Ռեյջին (ճապ.՝ 雷神, բառացի՝ "Կայծակի Աստված"), նաև հայտնի որպես Կամինարի-սամա (ճապ.՝ 雷様), Ռեյդեն-սամա (ճապ.՝ 雷電様), Նարուկամի (ճապ.՝ 鳴る神), Ռեյկո (ճապ.՝ 雷公), և Կամովակեիկազուչի-նո-կամի, ճապոնական դիցաբանության մեջ և Սինտո կրոնում կայծակի, ամպրոպի և փոթորիկների աստված[1]։ Նրան սովորաբար պատկերում են սաստիկ և ագրեսիվ դեմքով, ամպի վրա կանգնած, դեն-դեն դայկո թմբուկներ խփելիս, որոնց վրա նկարված են տոմոե խորհրդանիշեր: Ռեյջինի պատկերումը հաճախ հանդիպում է ճապոնական տաճարներում և սրբավայրերում: Սովորաբար նրան պատկերում են քամու աստված Ֆուջինի կողքին։
«Ռեյջին» անվանումը ծագել է ճապոներեն (ճապ.՝ 雷 kaminari, նշանակում է "կայծակ"; կարդացվում է նաև որպես ռեյ) և (ճապ.՝ 神 kami, նշանակում է "աստված"; շին կամ ջին) բառերից:
Ռեյջինին հիմնականում պատկերում են կատաղի, վախեցնող դեմքով և մկանուտ կազմվածքով: Նա շրջապատված է թայկո թմբուկներով, որոնց վրա նա նվագում է ամպրոպի ձայն ստեղծելու համար: Ռեյջինն իր ձեռքերում պահում է մեծ մուրճեր, որոնք նա օգտագործում է թմբուկների վրա նվագելու համար։ Որոշ դեպքերում Ռեյջինը պատկերված է երեք մատներով, որոնք ներկայացնում են անցյալը, ներկան և ապագան: Ռեյջինի ամենահայտնի քանդակներից երկուսը գտնվում են Սանջուսանջենդո տաճարում և Տաիյուն Ռիննոջի տաճարում։
Ռեյջինը և Ֆուջինը տեղադրված են Կամինարիմոն դարպասումի մոտ, որը պահպանում է Սանջուսանջենդո տաճարի մուտքը: Այս քանդակները պատրաստված են լաքով փայտից, ոսկուց, և որոնց աչքերը ներկված են բյուրեղով։ Ռեյջինի և Ֆուջինի քանդակները Սանջուսանջենդոյում համարվում են ազգային գանձեր։
Տաիյուն Ռիննոջի տաճարում Ռեյջինը և Ֆուջինը գտնվում են Նիտեն-մոն դարպասի մոտ: Դրանք պատրաստված են փայտից, ներկած են, և պատկերված են իրենց խորհրդանշական թալիսմաններով՝ Ռեյջինը իր թմբուկներով և Ֆուջինը իր հողմապարկով[2]։
Ռեյջինը հաճախ պատկերված է և իր եղբոր՝ Ֆուջինի և որդու՝ Ռաիտարոյի հետ[3]։ Նրան հաճախ կարելի է տեսնել Ֆուջինի հետ կռվելիս, թմբուկները նորոգելիս կամ չարաճճիություններ անելիս: Նա նաև պատկերվում է Ռայջուի՝ ամպրոպային գազանի կամ ամպրոպային դևի հետ՝ ով նաև հանդես է գալիս որպես նրա տոտեմ կենդանի և սովորաբար ընդունում է շան կամ գայլի կերպարանք:
Կոջիկիում արձանագրված առասպելներում, Հինոկագուտսուտչիին ծննելիս իրեն հասցված վերքերից հետո Իզանամին մահացավ, իր ամուսինը՝ Իզանագին, հետևեց նրան դեպի Յոմի նո Կունի՝ խավարի երկիր։ Երբ նա խնդրեց Իզանամիին գալ իր հետ, կինը պատասխանեց, որ չի կարող հեռանալ, քանի որ նա արդեն ճաշակել է այնտեղի կերակուրը։ Իզանամին վերադարձավ իր պալատ՝ բանակցելու այնտեղ բնակվող աստվածների հետ: Իզանամին անհետացավ մի քանի ժամով, ինչը ստիպեց Իզանագին անհանգստանալ նրա համար։ Իզանագին սանրի ծայրին կրակ վառելուց հետո մտավ պալատ։
Այնտեղ Իզանագին գտավ Իզանամիի դիակը։ Նրա մարմնի վրա թրթուրներ հավաքվեցին, և նրա գլխին բարձրացավ Մեծ Ռեյջինը (ճապ.՝ 大雷神), կրծքավանդակի վրա Կրակի Ռեյջինը (ճապ.՝ 火雷神), ստամոքսում Սև Ռեյջինը (ճապ.՝ 黒雷神), հեշտոցի վրա Ծաղկող Ռեյջինը (ճապ.՝ 咲雷神), ձախ ձեռքի մեջ Երիտասարդ Ռեյջինը (ճապ.՝ 若雷神), աջ ձեռքին՝ Հողի Ռեյջինը (ճապ.՝ 土雷神) , ձախ ոտքին՝ Երգող Ռեյջինը (ճապ.՝ 鳴雷神) և աջ ոտքին՝ Ծալվող Ռեյջինը (ճապ.՝ 伏雷神); հավաքականորեն կոչվում է Հո-նո-Իկազդուչի-նո-Կամի (ճապ.՝ 火雷大神):
Իզանամիի վնասված մարմինը տեսնելով՝ Իզանագին սարսափած փախավ Յոմիից։ Ամաչելով այն բանից, որ իր թույլ է տվել Իզանագիին տեսնել իր անճոռնի կերպարանքը, Իզանամին ուղարկում է Ռեյջինին և մի քանի կին դևերի Իզանագիին հետապնդելու[4]։
Մեկ այլ պատմություն նկարագրում է Ռեյջինին որպես չարագործի, ում պատճառով կայսրը հրամայում է Սուգարուին (Աստված բռնողին) բանտարկել Ռեյջինին փոթորիկը դադարեցնելու նպատակով: Սուգարուն նախ խնդրում է Ռեյջինին կայսեր անունից, որ նա ինքնակամ հանձնվի և դադարեցնի փոթորիկը։ Ռեյջինը ծիծաղում է Սուգարուի առաջարկի վրա: Այնուհետև Սուգարուն աղոթում է Կաննոն աստծուն, և Կաննոնը հրամայում է Ռեյջինին ազատ թողնել Սուգարուին, այնուհետև Կաննոնը հանձնում է Ռեյջինին Սուգարուին: Այնուհետև Սուգարուն նրան դնում է պարկի մեջ և տանում կայսեր մոտ: Սուգարուի և կայսեր հսկողության ներքո Ռեյջինը ստիպված է լինում դադարեցնել իր քաոսը և Ճապոնիա բերել միայն անձրև և առատաձեռնություն[5][3]։
Լեգենդներից մեկում Ռեյջինը պաշտպանում է Ճապոնիան ներխուժող թշնամի մոնղոլներից: Այս լեգենդում մոնղոլներին քշում է արատավոր փոթորիկը, որի ժամանակ Ռեյջինը նստած է ամպերի մեջ և կայծակ և նետեր է նետում զավթիչների վրա[3]։
Ռեյջինն ունի բազմաթիվ աստվածային եղբայրներ և քույրեր։ Նրանցից են Ֆուջինը (քամու աստված), Կագուցուչին (կրակի աստված), Սուսանոն (ծովի և փոթորիկների աստված), Ցուկույոմին (լուսնի աստված) և Ամատերասուն (արևի աստվածուհին): Ռեյջինն ունի նաև որդի Ռայտարո անունով[5]։
Ռեյջինը հայտնվում է Narukami կաբուկի պիեսում, որում նրան բանտարկում են ջրի ավազանի տակ՝ առաջացնելով երաշտ[6]։
<ref>
թեգ. «Joly» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ:
<ref>
թեգ. «:0» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ:
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեյջին» հոդվածին։ |