Ռութ Էլիզաբեթ Ուորիք (անգլ.՝ Ruth Elizabeth Warrick ; հունիսի 29, 1916(1916-06-29)[1][2], Սենթ Ջոզեֆ, Միսսուրի, ԱՄՆ - հունվարի 15, 2005(2005-01-15)[1][2], Նյու Յորք շրջան, ԱՄՆ), ամերիկացիդերասանուհի, երգչուհի և քաղաքական ակտիվիստ։ Լայն ճանաչում ու համբավ է ձեռք բերել առաջին հերթին «Իմ բոլոր երեխաները» / All My Children հեռուստասերիալում Ֆեբ ԹայլերՈւոլինգֆորդի դերի տպավորիչ կատարման շնորհիվ, դերակատարում, որով կանոնավոր կերպով հանդես է եկել 1970 թվականից մինչև իր մահվան տարին՝ 2005 թվականը։
Ռութ Ուորիքն իր ստեղծագործական գործունեությունն սկսել է 1940-ականների սկզբին, ռադիոյում, հանդես գալով որպես երգչուհի, 1941 թվականին էլ առաջին անգամ նկարահանվել է կինոյում՝ Օրսոն Ուելսի«Քաղաքացի Քեյնը» դրամա-ֆիլմում։ 1940-ականների ողջ ընթացքում նա շարունակել է ակտիվորեն նկարահանվել ֆիլմերում, իսկ 1950-ականներին տեղափոխվել է հեռուստատեսություն, որտեղ առաջին մեծ հաջողությանը հասել է 1965 թվականին. «Peyton Place» սերիալում դերասանուհին երեք տարի հաջորդաբար մարմնավորել է Հաննա Քորդին և այդ տպավորիչ դերակատարման համար 1967 թվականին առաջին անգամ առաջադրվել «Էմմի» մրցանակի։
1971 թվականին Ռութ Ուորիքին վստահվել է Ֆիբի Թայլեր Ուոլինգֆորդի դերը «Իմ բոլոր երեխաները» սերիալում, և դա դարձել է նրա միակ դերը հաջորդած 35 տարիների ընթացքում։ Այս դերի համար դերասանուհին երկու անգամ առաջադրվել է ցերեկային Էմմի մրցանակի, սակայն այդպես էլ չի ստացել այդ պատվավոր հեռուստատեսային մրցանակը։ Միայն 2004 թվականին նա արժանացել է հատուկ Էմմի մրցանակի՝ ստեղծագործական իր ողջ կյանքի ընթացքում ձեռք բերած դերասանական նվաճումների համար։ Վերջին անգամ նա հեռուստասերիալում նկարահանվել է 2005 թվականի հունվարի 5-ին՝ շոուի երեսունհինգամյակին նվիրված դրվագում, իսկ նույն ամսվա 15-ին մահացել է Նյու Յորքի իր բնակարանում, 88 տարեկան հասակում։ Ի նշանավորումն ամերիկյան կինոարդյունաբերության մեջ ներդրած ավանդի՝ Հոլիվուդի Փառքի ծառուղում նրան նվիրված աստղ է բացվել։