Ռիկ Նովելս | |
---|---|
Բնօրինակ անուն | անգլ.՝ Richard Wright Nowels Jr. |
Ծնվել է | մարտի 16, 1960 (64 տարեկան) Լոս Ալտոս, Սանտա Կլարա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | փոփ |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, երգերի հեղինակ և երաժշտական պրոդյուսեր |
Գործիքներ | կիթառ |
Կայք | ricknowels.com |
Ռիկ Նովելս (մարտի 16, 1960, Լոս Ալտոս, Սանտա Կլարա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի պրոդյուսեր, երգերի հեղինակ, կոմպոզիտոր և երգահան, մասնակցել է բազմաթիվ հայտնի հիթերի ստեղծմանը Լանա Դել Ռեյի, Ադելի, Նելի Ֆուրտադոյի, Սի Լո Գրինի, Ջոն Լեջենդի, Սիայի, Մադոննայի, Marina and the Diamonds-ի, Lykke Liի, Jamie xx-ի, Brandon Flowers-ի, Dido-ի, Tiesto-ի, Santana-ի, Tupac Shakur-ի, Fleetwood Mac-ի, Belinda Carlisle-ի և Stevie Nicks-ի կատարումներով[1]։
Ռիկ Նովելսը համարվում է Սելին Դիոնի 1996 թվականին գրված «Falling into You» երգի համահեղինակ։ Երգը զետեղված է համանուն ալբոմի մեջ։ Հաջորդ տարում ալբոմը ստանում է «Գրեմի» «լավագույն ալբոմ անվանակարգում», Ռիկի Նովելսը նույնպես արժանանում է մրցանակի։ Կոմպոզիտորը համարվում է նաև Didoի «White Flag» երգի համահեղինակ և պրոդյուսեր։ Սինգլը 2004 թվականին արժանացել է «Ivor Novello Awards»-ի «Տարվա լավագույն հիթ» մրցանակին[2]։
2015 թվականին գրել է Լանա Դել Ռեյի Honeymoon տրեկներից մի քանիսը։ Ալբոմի առավել հայտնի տրեկները համարվում են «Honeymoon», «High by the Beach», «Music to Watch Boys To» և «Terrence Loves You» երգերը[3][4][5][6][7][8]։ Այն համարվում է երգչուհու չորրորդ ալբոմը։ Ռիկ Նովելսն առավել հայտնի է որպես Լանայի ընկեր և նրա մի շարք տրեկների և ալբոմների հեղինակ, ինչպիսիք են Born to Die-ը, Paradise-ը, Ultraviolence-ը և Honeymoon-ը։ Երգչուհի Ադելի հետ 2015 թվականին գրել է «Why Do You Love Me» ալբոմը[9][10][11]։
|