Քաղաքացիությունը | Ուկրաինա | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 8, 1993[1] (31 տարեկան) | ||
Ծննդավայր | Sopiv, Կոլոմիյայի շրջան, Իվանո-Ֆրանկովսկի մարզ, Ուկրաինա | ||
Հասակ | 185 սանտիմետր | ||
Դիրք | հարձակվող | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Ռոման Նիկոլաևիչ Դեբելկո (ուկրաիներեն՝ Роман Миколайович Дебелко, օգոստոսի 8, 1993[1], Sopiv, Կոլոմիյայի շրջան, Իվանո-Ֆրանկովսկի մարզ, Ուկրաինա[2]), ուկրաինացի ֆուտբոլիստ, «Կրիվբաս» ակումբի հարձակվող։
Ռոման Դեբելկոն ծնվել է Կոլոմիա շրջանի Իվանո-Ֆրանկովսկիում։ Նրա առաջին մարզիչներն են եղել Պյոտր Պետրովիչ Գրաբեցը և Ալեքսեյ Ռոմանը։ Առաջին անգամ աչքի է ընկել շրջանային «Կաշվե գնդակ» մրցաշարում, որտեղ ճանաչվել է իր թիմի լավագույն ֆուտբոլիստը։ Այնուհետև խաղացել է Կարպատիեի մանկապատանեկան սպորտային դպրոցում։ 2009 թվականին միջտարածաշրջանային մրցաշարերից մեկում հանդես է եկել Իվանո-Ֆրանկովսկի մարզի հավաքականի կազմում։ Այնտեղ ֆուտբոլիստին նկատել է Դոնեցկի մարզի թիմի մարզիչը և հրավիրել «Մետալուրգ»։ Դեբելկոն մեկնել է փորձաշրջանի, որից հետո մնացել է թիմում։ 2011 թվականից խաղացել է «Մետալուրգ»-ի երիտասարդական թիմում՝ Սերգեյ Շիշչենկոյի գլխավորությամբ[2]։
2013 թվականին «Մետալուրգի» պահեստային խմբում իր խաղընկեր Պավել Գրիշչենկոյի հետ վարձակալական հիմունքներով տեղափոխվել է «Բանանց» (Երևան), որը մարզում էր Վլադմիր Պյատենկոն, որը նախկինում աշխատում էր Դոնեցկի ակումբում[3]։ Հայաստանից վերադառնալուց հետո շարունակել է խաղալ պահեստայինում։ 2014/15 մրցաշրջանը նրա համար պետք է վերջինը լիներ Դոնեցկի թիմի «երիտասարդական» կազմում, հաջորդ մրցաշրջանից 22-ամյա ֆուտբոլիստն արդեն հայտնվել է տարիքային «սահմանի» տակ, այդ իսկ պատճառով դեռ 2015 թվականի ձմռանը Սերգեյ Շիշչենկոն ցանկանում էր 1993 թվականի բոլոր խաղացողներին, որոնց թվում էր նաև Դեբելկոն, վարձակալության ուղարկել[4]։ 2010-2014 թվականներին Դեբելկոն խաղացել է 110 խաղում և խփել՝ 26 գոլ։ 2012/2013 մրցաշրջանում նա նաև հինգ հանդիպում է անցկացրել «Մետալուրգի» կազմում՝ Պրեմիեր լիգայի պատանեկան առաջնությունում։
Կարիերան շարունակել է Դնեպրոձերժինսկի «Ստալ» ֆուտբոլային ակումբում։ Ակումբի կազմում մեկնարկային մրցաշրջանում նվաճել է առաջին լիգայի արծաթը և իր նախկին ակումբի՝ «Մետալուրգի» հեռացման արդյունքում բարձրացրել է որակավորումը։ Ուկրաինայի պրեմիեր լիգայում նորամուտը նշել է 2015 թվականի օգոստոսի 2-ին՝ Լուգանսկի «Զարյա»-ի դեմ խաղում։ 2018 թվականի փետրվարին լինելով Լվովի «Կարպատներ»-ի խաղացող՝ վարձավճարով տեղափոխվել է էստոնիայի «Լևադիա»[5]։ Դարձել է միակ և հաղթական գոլի հեղինակը՝ գնդակը ուղարկելով Էստոնիայի գավաթի եզրափակչում Տալլինի «Ֆլորա»-ի դարպասը[6]։ Էստոնիայում ելույթ է ունեցել ամբողջ մրցաշրջանի ընթացքում, դրանից հետո վերադարձել է «Կարպատի» ֆուտբոլային ակումբ և այնտեղ խաղացել է մինչև 2018-2019 մրցաշրջանի ավարտը։ 2019 թվականի հունիսին ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել է Լատվիայի գործող չեմպիոն «Ռիգա» ֆուտբոլային ակումբ, որի հետ էլ ի վերջո պաշտպանել է չեմպիոնական կոչումը։
2021 թվականի ամռանը պայմանագիր է կնքել «Կրիվբաս» ակումբի հետ[7]։