Ռոդրիգո Չավես Ռոբլես

Ռոդրիգո Չավես Ռոբլես
 
Կուսակցություն՝ Social Democratic Progress Party?
Կրթություն՝ Կոստա Ռիկայի համալսարան և Օհայո նահանգի համալսարան
Մասնագիտություն՝ պետական ծառայող, տնտեսագետ և քաղաքական գործիչ
Դավանանք կաթոլիկություն
Ծննդյան օր հունիսի 10, 1961(1961-06-10)[1] (63 տարեկան)
Ծննդավայր Սան Խոսե, Կոստա Ռիկա
Քաղաքացիություն  Կոստա Ռիկա
 
Պարգևներ
իշխան Յարոսլավ Իմաստունի 1-ին աստիճանի շքանշան[2] և Collar of Order of Manuel Amador Guerrero

Ռոդրիգո Ալբերտո դե Խեսուս Չավես Ռոբլես (իսպ.՝ Rodrigo Alberto de Jesús Chaves Robles, հունիսի 10, 1961(1961-06-10)[1], Սան Խոսե, Կոստա Ռիկա),Կոստա Ռիկայի տնտեսագետ և քաղաքական գործիչ, ֆինանսների նախարար (2019-2020)։ Երկրի ընտրված նախագահը պաշտոնը կստանձնի 2022 թվականի մայիսի 8-ին[3]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1961 թվականի հունիսի 10-ին մայրաքաղաքի Կարմեն թաղամասում՝ Սան Խոսե Կենտրոնական կանտոնում։ Հետագայում ստացել է տնտեսագիտության դոկտորի աստիճան Օհայոյի պետական համալսարանում։ Մինչև նախարարի պաշտոնում նշանակվելը նա աշխատել է Համաշխարհային բանկի՝ Ինդոնեզիայի և Ամերիկայի, Եվրոպայի և Ասիայի հարցերով տնօրեն[4]։

1992 թվականին, փիլիսոփայության դոկտորի աստիճան ստանալուց առաջ, Հարվարդի համալսարանի Միջազգային զարգացման ինստիտուտը նրան առաջարկեց քառամսյա կրթաթոշակ՝ Ինդոնեզիայում աղքատության, միկրոձեռնարկությունների և միջին ձեռնարկությունների վերաբերյալ դաշտային հետազոտություններ անցկացնելու համար։ Այն բանից հետո, երբ նա պաշտպանել է Դոկտորական ատենախոսությունը, Համաշխարհային բանկը նրան աշխատանք է առաջարկել իր հետազոտությունների հետագա հրապարակման հնարավորության համար։

Չավեսը հայտարարել է, որ ինքը որոշել է հրաժարական տալ Համաշխարհային բանկի աշխատակցի պաշտոնից և վերադառնալ Կոստա Ռիկա, քանի որ կարծում էր, որ եթե արձակուրդ խնդրեր, կարող էր շահերի բախում առաջանալ այն զրույցների պատճառով, որոնք նա պետք է անցկացներ այդ կազմակերպության հետ իր նախարարական ղեկավարության շրջանակներում։

Սակայն 2021 թվականի օգոստոսին, երբ հայտնի դարձան Չավեսի նկատմամբ սեռական ոտնձգությունների մեղադրանքների հետաքննության արդյունքները, հաղորդվել էր, որ դա կարող է Համաշխարհային բանկից նրա հրաժարականի պատճառ դառնալ[5]։

Ֆինանսների նախարար

[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հոկտեմբերի 30-ին նախագահ Կառլոս Կեսադան Ալվարադո Չավեսին նշանակել է Կոստա Ռիկայի ֆինանսների նոր նախարար, սակայն պաշտոնապես նա այդ պաշտոնը ստանձնել է միայն նույն թվականի նոյեմբերի 26-ին[5]։

Դրանից անմիջապես հետո Չավեսը հայտարարել է, որ իր առաջնահերթությունները կլինեն հարկային օրենսդրության պահպանման ապահովումը, գոյություն ունեցող հարկերի հավաքագրման ավելացումը, հարկերի վճարումից խուսափելու դեմ պայքարը և պետական ծախսերի զսպման շարունակումը։

2020 թվականի փետրվարին Չավեսը Օրենսդիր ժողովի քննարկմանն է ներկայացրել պետական հաստատությունների ավելցուկներն պարտքի մարման համար օգտագործելու մասին օրինագիծը։

Նույն ամսին Չավեսը կադրային փոփոխություններ է կատարել ֆինանսների նախարարության կառուցվածքում՝ աշխատանքից հեռացնելով մի քանի աշխատակիցների։ Ի նշան այդ որոշման դեմ բողոքի հրաժարական են ներկայացրել եկամուտների փոխնախարար Վլադիմիր Վիլյալոբոս Գոնսալեսը, հարկային վարչության գլխավոր տնօրեն Կառլոս Վարգաս Դուրանը, մաքսային ծառայության գլխավոր տնօրեն Խուան Կառլոս Գոմես Սանչեսը և հարկային ոստիկանության տնօրեն Իրվինգ Մալեսպին Մունյոսը։

2020 թվականի մարտի 26-ին COVID-19 պանդեմիայի հետ կապված արտակարգ իրադրության ժամանակ Չավեսը լրագրողներին տված հարցազրույցում հայտարարել է պետական ծառայողների և մասնավոր անձանց աշխատավարձից համերաշխության հարկ գանձելու առաջարկի մասին՝ 500 000-ից ավելի կոլոնների չափով, որպեսզի ռեսուրսներ ստանա այն մարդկանց աջակցության համար, ովքեր զրկվել են աշխատանքից լոկդաունի կառավարության սահմանած ֆոնին:Հասարակության որոշ ներկայացուցիչների կողմից կտրուկ քննադատությունից հետո կառավարությունը հրաժարվեց այդ գաղափարին աջակցելուց։

«Նախագահը հստակ հասկացրեց, որ պարոն Ռոդրիգոն չպետք է այդ հայտարարությունն աներ։ Երբեք չէր ենթադրվում, որ դա 500 000 կոլոն աշխատավարձով է գնալու։ Նախարարը չպետք է նման հայտարարություն անի այն արտահայտություններում, որոնցում նա ներկայացրել է»։

2020 թվականի ապրիլի 22-ին Կոստա Ռիկայի սոցիալական ապահովության հիմնադրամի (CCSS) տնօրեն Մարիո Դևանդասը հրապարակայնորեն դատապարտել է այն փաստը, որ ֆինանսների նախարարը հանդիպման ժամանակ հայտարարել Է, որ «ոչինչ չի կարելի անել հիմնադրամի փրկության համար, քանի որ երկիրը չի կարող սնանկանալ այն փրկելու համար»։

2020 թվականի մայիսի 28-ին Չավեսը հրաժարական է տվել Ֆինանսների նախարարի պաշտոնից[6]։

Մասնակցությունը նախագահական ընտրություններին

[խմբագրել | խմբագրել կոդը]

2021 թվականի հուլիսին Ռոդրիգո Չավեսը հայտարարել էր Կոստա Ռիկայի Հանրապետության նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մասին[7]։

Իր քարոզարշավի շրջանակներում Չավեսի գլխավորած Սոցիալ-Դեմոկրատական առաջադիմական կուսակցությունը ձգտում էր պայքարել կոռուպցիայի դեմ՝ պատժելով նրանց, ովքեր չեն հայտնում ոչ իրավաչափ գործողությունների մասին։ Չավեսը հայտարարել է, որ կողմ է կառավարության և մամուլի, համալսարանների և քաղաքացիների միջև թափանցիկությանը, և որ մտադիր է նպաստել դրան պետական հաստատությունների կողմից իրականացվող գործունեության մասին ամենօրյա հաշվետվության միջոցով։

Նրա գործազրկության ծրագիրը ներառում է ավելի շատ կանանց զբաղվածության խրախուսումը և աճող պահանջարկի պատասխան STEM-ի շրջանավարտների ավելացումը։ Նա նաև աջակցել է երկլեզու կրթությանը և խոստացել է ողջունել Օտարերկրյա ձեռնարկություններին Կոստա Ռիկայում։

Իր նախընտրական ծրագրի վստահության համար նա առաջարկել է կյանքի արժեքի նվազեցմանն ուղղված հինգ քայլից բաղկացած ծրագիր։ Ծրագիրը նախատեսում է  հիմնային սննդի և կենցաղային ապրանքների հարկերի վերացում, բրնձի գների նվազում, էլեկտրաէներգիայի գների նվազում, մենաշնորհների վերացում և ֆերմերների աջակցություն ավելի արդյունավետ ագրոքիմիկատների ներմուծման մեջ։ Նա նաև հայտարարել է, որ չի պաշտպանում COVID-19-ի դեմ պարտադիր պատվաստումը[8]։

Կոստա Ռիկայի համալսարանի ազգային քաղաքական աստղադիտարանի ղեկավար Ռոթսեյ Ռոսալեսը հայտարարել է, որ Չավեսը լիբերալ տնտեսական դիրք է զբաղեցնում, սոցիալապես պահպանողական է, կողմ է օրենքին և կարգուկանոնին և դեմ է քաղաքական դասին[9]։

Փետրվարի լույս 6-ի գիշերը հայտարարվել էր, որ Ռոդրիգո Չավեսը ապրիլի 3-ին տեղի ունեցած ընտրությունների երկրորդ փուլում կհանդիպի նախկին նախագահ Խոսե Մարիա Ֆիգերես Օլսենի հետ, որը PLN կուսակցությունից էր[10]։ Հասարակական կարծիքի մի քանի հարցումներ երկրորդ փուլում Չավեսին առաջին տեղն են դրել[11]։ Ապրիլի 3-ին տեղի մամուլը հայտարարել է Ֆիգերասի նկատմամբ Չավեսի հաղթանակի մասին[12].

Չավեսը պաշտոնապես պաշտոնը կստանձնի 2022 թվականի մայիսի 8-ին[13]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 National Library of Israel Names and Subjects Authority File
  2. https://www.president.gov.ua/documents/5762024-51873
  3. «Costa Rica no puede volver a los mismos partidos: Rodrigo Chaves». www.telediario.cr (իսպաներեն). Վերցված է 2022 թ․ ապրիլի 8-ին.
  4. Comunicados··4 Minutos de lectura. «Rodrigo Chaves Robles asume Ministerio de Hacienda». Presidencia de la República de Costa Rica (իսպաներեն). Վերցված է 2022 թ․ ապրիլի 8-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  5. 5,0 5,1 Bharley Quiros. «Rodrigo Chaves: "Nunca he tocado indebidamente, insultado o incomodado a ninguna mujer"». ameliarueda.com (իսպաներեն). Վերցված է 2022 թ․ ապրիլի 8-ին.
  6. «Ministro de Hacienda será operado de apendicitis | Crhoy.com». CRHoy.com | Periodico Digital | Costa Rica Noticias 24/7 (իսպաներեն). Վերցված է 2022 թ․ ապրիլի 8-ին.
  7. «Exministro de Hacienda, Rodrigo Chaves, lanza su candidatura a la presidencia». delfino.cr (իսպաներեն). Վերցված է 2022 թ․ ապրիլի 8-ին.
  8. Javier Cataño García (2022 թ․ փետրվարի 25). «What You Need to Know about Costa Rica's April 3 Presidential Elections». Latina Republic (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 8-ին.
  9. Murillo, Alvaro (2022 թ․ փետրվարի 7). «Ex-president heads into Costa Rica run-off, ex-finance minister likely awaits». Reuters. Վերցված է 2022 թ․ ապրիլի 8-ին.
  10. «Resultados Electorales 2022». www.tse.go.cr. Վերցված է 2022 թ․ ապրիլի 8-ին.
  11. Reuters (2022 թ․ մարտի 2). «Costa Rica election poll shows Chaves gaining ground over ex-president». Reuters. Վերցված է 2022 թ․ ապրիլի 8-ին. {{cite news}}: |last= has generic name (օգնություն)
  12. «Rodrigo Chaves gana la presidencia y deja al PLN en coma». www.larepublica.net (իսպաներեն). Վերցված է 2022 թ․ ապրիլի 8-ին.
  13. «Rodrigo Chaves Pronounced Winner of the 2022 Elections in Costa Rica». EntornoInteligente (իսպաներեն). 2022 թ․ ապրիլի 4. Վերցված է 2022 թ․ ապրիլի 8-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոդրիգո Չավես Ռոբլես» հոդվածին։