Ռոդոլֆո Գուչի | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 16, 1912 |
Ծննդավայր | Ֆլորենցիա, Իտալիայի թագավորություն |
Մահացել է | մայիսի 15, 1983 (70 տարեկան) |
Մահվան վայր | Միլան, Իտալիա |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | դերասան և կինոդերասան |
Ամուսին | Սանդրա Ռավել |
Ծնողներ | հայր՝ Գուչիո Գուչի |
Երեխաներ | Մաուրիցիո Գուչի |
![]() |
Ռոդոլֆո Գուչի (անգլ.՝ Rodolfo Gucci, հուլիսի 16, 1912, Ֆլորենցիա, Իտալիայի թագավորություն - մայիսի 15, 1983, Միլան, Իտալիա), առավել հայտնի է Մաուրիցիո Դ’ Անկոր բեմական անվամբ, իտալացի դերասան և գործարար, որը 1929-1946 թվականների ընթացքում խաղացել է ավելի քան 40 ֆիլմում։ Դերասանուհի Սանդրա Ռավելի ամուսինը և Մաուրիցիո Գուչիի հայրը։
Ռոդոլֆո Գուչին ծնվել է 1912 թվականին Ֆլորենցիայում՝ Իտալիայում՝ Գուչիո Գուչիի և Աիդա Քալվելի ընտանիքում[1]։ Ունեցել է հինգ եղբայր և մեկ քույր։
Նրան նկատել է Ալֆրեդ Լինդը, որը էլ 1929 թվականին առաջարկել է նկարահանվել ֆիլմում։ Նույն թվականին նկարահանվել է Մարիո Կամերինի «Ռելսներ» ֆիլմում, որով սկսել է դերասանի կարիերան[2]։ Օգտագործել է Մաուրիցիո Դ’ Անկորա կեղծանունը։
Նա Գուչիո Գուչիի՝ Gucci նորաձևության տան հիմնադրի հինգ որդիներից մեկն էր։ 1953 թվականին թողել է դերասանի գործունեությունը և հոր մահից հետո վերադարձել է ընտանեկան բիզնես։ 1952 թվականին Ռոդոլֆոն և եղբայրները՝ Ալդոն և Վասկոն գնացել են Նյու Յորք, որտեղ հոր մահից երկու շաբաթ առաջ բացել են Իտալիայի սահմաններից դուրս առաջին խանութը։ 1967 թվականին ստեղծել է Gucci Flora շարֆը Գրեյս Քելլիի համար։
1974 թվականին եղբոր՝ Վասկոյի մահից հետո Ռոդոլֆոն և Ալդոն բիզնեսը 50/50 բաժանել են իրար մեջ[3]։ Սակայն Ալդոյի որդիները կարծում էին, որ Ռոդոլֆոն բավարար չափով չի նպաստել բիզնեսի աճին։ Փորձելով մեծացնել իր շահույթը՝ Ալդոն հիմնել է օծանելիքի դուստր ընկերություն և տնօրինել է իր սեփականության 80%-ը՝ իր և երեք որդիների համար։ Այդ մրցակցությունը, ի վերջո, վերաճել է ընտանեկան պատերազմի։
«Մթության մեջ միասին» ֆիլմի նկարահանումների ժամանակ ծանոթացել է ապագա կնոջ՝ Սանդրա Ռավելի հետ[4]։ Նրանք ամուսնացել են 1944 թվականին Վենետիկյում, Իտալիա[4][5]։ Նրանց միակ որդին՝ Մաուրիցիո Գուչին, ծնվել է 1948 թվականին և անվանվել է հոր բեմական կեղծանվամբ։
Ռոդոլֆո Գուչին մահացել է 1983 թվականին Միլանում[6]։ Նրա մահից հետո որդին՝ Մաուրիցիո Գուչին, ժառանգել է ընկերության բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը և դարձել մեծամասնական բաժնետեր։
Ռիդլի Սքոթի «Գուչիի տունը» գեղարվեստական ֆիլմի հերոսներից մեկն է, որի դերակատարը Ջերեմի Այրոնսն է։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոդոլֆո Գուչի» հոդվածին։ |
|