Ռենդի Վեյն | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 7, 1981 (43 տարեկան) |
Ծննդավայր | Moore, Քլիվլենդ, Օկլահոմա, ԱՄՆ |
Կրթություն | Campbellsville University? և Moore High School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասան, կինոպրոդյուսեր, հեռուստատեսային դերասան, կինոդերասան և սցենարիստ |
Ռենդի Վեյն (անգլ.՝ Randy Wayne, օգոստոսի 7, 1981, Moore, Քլիվլենդ, Օկլահոմա, ԱՄՆ), ամերիկացի դերասան և պրոդյուսեր։
Ռենդի Վեյնը ծնվել է 1981 թվականի օգոստոսի 7-ին Մուրեում։ Սովորել է Քեմփբելսվիլ համալսարանում՝ լողի և վազքի կրթաթոշակի համար[1]։
2002 թվականին մասնակցել է բրիտանական «Նավաբեկությունից տուժածները» (անգլ.՝ Shipwrecked) ռեալիթի շոուին։ 2005 թվականից սկսել է նկարահանվել տարբեր հեռուստասերիալների էպիզոդներում («Ջեք և Բոբի», «Ֆրենիի կյանքը», «Խուզարկու շուն» և ուրիշներ)։ 2005 թվականին նաև ստացել է առաջին դերը կինոյում՝ ցածր բյուջետային «Սպի» սարսափ ֆիլմում[2]։ 2006 թվականին հայտնվել է «Սերֆերների արքան» կատակերգությունում, «Հաշտեցում» կատակերգական դրամայում, ինչպես նաև մշտական դեր է ստացել «Որդիներ ու դուստրեր» հեռուստասերիալում։ 2007 թվականին Լյուքա Դյուքա դերով նկարահանվել է «Հազարդայի ցանցառները։ Սկիզբ» հեռուստաֆիլմում, որը 2005 թվականի «Հազարդայի ցանցառները» ֆիլմի պրիքվելն է, որտեղ Լյուքայի դերը խաղացել է Ջոննի Նոկսվիլլը։ 2008 թվականին նկարահանվել է երեք սարսափ ֆիլմերում՝ «Գրիզլի զբոսայգին», «Պադլա» մականունով սքինհեդի, «Մոլլի Հարթլիի ուրվականները» Մայքլի և «Տասներեքերորդ նրբանցքը» ֆիլմում Մեթայի դերերով։ Նաև խաղացել է Ջիմ Գրիմսլիի՝ «Երազանքների տղա» նույնանուն վեպի էկրանավորման դերերից մեկը և ստացել է մշտական դեր «Տաք-տաք Լոս Անջելես» հեռուստասերիալում։ 2009 թվականին նկարահանվել է «Փրկել կյանք» դրամայում, իսկ 2010 թվականին Մեթյու Մոդայինի հետ միասին՝ «Գործընթաց» դրամայում։
2016 թվականին եղել է «Պանդեմիա» ֆանտաստիկ թրիլլերի գործադիր պրոդյուսերը, 2018 թվականին խաղացել է Դևիդ Կարթերի «Դժոխքից ելածները 10։ Դատավճիռ» սարսափ ֆիլմում։
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2005 | ս | Ջեք և Բոբի | Jack & Bobby | Ֆրենկ |
2005 | ս | Կյանքը Ֆրենիի հետ | Living with Fran | |
2005 | ս | Խուզարկու շունը | The Closer | Քորի Հորովից |
2005 | ֆ | Սպի | Scar | Թոմ |
2006 | ֆ | Սերֆերների արքան | The Surfer King | Ռոբի Զիրպոլլո |
2006 | ֆ | Հաշտեցում | Reunion | Ջեյք |
2006—2007 | ս | Որդիներ ու դուստրեր | Sons & Daughters | Ջեֆ Ֆենտոն |
2007 | վ | Զվարճանքների զբոսայգի | The Fun Park | Ջասթին |
2007 | հֆ | Հազարդայի ցանցառները։ Սկիզբ | The Dukes of Hazzard: The Beginning | Լյուկ Դյուկ |
2008 | ֆ | Գրիզլի զբոսայգին | Grizzly Park | Մայքլ «Պադլա» Ուայթ |
2008 | ֆ | Մոլլի Հարթլիի ուրվականները | The Haunting of Molly Hartley | Մայքլ |
2008 | ֆ | Տասներեքերորդ նրբանցք | The 13th Alley | Մեթա |
2008 | ֆ | Երիտասարդ տղայի երազանքները | Dream Boy | Մյորք |
2008 | ս | Տաք-տաք Լոս Անջելես | Hot Hot Los Angeles | Վիկտոր Պեպսվորթ |
2009 | ֆ | Փրկել կյանքը | To Save a Life | Ջեյք Թեյլոր |
2009 | ֆ | Ինչո՞ւ ես դա արեցի | Why Am I Doing This? | Արոն |
2010 | ֆ | Գործընթաց | The Trial | Փիտ Թոմաս |
2011 | ս | Իրական արյուն | True Blood | Մեթ |
2011 | ս | Ծնողներից գաղտնի | The Secret Life of the American Teenager | Ֆրենկ |
2011—2012 | ս | Սուտ խաղ | The Lying Game | Ջասթին Միլլեր |
2012 | ֆ | Պահեք շնչներդ | Hold Your Breath | Ջոնի |
2013 | ֆ | Բոլորը ստում են | Liars All | Ջեք |
2013 | ֆ | Երկրի սիրտը | Heart of the Country | Լյուք |
2013 | ֆ | Ստեղծողները | The Freemason | Սայրուս Ռոտուել |
2014 | ֆ | Կարմիր թավշյա տորթ | Red Velvet Cake | Ջեֆ |
2018 | ֆ | Դժոխքից ելածները 10։ Դատավճիռ | Hellraiser: Judgment | դետեկտիվ Դևիդ Կարթեր |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռենդի Վեյն» հոդվածին։ |
|