Ռոզա Մայրեդեր

Ռոզա Մայրեդեր
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 30, 1858(1858-11-30)[1][2][3][…]
ԾննդավայրՎիեննա, Ավստրիական կայսրություն[4][5][6]
Մահացել էհունվարի 19, 1938(1938-01-19)[1][3][7][…] (79 տարեկան)
Մահվան վայրՎիեննա, Ավստրիայի դաշնային պետություն[5][6]
Քաղաքացիություն Ավստրիա
Մասնագիտությունգրող, լիբրետիստ, պաստելիստ, նկարչուհի և խմբագիր
ԱմուսինKarl Mayreder?
ԿուսակցությունԱվստրիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն
ԱնդամությունVerein der Schriftstellerinnen und Künstlerinnen Wien?[8]
 Rosa Mayreder Վիքիպահեստում

Ռոզա Մայրեդեր (գերմ.՝ Rosa Mayreder, գրական կեղծանունը` Ֆրանց Առնոլդ, գերմ.՝ Franz Arnold, նոյեմբերի 30, 1858(1858-11-30)[1][2][3][…], Վիեննա, Ավստրիական կայսրություն[4][5][6] - հունվարի 19, 1938(1938-01-19)[1][3][7][…], Վիեննա, Ավստրիայի դաշնային պետություն[5][6]), ավստրիացի գրող, նկարիչ, երաժիշտ և ֆեմինիստ, որն աչքի է ընկել իր ազատամտությամբ։ Եղել է ջրաներկի ակումբ ընդունված առաջին կինը, իսկ նրա աշխատանքները ցուցադրվել են Վիեննայի նկարիչների տանը։ Եղել է Աղջիկների և կանանց արվեստի դպրոցի և Կանանց Ավստրիական ընդհանուր ասոցիացիայի համահիմնադիրներից մեկը։ Յոթանասուն տարեկան հասակում` 1928 թվականին, ճանաչվել է Վիեննայի պատվավոր քաղաքացի[9]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոզա Մայրեդերը ծնվել է 1858 թվականի նոյեմբերի 30-ին, ծաղկող պանդոկի սեփականատեր՝ Ֆրանց Առնոլդ Օբերմայերի և նրա երկրորդ կնոջ՝ Մարիի ընտանիքում[10]։ Ռոզա Մայրեդերի ընտանիքի մասին պատմությունները, այնտեղ տիրող մթնոլորտի և նրա անհատականության մասին, արձանագրված են օրագրային մի շարք գրառումներով, որոնցից առաջինը թվագրվել է 1873 թվականի ապրիլի 28-ով, երբ նա տասնչորս տարեկան էր։ Նրա ինքնակենսագրական օրագրային գրառումները ընդգրկում էին թեմաների լայն շրջանակ՝ առօրյա կյանքից մինչև պատերազմի հետ կապված զգացողություններ[10]։ Մայրեդերը ստացել է այնպիսի կրթություն, որը բնորոշ էր իր շրջապատի մարդկանց։ Մասնավոր դասավանդողները նրան սովորեցնում էին դաշնամուր նվագել, երգել, խոսել ֆրանսերեն և նկարել։ Այնուամենայնիվ, Մայրեդերը նախանձում էր իր եղբայրներին, ովքեր ավելի քիչ էին հակված սովորելու, բայց կրթություն ստանալու ավելի շատ հնարավորություններ ունեին[10]։

Չնայած նրան, որ պահպանողական հայրը չէր հավատում, որ կրթությունն աղջիկների համար է, նա թույլ տվեց աղջկան մասնակցելու եղբայրներից մեկի հունարեն և լատիներեն դասընթացներին։ Հետագայում ակնհայտ կդառնա այս դասընթացի ազդեցությունը, քանի որ Մայրեդերը ըմբոստացավ միջին դասի կանանց կրթության համակարգի դեմ։ Նա քննադատում էր կրկնակի սեռական ստանդարտներն ու մարմնավաճառությունը։ Նրա ըմբոստության վառ օրինակ էր կորսետ չկրելու որոշումը, որն առաջին անգամ դրսևորվեց, երբ նա տասնութ տարեկան էր։ Անհնազանդության այդ արարքը ոչ միայն սոցիալական ըմբոստություն էր, այլ անձնական հարձակում մոր նկատմամբ, որը հավատում էր, որ կնոջ պարտականությունն է իր ինքնագնահատականը ստանալ ամուսնուց և որդիներից[10]։

Հետագայում Մայրեդերը հանդիպեց շատ նկարիչների, գրողների և փիլիսոփաների[11]։ Մայրեդերի ապագայի վրա զգալի ազդեցություն ունեցան նրա հաճախակի հանդիպումներն Իոզեֆ Սթորկի հետ, Վիեննայի կիրառական արվեստի համալսարանում` Ռուդոլֆ ֆոն Վալդհայմի, Ֆրիդրիխ Էքշտեյնի և նրա եղբայրների` Կարլի, Յուլիուսի և Ռուդոլֆի հետ։ Բացի այդ, նրա վրա էական ազդեցություն են թողել Նիցշեի, Գյոթեի և Կանտի[10] գործերը։ Նման մարդկանց հետ ծանոթությունը Մայրեդերին թույլ տվեց ստեղծել համախոհների ընկերություն, որն ընդունում էր հասարակության մեջ տղամարդկանց և կանանց միջև եղած տարբերությունները և խրախուսում նրանց անհանգստացնող սոցիալական խնդիրների քննարկումը[11]։ 1881 թվականին Ռոզան ամուսնացավ ճարտարապետ Կառլ Մայրեդերի հետ, որը հետագայում դարձավ Վիեննայի տեխնիկական համալսարանի ռեկտոր։ Ամուսնությունը ներդաշնակ էր, բայց նրանք երեխա չունեցան։ 1883 թվականին Ռոզան վիժում ունեցավ, այնուհետև երկու սիրավեպ, որոնց մասին մանրամասն նկարագրել է իր օրագրերում։ Կառլը տառապում էր դեպրեսիայով 1912 թվականից մինչև իր մահը՝ 1935 թվականը։

Ֆեմինիզմ, արվեստ և գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Լանդշաֆտ, 1896, Դորոթեում, Ավստրիա
Բակի շուշաններն ու կատուները, 1891, Դորոթեում, Ավստրիա

Ռոզա Մայրեդերը եղել է հասարակության նահապետական կառույցների արմատական քննադատ[12]։ Իր ողջ կյանքի ընթացքում նա իր հիասթափությունն է արտահայտել` կապված կանանց իրական ինքնարտահայտման բացակայության հետ[11]։ Հասարակության հանդեպ նրա քննադատությունների զգալի մասը ուղղված էր տղամարդկանց և կանանց միջև առկա անհավասարության վերացմանը և կանանց դերի ընդլայնմանը[12]։ Կանանց իրավունքների համար պայքարը Մայրեդերը համարում էր իր կոչումը և հասկանում էր, որ ստատուս քվոյի դեմ պայքարի փորձերը նորարարություն էին այդ ժամանակաշրջանում[11]։ Մինչ նրան մեղադրում էին «կապույտ գուլպա» լինելու կամ ոչ պատշաճ պահվածքի համար, նա շարունակում էր բացահայտորեն քննադատել իր շրջապատին[13]։

Մայրեդերը հրապարակել է երկու գրական գործ, որոնք մեծ ազդեցություն են ունեցել, դրանցից մեկը՝ Zur Kritik der Weiblichkeit-ը (Կանացիության քննադատներին) (1905)։ Դա էսսեների ժողովածու էր, որտեղ հերքվում էին փիլիսոփաների հասարակության կողմից «ընդունված» մեջբերումները և հեղինակավոր աջակցություն էին հայտնում այն ոճով, որոնք ներշնչված էին տասնյոթերորդ և տասնութերորդ դարերի իդեալներով[11]։ Կանանց խնդիրների մասին ակնարկ գրելուն նրան ոգեշնչում էին սեփական համոզմունքները՝ հիմնվելով այն հանգամանքի վրա, որ կանանց շարժումը հիմնված է երեք խնդիրների վրա ՝ տնտեսական, սոցիալական և բարոյահոգեբանական[14]։ Մայրեդերի երկրորդ հրատարակությունը Geschlecht und Kultur-ն էր (Սեռ և մշակույթ) (1923), վերջին աշխատանքը, որը քննադատում էր երկակի ստանդարտներն ու կանանց նկատմամբ խտրականությունը, թարգմանվել է անգլերեն։ Նա նաև հրապարակել է ինքնակենսագրություն՝ Das Haus in der Landskrongasse:

Գրելու հետ մեկտեղ, Մայրեդերը հետաքրքրվում էր նկարչությամբ և դարձավ ջրաներկերի ակումբ ընդունված առաջին կինը։ 1981 թվականին Վիեննայի նկարիչների տանը կազմակերպված ամենամյա ցուցահանդեսում ցուցադրվել էր նրա ջրաներկ աշխատանքներից մեկը[13]։ Բացի այդ, Ռոզան հիմնել էր աղջիկների և կանանց գեղարվեստի դպրոց Օլգա Պրագերի, Մարիաննե Հայնիշի և Կառլ Ֆեդերնի հետ միասին[13]։

Ռոզա Մայրեդերը դարձավ Ավստրիայի կանանց ընդհանուր ասոցիացիայի հիմնադիրներից մեկը[15]։ Շուտով կանանց իրավունքների շարժման ակտիվիստ Մարի Լանգի միջոցով նա ծանոթացավ Ռուդոլֆ Շտեյների հետ (որի հետ նա երկար և ծավալուն նամակագրական կապ հաստատեց)[16]։ Ռոզան ջերմ ընկերական հարաբերություններ հաստատեց Հուգո Վոլֆի հետ և վերամշակեց իր պատմվածքներից մեկը՝ լիբրետտո տարբերակով նրա Der Corregidor-ի օպերայի համար[17], որն առաջին անգամ կատարվեց 1896 թվականին Մանհայմում։ Այդ տարիներին Ռոզան հրապարակեց իր առաջին վեպը՝ Aus meiner Jugend (Իմ պատանեկությունից)։ Ավելի ուշ նա ծանոթացավ Մարիաննա Հայնիշին, որի հետ հետագայում աշխատել է ավստրիական կանանց ասոցիացիայում` «Ընդհանուր ավստրիական կանանց ակումբ»-ում, որը ստեղծվել էր 1902 թվականին։

Ռոզա Մայրեդերը Վիեննայի սոցիոլոգիական ասոցիացիայի միակ կին հիմնադիրն էր, որը ստեղծվել էր 1907 թվականին[18]։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Մայրեդերը մասնակցեց խաղաղության համար շարժմանը, իսկ 1919 թվականին դարձավ Խաղաղության և ազատության կանանց միջազգային լիգայի (IFFF) նախագահ։

Նիցշեի փիլիսոփայություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոցիալական տարբեր հիմնախնդիրների վերաբերյալ իր վաղ շրջանի հրապարակումներում, ինչպիսիք են ֆեմինիզմը կամ հանրային առողջությունը, Մայրեդերը ոգևորությամբ գնահատեց Նիցշեի աշխատանքը։ Ավելի ուշ շրջանի` 1920-ականների վերջի իր աշխատանքներում նա ավելի շատ քննադատեց Նիցշեի գործերը, ինչպես նաև նրա փիլիսոփայության շուրջ զարգացող պաշտամունքը, այնուամենայնիվ, նա չհրաժարվեց Նիցշեի ընդհանուր գնահատականից[19]։

  • Ասիկետիզմ և էրոտիզմ (Askese Und Erotik)
  • Կուռք[20]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Murau K. Wiener Malerinnen (գերմ.) — S. 68—71.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Schmid-Bortenschlager S., Schnedl-Bubeniček H. Österreichische Schriftstellerinnen 1880–1938 (գերմ.): Eine Bio-BibliographieStuttgart: Akademischer Verlag Hans-Dieter Heinz, 1982. — S. 119—120. — ISBN 978-3-88099-123-1
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Gadzinski A. KALLIOPE Austria (գերմ.): Frauen in Gesellschaft, Kultur und WissenschaftWien: Bundesministerium für Europa, Integration und Äußeres, 2015. — S. 46—47. — ISBN 978-3-9503655-5-9
  7. 7,0 7,1 7,2 RKDartists (նիդերլ.)
  8. Baumgartner M. 85 // Der Verein der Schriftstellerinnen und Künstlerinnen in Wien (գերմ.)Böhlau Verlag, 2015. — ISBN 978-3-205-20168-7, 978-3-205-79702-9 — doi:10.7767/9783205201687
  9. Schwartz Agatha Review of Mayreder, Rosa, Gender and Culture(անգլ.).
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 Tanzer Ulrike, Beniston Translated by Judith Feminism and Pacifism: Rosa Mayreder's Writings against War // Austrian Studies. — В. 21. — С. 46–61. — doi:10.5699/austrianstudies.21.2013.0046
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 Mittnik Kay Lewis Rosa Mayreder and a Case of "Austrian Fate": The Effects of Repressed Humanism and Delayed Enlightenment on Women's Writing and Feminist Thought in Fin-de-siecle Vienna // PhD thesis. — 1990.
  12. 12,0 12,1 Solms-Laubach Franz Graf Zu Nietzsche and Early German and Austrian Sociology // ProQuest Ebook Central. — 2012. — С. 207–208.
  13. 13,0 13,1 13,2 Teodorescu, R., Ramona Mihaila, and Onorina Botezat, editors. Gender Studies: Women Inside and Outside the Box. Editura Printech, 2013.
  14. Mayreder, Rosa; Scheffauer, Herman, Translator. Survey of the Woman Problem. New York, G.H. Doran Co. Print.
  15. Schwartz, Agatha. “Austrian Fin-De-Siècle Gender Heteroglossia: The Dialogism of Misogyny, Feminism, and Viriphobia.” German Studies Review, vol. 28, no. 2, 2005, pp. 347–366. JSTOR, JSTOR, www.jstor.org/stable/30038153.
  16. Steiner Rudolf The Education of the Child and Early Lectures on Education // Anthroposophic Press. — 1996. — С. xi. — ISBN 0-88010-414-7.
  17. Walker Frank Conversations with Hugo Wolf // Music & Letters. — В. 41. — № 1. — С. 5–12.
  18. Solms-Laubach Franz Graf Zu Nietzsche and Early German and Austrian Sociology // ProQuest Ebook Central. — 2012. — С. 185.
  19. Solms-Laubach Franz Graf Zu Nietzsche and Early German and Austrian Sociology // ProQuest Ebook Central. — 2012. — С. 185–197.
  20. Thriftbooks Rosa Mayreder Books. List of books by author Rosa Mayreder(անգլ.).
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոզա Մայրեդեր» հոդվածին։