Ռոզեր Բրյու | |
---|---|
Ի ծնե | կատ.՝ Roser Bru[1] և իսպ.՝ Roser Bru |
Ծնվել է | փետրվարի 15, 1923[1][2] |
Ծննդավայր | Բարսելոնա, Իսպանիա[3][2] |
Վախճանվել է | մայիսի 26, 2021[4][5] (98 տարեկան) |
Մահվան վայր | Սանտյագո, Չիլի[5] |
Քաղաքացիություն | Չիլի և Իսպանիա |
Կրթություն | Չիլիի համալսարան և Pontifical Catholic University of Valparaíso? |
Մասնագիտություն | նկարչուհի և նկարիչ-փորագրող |
Թեմաներ | գեղանկարչություն և փորագրում |
Ներշնչվել է | Antoni Tàpies? |
Պարգևներ | |
Հայր | Lluís Bru i Jardí? |
Կայք | roserbru.cl(իսպ.) |
Roser Bru Վիքիպահեստում |
Ռոզեր Բրյու Լյոպ (իսպ.՝ Roser Bru Llop, փետրվարի 15, 1923[1][2], Բարսելոնա, Իսպանիա[3][2] - մայիսի 26, 2021[4][5], Սանտյագո, Չիլի[5]), իսպանական ծագմամբ նկարչուհի և փորագրող Չիլիից, կապված է նեոֆիգուրատիվ (նոր պատկերային) արվեստի շարժման հետ[8][9]։
Ռոզեր Բրյուի ձայնի ձայնագրությունը | |
Ձայնագրվել է 2015 թվականին | |
Ռոզեր Բրյուն ծնվել է Բարսելոնայում (Իսպանիա) 1923 թվականին։ Հաջորդ տարի՝ Պրիմո դե Ռիվերայի բռնապետության տարիներին, նրա ընտանիքը արտաքսվել է Փարիզ (Ֆրանսիա)։ Չորս տարի անց նրանք վերադարձել են հայրենի քաղաք, որտեղ Բրյուն սովորել է Մոնթեսորի դպրոցում, իսկ 1931 թվականին ընդունվել է Կատալոնիայի ժեներալիտետի դպրոց-ինստիտուտ (կատ.՝ Institut-Escola de la Generalitat de Catalunya)։ Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ավարտից հետո՝ 1939 թվականին, նա կրկին մեկնել է Ֆրանսիա, որտեղից էլ «Վիննիպեգ» շոգենավով գնացել է Չիլի։ Նա հասել է Չիլիի Վալպարաիսո նավահանգիստ նույն թվականի սեպտեմբերի 3-ին։
1939-1942 թվականներին Ռոզեր Բրյուն գեղարվեստ է սովորել Չիլիի համալսարանի նրբագեղ արվեստների դպրոցում, որտեղ նրա դասախոսներից են եղել նկարիչներ Պաբլո Բուրչարդը և Իսրայել Ռոան[8]։ 1947 թվականին նա միացել է Պլաստիկ ուսանողների խմբին (իսպ.՝ Grupo de Estudiantes Plásticos), որոնց թվում էին այնպիսի նկարիչներ, ինչպես Խոսե Բալմեսը, Գրասիա Բարիոսը և Գիլյերմո Նունյեսը[10]։ 1957 թվականին նա սկսել է փորագրություն սովորել «Taller 99»-ում, որը ղեկավարում էր Նեմեսիո Անտունեսը[11]։
Ռոզեր Բրյուի աշխատանքները ցուցադրվել են Լատինական Ամերիկայի մի շարք երկրներում, ինչպես նաև Իսպանիայում, ընդ որում նրա որոշ նկարներ պահվում են Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանի[12], Բրուքլինի թանգարանի, Սանտյագոյի Ժամանակակից արվեստի թանգարանի, Չիլոեի Ժամանակակից արվեստի թանգարանի, Սանտյագոյի Գեղարվեստի ազգային թանգարանի, Սալվադոր Ալվենդեի համերաշխության թանգարանի, Չիլիի ազգային պատմական թանգարանի, Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանի[13], Ռիո դե Ժանեյրոյի Ժամանակակից արվեստի թանգարանի, Բեռլինի պետական թանգարանի և այլ թանգարանների հավաքածուներում[8][14][15][16][17][18]։
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոզեր Բրյու» հոդվածին։ |
|