Ռյու-դյու-Շա-քի-Պեշ ֆր.՝ rue du Chat-qui-Pêche | |
---|---|
Երկիր | Ֆրանսիա |
Գտնվում է | Փարիզի 5-րդ շրջան, Սորբոն և Փարիզ |
Երկարություն | 29 մետր[1] |
Լայնություն | 1,8 մետր[1] |
Սկիզբ | quai Saint-Michel? |
Ռյու-դյու-Շա-կի-Պեշ (ֆր.՝ rue du Chat-qui-Pêche, Ձկնորս Կատվի փողոց), փողոց Փարիզի 5-րդ շրջանում, միացնում է Սեն Միշել ափամերձ տարածքը և Յուշետ փողոցը։ Ունենալով 1,80 մ լայնություն և 29 մ երկարություն, համարվում է Փարիզի ամենանեղ փողոցը[2][3] (չնայած նրա անվանումը վիճարկում է Սանտյե-դե-Մերիզյեն (ֆր.՝ Sentier des Merisiers) Փարիզի XII շրջանում[2]) և ամենափոքրերից մեկը։
Փողոցը հայտնի է 1540 թվականից։ Այդ ժամանակ մերձափնյա տարածք, որպես այդպիսին, գոյություն չուներ, և փողոցը աստիճան էր հանդիսանում, որ տանում էր ուղիղ Սենայի մոտ[4]։ Սկզբնապես այն կոչվում էր rue des Étuves («Բաղնիքային փողոց»), ապա անվանումը փոխվեց՝ rue du Renard («Աղվեսի»)[5]։