնվել և մեծացել է հարավային Կալիֆոռնիայում։ Ֆեյստ ազգանունը նա ստացել է իրեն որդեգրած հորից, կինոռեժիսոր Ֆելիքս Է․ Ֆեյստից։ Գերազանց ավարտել է Սան Դիեգոյի Կալիֆոռնիայի համալսարանի կապի տեխնիկայի բակալավրի աստիճանը։ 1982 թվականին գրականության դեբյուտում հանդես է եկել «Կախարդը» (անգլ.՝ Magician) գիտական ֆանտաստիկայի ժանրի երկխոսությամբ, որը դարձել է «Դարպասների պատերազմ» (անգլ.՝ Riftwar,կենսաբանական տերմինից ռիֆտ, այսինքն «պառակտում») ծավալուն շարքի սկիզբը Միդկեմիա աշխարհի մասին։ Միայն վեպի անգլերեն հրատարակությամբ վաճառվել է ավելի քան մեկ միլիոն օրինակ[5]։
Նրա գրքերը թարգմանվել են աշխարհի տարբեր լեզուներով, իսկ ընդհանուր տպաքանակը գերազանցել է 15 միլիոն օրինակը[6]։
- Դարպասների պատերազմ —Ռայմոնդի առաջին և հանրահայտ գործերն են երկու երկխոսությունները Միդկեմի աշխարհի մասին։ Այդ աշխարհը հորինված էր Ֆեյստի կողմից՝ 70-ականներին քոլեջում դերային խաղերի համար։ Առաջին երկու գրքերը նկարագրում են Պագ անունով երիտասարդի արկածները, ով գերի էր ընկել զուգահեռ աշխարհի՝ Քելևանի այլմոլորակայիններին և դարձել էր հզոր կախարդ։ Հաջորդ երկու գրքերը նկարագրում են նրա ընկեր արքայազն Արութի պայքարը մութ էլֆերի առաջնորդի հետ։
- Կախարդը (Magician, 1982) — լույս է տեսել երկու հատորով․
- Կախարդի աշակերտը (Magician:Apprentice, 1982; ռուսերեն անվանումն է «Դարպասների պատերազմ»,)
- Վարպետ Կախարդը (Magician:Master, 1982, այնպես ինչպես «Վիշապի զրահը»)
- Արծաթե հովիտը (Silverthorn, 1985; Ռուսաստանում լույս է տեսել որպես «Խավարի հովիտ»)
- Սեթանոնի խավարը (Darkness at Sethanon, 1986; Ռուսաստանում լույս է տեսել որպես «Գիշերային բազեներ»)
- Կրոնդոր —Կրոնդոր քաղաքի մասին ստեղծագործության գործողությունները շարունակում է «Գիշերային բազեներ » կոչվող պատմությունը, որտեղ նկարագրում է պայքարը գիլդայի մարդասպանի հետ։ Մինչև գրքի լույս տեսնելը այդ պատմությունը ներկայացրել են դերային խաղերով՝ «Դավաճանությունը Կրոնդորում» և «Վերադարձ Կրոնդոր»։
- Դավաճանություն Կրոնդորում (Krondor: the Betrayal, 1998)
- Կրոնդորի մարդասպանները (Krondor: the Assassins, 1999)
- Կրոնդորի աստվածների արցունքները(Krondor: Tear of the Gods, 2000)
- Կրոնդորի որդիները — ստեղծագործություն, որը պատմում է նախկին գրքերի գլխավոր հերոս Արութ արքայի երեխաների ՝ եղբայրներ Բորուրիկի, Էռլանդի և Նիկոլասի մասին։
- Արյան Արքան (Prince of the Blood, 1989)
- Արքայական ծովահենը (the King’s Buccaneer, 1991; հրատարակվել է նաև ինչպես Ոսկե վիշապը )
- Կայսերական եռերգություն — եռերգությունը համահեղինակային ստեղծագործություն է Դ․ Վուրտցի հետ, գործողությունները տեղի են ունենում Քելևանում և պատմում են Դարպասների պատերազմի պատմությունը ուրիշ կողմից։ Գլխավոր հերոսուհին հանդիսանում է ցուռանացիների ազգի Մառան, ով Դարպասների պատերազմում կորցնելով իր ազգի բոլոր տղամարդկանց, հարկադրաբար իր ձեռքն է վերցնում իշխանությունը և ընկնում է ինտրիգների շրջապտույտի մեջ։ (Ռուսերեն լեզվով լույս է տեսել հավելյալ երկու հատորով)
- Կայսրության դուստրը (Daughter of the Empire, 1987)
- Կայսրության ծառան (Servant of the Empire, 1990)
- Կայսրության գերին
- Կայսրության ծառան
- Կայսրության տիկինը (Կայսրության տիրուհին) (Mistress of the Empire, 1992)
- Կայսրության մարտիկը
- Կայսրության տիկինը
- Դարպասների պատերազմի լեգենդները — ստեղծագործությունը պատմում է Դարպասների պատերազմի ընթացքի տարբեր իրադարձությունները։ Այստեղ հանդես է գալիս համահեղինակությամբ։
- Հռչակավոր թշնամի (Honoured Enemy, 2001)
- Սպանություն Լամութում (Murder in LaMut, 2002)
- Ձեռք Ջիմմին (Jimmy the Hand, 2003)
- Օձերի պատերազմը
- Խավարի թագուհու ստվերը (Shadow of a, Dark Queen1994,լույս է տեսել նաև որպես Խավարի թագուհի)
- Առևտրական իշխանի վերելքը (Rise of a Merchant Prince, 1995)
- Դևերի թագավորի զայրույթը (Rage of a Demon King, 1997)
- Թագի բեկորները (Shards of a Broken Crown, 1998)
- Ստվերների որջը․
- Արծաթագույն բազեի ճանկը (Talon of the Silver Hawk, 2002)
- Աղվեսների թագավորը (King of Foxes, 2003)
- Աքսորյալի վերադարձը (Exile’s Return, 2004)
- Darkwar Saga
- Flight of the Nighthawks (2005)
- Into a Dark Realm (2006)
- Wrath of a Mad God (2008)
- Demonwar Saga
- Rides a Dread Legion (2009)
- At The Gates of Darkness (2010)
- Chaoswar Saga
- A Kingdom Besieged (not yet released, they may just be working titles and subject to change, or titles of books proposed for the future)
- A Crown Imperiled (not yet released, they may just be working titles and subject to change, or titles of books proposed for the future)
- Magicians End (not yet released, they may just be working titles and subject to change, or titles of books proposed for the future)
- Պատմվածքներ․
- Փայտե տղան (The Wood Boy, 1998)
- Սուրհանդակը (The Messenger, 2003)
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|