Ռոստիսլավ Սինիցին | |
---|---|
![]() | |
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Բնօրինակ անուն | ռուս.՝ Ростислав Александрович Синицын |
Մասնագիտացում | սառցի վրա պարող, figure skating choreographer և գեղասահքի մարզիչ |
Երկիր | ![]() ![]() |
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 18, 1955 (69 տարեկան) |
Ծննդավայր | Նիժնի Տագիլ, Սվերդլովսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Ռոստիսլավ Սինիցին (ռուս.՝ Ростислав Александрович Сини́цын, հոկտեմբերի 18, 1955, Նիժնի Տագիլ, Սվերդլովսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային գեղասահորդ, հանդես է եկել պարեր սառույցի վրա ձևում Նատալյա Կարամիշևայի հետ։ Ներկա պահին` գեղասահքի մարզիչ և խորեոգրաֆ։ ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ։ Մանկավարժական գիտությունների թեկնածու։
Զուգընկերուհու և կնոջ` Նատալյա Կարամիշևայի հետ երկու անգամ դարձել է ԽՍՀՄ չեմպիոն։ Զույգի հետ տարբեր ժամանակաշրջաններում աշխատել են Լյուդմիլա Պախոմովան և Տատյանա Տարասովան։ Սպորտային կարիերան ավարտելուց հետո 1983 թվականից մինչև 1986 թվականը Ն.Կարամիշևայի հետ միասին նրանք հիմնադիրների շարքում էին և ելույթ էին ունենում «Բոլոր աստղերը» շոում, իսկ հետո նաև` Իգոր Բոբրինի «Սառցե մանրանկարների թատրոնում» 1986-1996 թթ.):
1996 թվականին կնոջ հետ տեղափոխվել է Չեխիա, որտեղ էլ աշխատում է որպես մարզիչ և խորեոգրաֆ։
Ամուսնացած է նախկին պարընկերուհու` Նատալյա Կարամիշևայի հետ։ Նրանց որդին՝ Ալեքսանդր Սինիցինը, գնացել է ծնողների հետքերով և նույնպես հանդես է գալիս պարեր սառույցի վրա ձևում (ներկայացնում է Չեխիան)[1]։
Մրցումներ | 1977-1978 | 1978-1979 | 1979-1980 | 1980-1981 | 1981-1982 | 1982-1983 |
---|---|---|---|---|---|---|
Գեղասահքի աշխարհի առաջնություն | 7 | |||||
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն | 5 | |||||
Գեղասահքի ԽՍՀՄ առաջնություն | 1 | 3 | 1 | 3 | ||
Skate Canada International | 3 | |||||
NHK Trophy | 3 | 2 | ||||
«Московские новости» թերթի մրցանակի տուրնիր | 3 | |||||
Ձմեռային ունիվերսիադա | 2 |