Ռոբլեդո Պուչ | |
---|---|
Ծնվել է | հունվարի 19, 1952[1] (72 տարեկան) |
Ծննդավայր | Villa Ballester, San Martín Partido, Բուենոս Այրես, Արգենտինա |
Քաղաքացիություն | Արգենտինա |
Carlos Robledo Puch Վիքիպահեստում |
Կառլոս Էդուարդո Ռոբլեդո Պուչ (իսպ.՝ Carlos Eduardo Robledo Puch, հունվարի 19, 1952[1], Villa Ballester, San Martín Partido, Բուենոս Այրես, Արգենտինա[2]), արգենտինացի սերիական մարդասպան։
Պուչը ծնվել է 1952 թվականի հունվարի 19-ին Բուենոս Այրեսում, Chevrolet գործարանի աշխատակից Վիկտոր Ռոբլեդո Պուչի և տնային տնտեսուհի Ժոզեֆա Աիդա Խաբենդակի ընտանիքում։ Ռոբլեդոն ընդհանրապես նման չէր իր հորը, որն ուներ սևահեր էր և ուներ նեղ աչքեր։ Այդ իսկ պատճառով Ռոբլեդոն միշտ կարծում էր, որ իր հայրն ուրիշ մարդ է։
Երբ լրացել է երեխայի չորս տարին, ընտանիքը տեղափոխվել է Վիսենտե Լոպես քաղաք և տեղավորվել դարբնի արհեստանոցի առաջին հարկում գտնվող բնակարանում։ Պուչը եղել է լուռ և ամաչկոտ երեխա՝ բնավորությամբ նման լինելով մորը։ Իր հասակակիցների հետ միասին խաղացել է ֆուտբոլ և սովորել նվագել ֆորտեպիանո, որը նրան ամենևին չէր հետաքրքրում։ Պուչն իր կրթությունն ստացել է Սերվանտեսի քոլեջում։
1980 թվականին Պուչը մեղադրվել է 11 սպանության, սպանության կասկածով հարձակման, 17 գողությունների, բռնաբարության մեկ դեպքի, բռնաբարության մեկ փորձի, սեռական շահագործման մեկ դեպքի, մարդու առևանգման երկու և շորթման երկու դեպքերի մեջ։ Պուչը դատապարտվել է ցմահ ազատազրկման (պատժի ամենախիստ տեսակն Արգենտինայում)՝ «Սիեռա Չիկա» խիստ ռեժիմով կալանավայրում, որը գտնվում է Օլավարիա քաղաքի մոտ։
Վերջինն, ինչ ասել է Պուչը դատարանինմ եղել է․ «Այն հռոմեական կրկես էր։ Ես մեղադրվել և դատապարտվել եմ առավել վաղ»[3]։
2000 թվականին Պուչը հնարավորություն է ստացել դիմելու դատարանին՝ պայմանական վաղաժամկետ ազատվելու խնդրանքով, սակայն դատարանը մերժել է նրա խնդրանքը։ 2001 թվականից Պուչը տառապում է անձնային խանգարման ցնցումներով և ջղայնության նոպաներով։ Նույն խնդրանքով Ռոբլեդոն դիմել է նաև 8 տարի անց, սակայն դատարանը մերժել է՝ հիմնավորելով, որ նա շարունակում է հասարակության համար մնալ վտանգավոր[4]։
Այդ պահից սկսած Պուչը մի քանի անգամ դիմել է պայմանական վաղաժամկետ ազատման համար, սակայն ամեն անգամ մատնվել անհաջողության։ 2013 թվականին Պուչը դիմել է դատավորին՝ խնդրելով իր օրգանիզմ ներարկել մահացու թունանյութ, սակայն այս պարագայում նույնպես մերժվել է նրա դիմումը, քանի որ Արգենտինայում արգելված է մահապատիժը։ Վերջին անգամ նույն խնդրանքով Պուչը դիմել է 2015 թվականի մարտի 27-ին։ Երկրի բարձրագույն դատարանը որոշումը թողել է անփոփոխ։
2016 թվականի մայիսի 10-ին, 44 տարվա ազատազրկումից հետո առաջին անգամ, Ռոբլեդոն մեկ օրով դուրս է եկել Սիեռա Չիկա բանտից։ Նա տեղափոխվել է Սան-Իսիդրո հիվանդանոց, որպեսզի անցնի բժշկական փորձաքննության՝ կապված առողջության վատթարացման հետ։ Նրան ուղեկցել են 12 ոստիկաններ[5]։
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link){{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբլեդո Պուչ» հոդվածին։ |