Ռութ Փարքի հայրն ու մայրը շոտլանդանցի են եղել։ Ավելի ուշ նրա ընտանիքը տեղափվել է Նոր Զելանդիայի Հյուսիսային կղզուց հարավ գտնվող Տե Կուիթի, որտեղ նրանք ապրել են մեկուսացված վայրերում[7]։ Մեծ ճգնաժամի ժամանակ նրա բանվոր հայրը զբաղվել է ճանապարհների և կամուրջների շինարարությամբ։ Աշխատել է որպես վարորդ, կատարել կառավարության օգնության աշխատանքները և սկսել աշխատել սղոցարանում։ Վերջապես նա վերադարձել Է Օքլենդ, որտեղ էլ միացել է քաղխորհրդի աշխատակազմին։ Ընտանիքը բնակվել է հանրային բնակարաններում, որոնք Նոր Զելանդյայում հայտնի էին որպես պետական տուն։
Ռուտ Պարկը, կաթոլիկական տարրական դպրոց հաճախելուց հետո, մասնակի կրթաթոշակ է շահել ավագ դպրոց ընդունվելու համար, սակայն նրա ավագ դպրոցի կրթությունը ստացել է ընդհատումներով, երբ նրա հնարավորությունները չէին ներում դպրոց հաճախել[8]։ Նա նաև Օքլենդի համալսարանն ավարտել է էքստռն կուրսով[9]։
Պարկի՝ որպես պրոֆեսիոնալ գրող, առաջին առաջընթացը տեղի է ունեցել, երբ նա աշխատանքի է ընդունվել Օքլենդ Սթար թերթում որպես լրագրող։ Նա աշխատանքի առաջարկ էր ընդունել Սան Ֆրանցիսկոյի քննիչից, բայց Փերլ Հարբորի ռմբակոծությունից հետո Միացյալ Նահանգներ մուտք գործելու պահանջների խստացումը նրան ստիպեց փոխել ծրագիրը։ Եվ 1942 թվականին նա տեղափոխվել է Սիդնեյ՝ աշխատանքի անցնելով թերթում[9]։
Նույն թվականին նա ամուսնացել է ապագա ավստրալիացի գրող Դարսի Նիլանդի (1917-1967) հետ։ Նախքան այդ նրա հետ նամակագրական կապի մեջ էր մի քանի տարի և վերջապես հանդիպել է Սիդնեյ այցի ժամանակ։ Ռուտ Պարկը Սիդնեյում սկսել է անկախ գրողի գործունեությունը[10]։ Պարկն ու Նիլանդը հինգ երեխա են ունեցել։ Նրանց կրտսեր երկվորյակ դուստրերը՝ Կիլմենին և Դեբորան, դարձել են գրքի նկարազարդողներ։
Պարկի ամուսինը՝ Նիլանդը մահացել է 49 տարեկանում, սրտի կաթվածից։ Պարկը շատ ծանր է տարել ամուսնու մահը, ինչպես նաև դստեր՝ Կիլմենի մահը, որը, նույնպես, վաղ տարիքում է մահացել։
Պարկն ունեցել է տասնմեկ թոռ և հինգ ծոռ։ Գրող Ռեյֆ Չեմպիոնը նրա փեսան էր։ Իսկ Դարսիի եղբայր Նիլանդ Բերեսֆորդն ամուսնացել է Ռուտ Պարկի քրոջ՝ Ջոսելինի հետ։
1955 թվական, Ոսկե բումերանգըանգլ.՝ Der Goldene Bumerang կամ անգլ.՝ The Golden Boomerang
1956 թվական, Հարվածային գործիքները հարվածում ենանգլ.՝ The Drums Go Bang համատեղ ինքնակենսագրություն Դարսիի հետ
1973 թվական, Ուղեկցող ուղեցույց Սիդնեյումանգլ.՝ The Companion Guide to Sydney
1982 թվական, Նորֆոլկ կղզին և լորդ Հոու կղզինանգլ.՝ Norfolk Island and Lord Howe Island
1983 թվական, Մենք սիրում ենք Սիդնեյըանգլ.՝ The Sydney We Love
1987 թվական, Մենք սիրում ենք Տասմանիան անգլ.՝ The Tasmania We Love
1992 թվական, անգլ.՝ A Fence Around the Cuckoo ինքնակենսագրություն
1993 թվական, Ձկնորսություն Ստիխում անգլ.՝ Fishing in the Styx ինքնակենսագրություն
1995 թվական, Տունը մթնելուց առաջ. Ավստրալիայի մեծ հերոսի ՝ Լես Դարսիի պատմությունը անգլ.՝ Home Before Dark: The Story of Les Darcy, a Great Australian Hero համահեղինակ է Ռաֆե Կամպիենի հետ
↑Austlit. «Ruth Park». www.austlit.edu.au (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 30-ին. {{cite web}}: Text "AustLit: Discover Australian Stories" ignored (օգնություն)
↑ 9,09,1«Ruth Park». www.ruth-park.com.au. Վերցված է 2021 թ․ հունվարի 30-ին.
↑Johnson, Rob, 1969- (1997). «The golden age of the Argonauts». Hodder & Stoughton. Վերցված է 2021 թ․ հունվարի 30-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)