Քաղաքացիությունը | Հայաստան | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 24, 1985[1][2][3] (39 տարեկան) | ||
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ | ||
Հասակ | 184 սանտիմետր | ||
Քաշ | 77 կիլոգրամ | ||
Դիրք | պաշտպան և կենտրոնական պաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Ռոբերտ Նորայրի Արզումանյան (հուլիսի 24, 1985[1][2][3], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ֆուտբոլային մարզիչ, Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ, որը որպես պաշտպան խաղացել է «Նոա» ֆուտբոլային ակումբում։ 2022-2023 թվականներին՝ այդ ակումբի գլխավոր մարզիչը[4]։
Արզումանյանը սկսել է խաղալ «Փյունիկ» ակումբի երիտասարդական թիմում։ Ամեն տարի նա կատարելագործվում էր։ Վստահություն ձեռք բերելով իր խաղի նկատմամբ՝ Ռոբերտը դարձել է անփոխարինելի խաղացող։ 2005 թվականին տեղափոխվել է հիմնական թիմ։ Խաղալով ակումբի վետերանների հետ՝ սկսել է խաղալ ավելի մեծ եռանդով։ 2005 թվականի Հայաստանի ֆուտբոլի առաջնության արդյունքներով Ռոբերտ Արզումանյանը ճանաչվել է Հայաստանի ֆուտբոլի առաջնությանը առաջին անգամ մասնակցած լավագույն խաղացող։
Հետագա մրցաշարներում հաջող ելույթները գրավել են օտարերկրյա գործակալների ուշադրությունը։ 2008 թվականի հունվարի17-ին Ռոբերտը մեկամյա պայմանագիր է կնքել Դանիայի «Ռանդերս» ֆուտբոլային ակումբի հետ։ Դանիայի ֆուտբոլի առաջնության 2008/09 թվականների մրցաշարից հետո դարձել է թիմի հիմնական խաղացողներից մեկը։ 2008 թվականի օգոստոսի 29-ին Ռոբերտը 4 տարով երկարաձգել է «Ռանդերսի» հետ կնքած պայմանագիրը[5]։ Դանիայի ֆուտբոլի առաջնության 2009/10 թվականների մրցաշարի ժամանակ սկսել է ավելի հազվադեպ հայտնվել խաղադաշտում։ Մեկ մրցաշար անց Ֆուտբոլի Եվրոպայի 2012 թվականի առաջնության ժամանակ ազգային հավաքականի կազմում հաջող խաղացված խաղերից հետո ակումբ ժամանելուց պարզվել է, որ մարզչական շտաբը Արզումանյանին տեղափոխել է երկրորդ կազմ։ Այդ որոշման պատճառը, ամենայն հավանականությամբ, կայանում է նրանում, որ Արզումանյանը և նրա գործակալը խոսել են ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ եվրոպական այլ ակումբ հնարավոր տեղափոխության մասին[5]։
2011 թվականի հունվարին տեղեկություն է տարածվել, որ ֆուտբոլիստով հետաքրքրված է Վրոցլավի «Սլյոնսկա» ակումբը։ Իրեն լավ դրսևորելով ուսումնամարզական հավաքի ժամանակ՝ Ռոբերտը, սակայն չի դարձել ակումբի խաղացող։ Պայմանագիր չկնքելու պատճառը Արզումանյանի գործակալի՝ Ռոբերտ Կիլդանովիչի պահանջած միջնորդավճարն էր։ «Սլյոնսկի» ղեկավարությունը ի վերջը որոշել է պայմանագիր չկնքել խաղացողի հետ։ Ի վերջո Արզումանյանը պայմանագիր է կնքել Բելոստոկից «Յագելոննիայի» հետ։ Շուտով գլխավոր մարզչի փոփոխության և վնասվածքների պատճառով Ռոբերտը դադարել է ընդգրկվել հանդիպման հայտացուցակում։ Նաև «Յագելոննիայի» գլխավոր մարզիչը չէր տեսնում նրան թիմում և խորհուրդ է տվել փոխել ակումբը[6]։
Հուլիսի 23-ին տեղափոխվել է Սարանսկ, որպեսզի փորձաշրջան անցնի «Մորդովիա» ֆուտբոլային ակումբում։ Հուլիսի 26-ին թիմի հետ ուղևորվել է Կրասնոդար և Սարանսկ չի վերադարձել։ Օրեր անց «Մորդովիայի» գլխավոր մարզիչը Արզումանյանի ծառայություններից հրաժարվելը բացատրել է նրանով, որ շատ քիչ ժամանակ է եղել նրա ամբողջ պոտենցիալը բացահայտելու համար։ Եվ հաշվի առնելով այն, որ մրցաշարը արդեն սկսված էր և խաղացողները մարզվում էին հատուկ կարգով, որը տարբերվում էր հավաքականի մարզումներից, այնուամենայնիվ Արզումանյանը դրական տպավորություն է թողել։ 2012 թվականի օգոստոսին Արզումանյանը վարձով էր տրվել «ԲՄԱ-Էներգիա»-ին։ Ռուսաստանի գավաթի մեկնարկային խաղի ժամանակ Պերմի «Ամկարի» դեմ Արզումանյանը խփել է գոլ, դրանով իսկ «ԲՄԱ»-ն հաղթել է 2։ 1 հաշվով։
2013 թվականի փետրվարին համանուն քաղաքից տեղափոխվել է ղՂազախստանի «Ակտոբե» ակումբ՝ կնքելով երկամյա պայմանագիր։ Մրցաշրջանի հենց առաջին օրը դարձել է Ղազախստանի չեմպիոն և թիմի հետ հասել մինչև ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգայի փլեյ-օֆֆ փուլ։
2014 թվականի հուլիսին քննարկվել են Արզումանյանի՝ Պերմի «Ամկար» տեղափոխվելու պայմանները։ Պաշտոնական համաձայնագիրը ստորագրվել է դեկտեմբերին՝ պայմանագրի ժամկետի ավարտից հետո։ Պայմանագիրը նախատեսված էր 2,5 տարով։
Առաջին անգամ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում Արզումանյանը խաղադաշտ է դուրս եկել Քուվեյթի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ ընկերական խաղի ժամանակ՝ 2005 թվականի մարտի 18-ին։ Իր առաջին միջազգային գոլը խփել է 2008 թվականի Եվրոպայի ֆուտբոլի միջազգային առաջնության ժամանակ՝ Ղազախստանի դեմ խաղում[7]։ Դա տեղի է ունեցել 2007 թվականի հունիսի 2-ին՝ խաղի 31-րդ րոպեին։
# | Ամսաթիվ | Վայր | Մրցակից | Հաշիվ | Արդյունք | Մրցույթ |
---|---|---|---|---|---|---|
1 | 2 հունիս 2007 | Ղազախստան | Ղազախստանի ֆուտբոլի ազգային հավաքական | 2:1 | Հաղթանակ | 2008 թվականի Եվրոպայի ֆուտբոլի առաջնություն |
2 | 22 օգոստոսի 2007 | Հայաստան | Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքական | 1:1 | Ոչ-ոքի | 2008 թվականի Եվրոպայի ֆուտբոլի առաջնություն |
3 | 8 սեպտեմբերի 2007 | Կիպրոս | Կիպրոսի ֆուտբոլի ազգային հավաքական | 1:3 | Պարտություն | Ընկերական Խաղ |
4 | 10 հոկտեմբերի 2009 | Իսպանիա | Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքական | 1:2 | Պարտություն | 2010 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնություն |
5 | 11 հոկտեմբերի 2014 | Հայաստան | Սերբիայի ֆուտբոլի ազգային հավաքական | 1:1 | Ոչ-ոքի | 2016 թվականի Եվրոպայի ֆուտբոլի առաջնություն |