Ռեյմոնդ Դալիո անգլ.՝ Ray Dalio | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 1, 1949[1] (75 տարեկան) |
Ծննդավայր | Jackson Heights, Քուինս, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Հարվարդի բիզնես դպրոց, Հարվարդի համալսարան և Լոնգ Այլենդի համալսարան |
Մասնագիտություն | hedge fund manager, ներդրող և ֆինանսիստ |
Երեխաներ | Paul Dalio? և Matt Dalio? |
Ray Dalio Վիքիպահեստում |
Ռեյմոնդ Դալիո (անգլ.՝ Ray Dalio, օգոստոսի 1, 1949[1], Jackson Heights, Քուինս, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի ֆինանսիստ, նեդրող-միլիարդատեր, «Bridgewater Associates» ներդրումային ընկերության հիմնադիր, բարերար[2]։
Ռեյ Դալիոն ծնվել է իտալա-ամերիկյան ջազ երաժշտի ընտանիքում։ 12 տարեկանում նա 300 դոլարով գնել է «Northeast Airlines» ավիաընկերության ակցիաները։ Նրա առաջին ներդրումը եռապատկվել է այն բանից հետո, երբ Northeast Airlines-ը միավորվել է մեկ այլ ընկերության հետ[3]։
Դալիոն ստացել է բակալավրի կոչում Լոնգ Այլենդ համալսարանում և բիզնեսի կառավարման մագիստրոսի կոչում՝ Հարվարդի բիզնես դպրոցում[3]։
Ավարտելով ուսումը, Դայլոն աշխատել է Նյու Յորքի ֆոնդային բորսայում և զբաղվել է ֆյուչերսային առևտրով[3]։ Հետագայում նա նաև աշխատել է որպես ապրանքների գծով տնօրեն (Director of Commodities) «Dominick & Dominick» ընկերությունում[4]։ 1974 թվականին Դալիոն մերկապարուհի է տարել գյուղատնտեսական համաժողովի, վճարելով նրան, որպեսզի մերկանա հանրության առջև։ Այդ խեղկատակության համար նրան հեռացրել են աշխատանքից։ Մնալով առանց աշխատանքի, Դալիոն իր ռեգբիի խաղընկերոջ հետ՝ 1975 թվականին հիմնադրել է «Bridgewater» ընկերությունը, որի միջոցով հաճախորդներ է խլել իր նախկին գործատուից։ 2012 թվականին ընկերությունը դարձել է աշխարհի մեծագույն հեջ ֆոնդերից մեկը։ Դալիոն բորսայում առևտուր էր անում արժույթներով և պարտատոմսերով, ինչպես նաև հոդվածներ էր գրում տնտեսագիտության մասին։
Bridgewater ընկերությւոնը կառավարում է կենսաթոշակային, համալսարանական և սուվերեն ֆոնդերի ակտիվներ, 2017 թվականի դրությամբ ակտիվների ընդհանուր գումարը կազմել է 160 միլիարդ դոլար[5]։ Bridgewater-ը նաև թողարկում է Daily Observations-ի տնտեսական տեղեկագրերը։
2018 թվականին Դալիոյի ունեցվածքը գնահատվել է 17,4 միլիարդ դոլար[6]։ 2015 թվականին նա զբաղեցրել է 18-րդ հորիզոնականը՝ ըստ Բլումբերգի աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց ցանկում[7]։ 2020 թվականին նա՝ 18 միլիարդ դոլար կարողությամբ Ֆորբսի վարկանիշով եղել է 46-րդ հոիզոնակնում[8]։
Ամերիկյան մեդիան նրան անվանում է «ներդրումների ոլորտի Սթիվ Ջոբս»[2]։ Նրա «Principles: Life & Work» («Սկզբունքներ. կյանք և աշխատանք») գիրքը դարձել է Նյու Յորք Թայմսի բեսթսելեր։ Դալիոն նախընտրում է դիմել Ջիմ Քոլինզին, իսկ Ջոն Մաքքեյնը ԱՄՆ նախագահի միակ թեկնածուն է, ով օգտվում է նրա աջակցությունից[9]։
Ներդրումային գործունեությունից զատ Ռեյ Դալիոն հետաքրքրված է պատմությամբ։ Նա ուսումնասիրել է վերջին մի քանի դարերի տնտեսական ցիկլերը, ինչպես նաև վերջին 100 տարվա վարկային ցիկլերը։ Վերլուծելով՝ Դալիոն հաճախ զգուշացնում էր, որ արևմտյան տնտեսություններում նկատվող պարտքի աճը, ի վերջո, առաջացնելու է լուրջ ճգնաժամ[10]։
Դալիոն հաջողությամբ կանխատեսել է համաշխարհային տնտեսության զգալի անկում 2022 թվականին, իսկ 2023-ը (ինչն արդեն հաստատվում է) և 2024-ն էլ ավելի բարդ է անվանել ոչ միայն ֆինանսական, այլև քաղաքական առումով։ Նա անխուսափելի է համարում ամերիկյան ֆինանսական պղպջակի այթումը. դոլարից բարձր կախվածության պատճառով ԱՄՆ-ի ճգնաժամը տնտեսական խնդիրներ կառաջացնի Եվրոպայում և Ճապոնիայում։ Նշելով ամերիկյան հասարակության մեջ աճող անտագոնիզմը, երբ կողմերից յուրաքանչյուրն ամեն գնով ձգտում է հաղթանակի և պատրաստ չէ չափավոր որոշումների և փոխզիջումների, Դալիոն կանխատեսում է Ամերիկայում քաղաքացիական պատերազմի մեծ հավանականություն, ինչպես նաև վերը նշված բոլոր տնտեսական և սոցիալ-քաղաքական գործոնների և նոր համաշխարհային պատերազմի համադրություն[10][11][12]։
Ստեղծված իրավիճակում Դալիոն մեղադրում է զարգացած երկրների քաղաքական գործիչներին և կենտրոնական բանկերին, որոնք պատասխանատու են բարձր գնաճի և եկամուտների ճեղքվածքի համար (գնահատելով, որ այսօր նրանք այլևս ի վիճակի չեն բեկել արդեն մի քանի սերունդ գոյություն ունեցող այս միտումը), ինչպես նաև լրատվամիջոցներին և սոցիալական ցանցերին, որոնց պատճառով հանրային տարածքում «կորել է ճշմարտությունը»[11][12][13]։
1969 թվականից նա օրական երկու անգամ զբաղվում է տրանսցենդենտալ մեդիտացիայով և իր ընկերության աշխատակիցներին կոչ է անում ևս զբաղվել մեդիտացիայով։ Որպես հոբբի զբաղվում է օվկիանոսի հետազոտությամբ[9]։
Ամուսնացած է Բարբարա Դալիոյի հետ։ Ունի 4 տղա՝ Դեվն, Փոլ, Մեթյու, Մարկ[14]։
2011-ի ապրիլին Ռեյմոնդ Դալիոն և նրա կինը՝ Բարբարան, միացել են Բիլ Գեյթսին և Ուորեն Բաֆեթին՝ խոստանալով իրենց կյանքի ընթացքում ունեցվածքի կեսից ավելին նվիրաբերել բարեգործական նպատակներով[15]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեյմոնդ Դալիո» հոդվածին։ |
|