Ինդոնեզական խոհանոց | |
---|---|
Տեսակ | սննդատեսակ, մարդու ուտելիք և կերակուր |
Ենթատեսակ | աղցան և rujak soto? |
Առաջացման երկիր | Ինդոնեզիա |
Rujak Վիքիպահեստում |
Ռոջակ (ռուջակ, ինդոն.՝ rujak), ավանդական ուտեստ մալայզիական, սինգապուրական և ինդոնեզիական խոհանոցներից, որն իրենից ներկայացնում է խմորի վրա մրգա-բանջարեղենային խառնուրդ։
Ուտեստն ունի զանազան տարածքային տարբերակներ[1]։ Մալայզիայում և Սինգապուրում ռոջակը, որպես կանոն, պատրաստվում է կաթնաշոռից, լոբուց, խաշած կարտոֆիլից, ծովախեցգետնից, ձվերից, լոբու ծլերից, թանաքաձկան մսից, վարունգներից, կծու գետնանուշի սոուսով[2], իսկ Ինդոնեզիայում ավելի հայտնի է «մրգային» ռոջակը, որի գլխավոր բաղադրիչներն են տոֆուն և զանազան արևադարձային մրգեր, որոնք են պոմելոն, մանգոն և արքայախնձորը[3]։ Որոշ շրջաններում կան զուտ բուսական բաղադրատոմսեր։
Մալայզիայում, Ինդոնեզիայում և Սինգապուրում ռոջակը համարվում է ազգային ուտեստ[4] և զանգվածաբար վաճառվում է փողոցային վաճառողների կողմից։