Ռոնալդ Հովսեփյան | |
---|---|
Ծնվել է | 1960 |
Ծննդավայր | ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Բոստոնի քոլեջ |
Մասնագիտություն | ձեռնարկատեր |
Ռոնալդ կամ Ռոն Հովսեփյան (1960, ԱՄՆ), Indigo Agriculture ընկերության գլխավոր գործադիր տնօրեն։ Նախկինում եղել է Novell և IntraLinks ընկերությունների նախագահը և գլխավոր գործադիր տնօրենը[1]՞
Հովսեփյանը սովորել է Բոստոնի քոլեջի Բնական գիտությունների բակալավրում։
Նա իր կարիերան սկսել է IBM միջազգային ընկերությունում, որտեղ 16 տարվա ընթացքում նա զբաղեցրել է ղեկավար և գործադիր պաշտոններ, այդ թվում՝ IBM մարքեթինգի և ծառայությունների բաշխման արդյունաբերության գլխավոր մենեջեր, կառավարել է ապարատային և ծրագրային ապահովման արտադրանքի մշակումը, վաճառքը, մարքեթինգը և ծառայությությունները։
2000-2003 թվականներին եղել է վենչուրային կապիտալ Actua Corporation ընկերության գլխավոր գործադիր տնօրեն։
2003 թվականին միացել է Novell ընկերությանը՝ որպես գործադիր փոխնախագահ և նախագահ։ 2005-2011 թվականներին եղել է ընկերության նախագահը և գլխավոր գործադիր տնօրենը։ Հովսեփյանը վարել է Novell-ի և Մայքրոսոֆթի միջև ընթացող վիճաբանական բանակցությունը, որը ավարտվել է 2006 թվականի հոկտեմբերին[2][3]։
2010 թվականին Հովսեփյանը հայտարարել է, որ համաձայն է ձեռք բերել Attachmate ընկերությունը։ 2011 թվականի ապրիլի 25-ին հեռացել է Novell-ից։
2012 թվականի սկզբին Հովսեփյանը դարձել է նորաստեղծ IntraLinks ընկերության նախագահը և գլխավոր գործադիր տնօրենը[1]։ Նրա ղեկավարությամբ ընկերությունը զարգացրել և ստեղծել է Intralinks VIA-ն և Intralinks Dealnexus-ը[4][5][6]։ Հովսեփյանի տնօրինել է IntraLinks-ը PE Nexus-ի, MergerID-ի և docTrackr-ի ձեռքբերումների ընթացքում[7][8]։ Նա մնացել IntraLinks-ում նաև այն ժամանակ, երբ ձեռք է բերել Synchronoss-ը։ 2017 թվականի ապրիլին Հովսեփյանը հեռացել է Synchronoss-ից[9]։ 2020 թվականի սեպտեմբերին դարձել է Indigo Agriculture ընկերության գլխավոր գործադիր տնօրենը[10]։
2012 թվականից սկսած Հովսեփյանը եղել է ANSYS-ի Սպասարկման խորհրդի անդամ[11]։ Ներկայումս դրա անկախ գլխավոր տնօրեն։ Նախկինում եղել է ANSYS-ի ոչ գործադիր նախագահ։ 2015 թվականի օգոստոսից Հովսեփյանը եղել է Cloud Technology Partners-ի խորհրդատուների խորհրդի անդամ, որը մասնագիտանում է ամպային նախաձեռնությունների ոլորտում[12]։
Հովսեփյանը 1998 թվականից մինչև 2015 թվականի օգոստոսը եղել է ANN նորաստեղծ ընկերության Խորհրդատուների խորհրդի անդամ[13]։ 2005-2015 թվականներին եղել է ընկերության տնօրենների խորհրդի ոչ գործադիր նախագահ։