Ռոզալիա Պիպիտոնե (իտալ.՝ Rosalia Pipitone, օգոստոսի 3, 1985(1985-08-03)[1], Պալերմո, Իտալիա), իտալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստուհի, Իտալիայի ֆուտբոլի կանանց ազգային հավաքականի և «Ռոմա» ակումբի կանանց թիմի նախկին դարպասապահ[3]։ Այդ թիմի կազմում 2020-2021 մրցաշրջանում դարձել է Իտալիայի կանանց ֆուտբոլի գավաթակիր։ Հասակը 1 մետր 78 սանտիմետր է[4]):
Ծնունդով պալերմոցի մարզուհին[5] 2018 թվականին հրավիրվել է Իտալիայի ֆուտբոլի կանանց ազգային հավաքական[6], մասնակցել միջազգային մի շարք հանդիպումների[7], այդ թվում՝ Ֆրանսիայում 2019 թվականին անցկացված ՖԻՖԱ-ի գավաթի խաղարկության (աշխարհի կանանց առաջնության) եզրափակիչ փուլի մրցախաղերին[8]։ 2019 թվականի օգոստոս ամսից Ռոզալիա Պիպիտոնեն այլևս չի մասնակցում միջազգային մրցախաղերի[9]։