Անձնական տվյալներ | |||
---|---|---|---|
Ամբողջական անուն | Ռոմիկ Հակոբի Խաչատրյան | ||
Քաղաքացիությունը | Հայաստան | ||
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 23, 1978 (46 տարեկան) | ||
Ծննդավայր | Երևան, Հայկական ՍՍՀ, ԽՍՀՄ | ||
Հասակ | 178 | ||
Քաշ | 74 | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Կարիերան ավարտել է | ||
| |||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) |
1994 1995-1996 թթ. 1996 1996-1998 թթ. 1999-2000 թթ. 2000-2002 թթ. 2002-2003 թթ. 2003-2004 թթ. 2004-2006 2006 2006 2007 2007–2008 թթ. 2008 2008-2009 թթ. 2009 2009-2010 թթ. 2012 |
Վաղարշապատ Փյունիկ ԲԿՄԱ Երևան Փյունիկ Արաքս (Արարատ) Օլիմպիակոս ԱՊՕԷԼ Օլիմպիակոս ՕՖԻ Փյունիկ Անորտոսիս Ունիրյա (Ուրզիչենի) Ունիվերսիտատյա (Կլուժ) ԱՊՕՊ Կինարաս Բանանց Գանձասար Պաֆոս Լոկոմոտիվ (Տաշկենդ) |
11 (2) 16 (0) 3 (0) 42 (7) 42 (3) 34 (3) 20 (1) 27 (3) 33 (0) 3 (0) 7 (0) 10 (0) 12 (0) 8 (0) 16 (0) 2 (0) 7 (0) 12 (0) | |
Ազգային հավաքական | |||
1997—2008 | Հայաստան | 54 (1) | |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ռոմիկ Խաչատրյան (օգոստոսի 23, 1978[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Խաղացել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականում։
Ֆուտբոլով սկսել է զբաղվել 7 տարեկանից։ Երիտասարդ Խաչատրյանը կարիերան սկսել է Էջմիածնի Վաղարշապատ ակումբում։ Այդ ժամանակ 16-ամյա ֆուտբոլիստը ակումբում դեռ անցկացրել էր 11 խաղ՝ 1994 թվականի մրցաշրջանում խփելով 2 գնդակ։ Այդ մրցաշրջանը անհաջող էր իր թիմի համար՝ թիմը գրավեց 14-րդ տեղը և Բարձրագույն խմբից ուղևորվեց Առաջին խումբ։ Խաչատրյանը տեղափոխվեց ԱՕՍՍ։ Ակումբում, որը հետո վերանվանվեց Փյունիկ։ 1996 թվականին տեղափոխվեց Երևանի ԲԿՄԱ, որտեղ երկար չմնաց։ Ակումբի համար մրցաշրջանը անհաջող էր՝ 7 պարտություն առաջնության սկզբին։ Առաջին շրջանը թիմը ավարտեց 1 հաղթանակով և 10 պարտությամբ։ Բացի դրանից, երկրորդ շրջանի առաջին խաղից հետո թիմը դուրս եկավ առաջնությունից և լուծարվեց։ Ինքը Խաչատրյանը խաղաց ընդամենը երեք խաղ և վերադարձավ «Փյունիկ»։ Այդ շրջանից Խաչատրյանի կարիերան վերելք ապրեց։ Ակումբում հաջող կերպով հանդես գալով նա հնարավորություն ունեցավ խաղալու հավաքականում։ 1998 թվականի մրցաշրջանից հետո տեղափոխվեց արարատյան Արաքս։ Նոր ակումբում վարպետության զարգացումը կանգ չառավ, ընդհակառակը-սրվեց, որը բերեց նրան, որ մեկուկես մրցաշրջանից հետո տեղափոխվեց Կիպրոսի առաջնություն։
Հավաքականում խաղացել է 54 խաղ։ Առաջին խաղը անցկացրել է 1997 թվականի մարտի 30-ին Թբիլիսիում՝ Վրաստանի դեմ խաղում։ Այդ խաղում նա դուրս եկավ փոխարինման՝ 60-րդ րոպեին փոխարինելով Արթուր Պետրոսյանին։ Հայաստանը պարտվեց 0։7 ջախջախիչ հաշվով[3][4]։ Հավաքականում իր հաշվին ունի խփած 1 գնդակ՝ Անդորրայի դարպասին։ Հավաքականում անցկացրած խաղերի քանակով 6-րդն է՝ տեղը կիսելով Արթուր Ոսկանյանի հետ։
Տարի | Խաղեր | Գոլեր |
---|---|---|
1997 | 1 | 0 |
1998 | 0 | 0 |
1999 | 4 | 0 |
2000 | 9 | 0 |
2001 | 6 | 0 |
2002 | 2 | 0 |
2003 | 6 | 0 |
2004 | 7 | 0 |
2005 | 8 | 1 |
2006 | 2 | 0 |
2007 | 6 | 0 |
2008 | 3 | 0 |
Ամբողջը | 54 | 1 |
Ծնողներն են Հակոբը և Մանուշակը։ Ամուսնացած է։ Ունի երեխաներ, զույգեր՝ Էլենը և Էրիկը։