Ռոբերտ Ալեն | |
---|---|
Ծնվել է | հունվարի 10, 1947 (78 տարեկան) |
Ծննդավայր | Սեյլեմ, Մասաչուսեթս, ԱՄՆ |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Հարվարդի համալսարան[1] և Կառլթոն քոլեջ |
Գիտական աստիճան | փիլիսոփայության դոկտոր |
Մասնագիտություն | agrarian historian, historian of technology, տնտեսության պատմաբան, պատմաբան և համալսարանի դասախոս |
Աշխատավայր | Բրիտանական Կոլումբիայի համալսարան |
Կայք | robert-c-allen.net |
Bob Allen Վիքիպահեստում |
Ռոբերտ Կարսոն Ալեն (անգլ.՝ Robert Carson Allen, հունվարի 10, 1947, Սեյլեմ, Մասաչուսեթս, ԱՄՆ), ամերիկացի տնտեսագետ, Աբու Դաբիի Նյու Յորքի համալսարանի տնտեսական պատմության պրոֆեսոր։
1969 թվականին Մինեսոտայի Կարլթոնի քոլեջից ստացել է բակալավրի աստիճան։ Հարվարդի համալսարանից ստացել է մագիստրոսի (1972) և փիլիսոփայության դոկտորի կոչում (1975)։
1973 թվականից դասավանդում է Նյու Յորքի Համիլթոն քոլեջում, իսկ 1975 թվականից՝ Կանադայի Բրիտանական Կոլումբիայի համալսարանում։ 2000 թվականից դասավանդում էր Օքսֆորդի համալսարանում։ 2013 թվականին Օքսֆորդի համալսարանի հրաժարականից հետո տնտեսական պատմության պրոֆեսոր է Աբու Դաբիի Նյու Յորքի համալսարանում։
2011 թվականին ընտրվել է որպես Տնտեսական պատմության ասոցիացիայի նախագահ։
ԱՄՆ-ի, Կանադայի և Մեծ Բրիտանիայի քաղաքացի է։
«Engel`s Pause: A Pessimist`s Guide to the British Industrial Revolution» աշխատանքում առաջարկել է 1800-1860 թվականներին Մեծ Բրիտանիայում աշխատավարձերի լճացման երկար ժամանակահատվածն անվանել «Էնգելսի դադար»[2]։
«Բրիտանական արդյունաբերական հեղափոխությունը աշխարհի գլոբալ պատկերում» գրքում հիմնավորել է այն փաստը, որ Չինաստանը չի կարողացել անցնել արդյունաբերական հեղափոխության՝ արտադրության գործոնների գների հարաբերակցությամբ։ Անգլիայում կար թանկ աշխատուժ և համեմատաբար էժան քարածուխ։ Չինաստանում, որն այն ժամանակ արդեն անցել էր քարածխին՝ հակառակն էր․ էժան աշխատուժը չէր խթանում նորամուծություններին, իսկ թանկ քարածուխը խթանում էր էներգիայի խնայողությանը, բայց ոչ աշխատուժին[3]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտ Ալեն» հոդվածին։ |
|