Անձնական տվյալներ | ||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ազգությունը | դանիացի | |||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | |||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 8, 1994[1][2] (31 տարեկան) | |||||||||||||||||
Ծննդավայր | Ishøj, Կոպենհագեն շրջան, Դանիա[3] | |||||||||||||||||
Հասակ | 168 սմ | |||||||||||||||||
Քաշ | 68 կգ | |||||||||||||||||
Դիրք | ձախ պաշտպան | |||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||
Ներկա ակումբ |
![]() | |||||||||||||||||
Համար | 14 | |||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||
| ||||||||||||||||||
Ազգային հավաքական‡ | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ռիզա Դուրմիսի (դան․՝ Riza Durmisi; հունվարի 8, 1994[1][2], Ishøj, Կոպենհագեն շրջան, Դանիա[3]), դանիացի ֆուտբոլիստ, իսպանական «Բետիս» ակումբի և Դանիայի ֆուտբոլի ազգային հավքականի պաշտպան
Ռիզան ծնվել է Ալբանիայից արտագաղթածների ընտանիքում[4]։ 2000 թվականին նա սկսեց սովորել Բրոնդբի ակումբի ֆուտբոլային ակադեմիայում։ 2012 թվականի օգոստոսի 26-ին «Էսբերգի» դեմ խաղում կատարեց իր նորամուը Դանիայի սուպերգավաթի խաղարկությունում՝ հանդիպման երկրորդ կեսին փոխարինելով Յանս Քրիստիասենին[5]։ 2013 թվականի ամռանը Դուրմիսին ակումբի հետ նոր պայմանագիր է կնքել մինչև 2016 թվականը։ Նոյեմբերի 10-ին «Օրհուսի» դեմ խաղում նա խփեց իր առաջին գոլը «Բրոնդբյուի» կզմում[6]։ մրցաշրջանի վերջում Ռիզաի նկատմամբ հետաքրքրություն էր ցուցաբերում ֆրանսիական «Թուլուզ» ակումբը[7] և թուրքական «Ֆեներբահչեն»[8]։
2016 թվականի մայիսի 28-ին Ռիզան հինգ տարվա պայմանագիր է կնքել իսպանական «Բետիս» ակումբի հետ[9]։ Օգոստոսի 20-ին «Բարսելոնայի» դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը Լա Լիգայում[10]։ 2017 թվականի փետրվարի 25-ին «Սևիլյայի» դեմ խաղում նա խփել է իր առաջին գոլը «Բետիսի» կազմում[11]։
2011 թվականին Դուրմիսին Դանիայի երիտասարդական հավաքականի կազմում մասնակցել է Սերբիայում կայացած Եվրոպայի երիտասարդական առաջնությանը։ Առաջնության ընթացքում նա մասնակցել է Սերբիայի[12], Ֆրանսիայի[13], Անգլիայի[14] և Գերմանիայի[15] երիտասարդական հավաքականների դեմ խաղերին։
Նույն տարվա ամռանը Ռիզան մասնակցեց Մեքսիկայում կայացած աշխարհի երիտասարդական առաջնությանը։ Առաջնության ընթացքում նա մասնակցել է Բրազիլիայի[16] և Կոտ դ’Իվուարի[17] դեմ կայացած խաղերին։
2015 թվականի հուլիսի 8-ին Չեռնոգորիայի հավաքականի դեմ կայացած ընկերական խաղում նա կատարեց իր նորամուտը Դանիայի աազգային հավաքականում[18]։
2015 թվականին Դանիայի երիտասարդական հավաքականի կազմում Ռիզան մասնակցել է Չեխիայում կայացած Եվրոպայի երիտասարդական առաջնությանը։ Մրցաշարում նա մասնակցել է Չեխիայի դեմ խաղին[19]։
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
|