Ռումինիան միջին դարերում, սկսվել է մոնղոլների նահանջով, ազգաբնակչության՝ ժամանակակից Ռումինիայի տարածք ներխուժմամբ մոնղոլների 1241-1242 թվականների արշավանքից հետո։ Այն սկսվել է Միքայել Խիզախի կառավարումով (1593-1601 թթ.), որը շատ կարճ է տևել մինչև 1601 թվականը։ Կառավարել է Վալախիան, Մոլդովան և Տրանսիլվանիան՝ երեք իշխանությունները, որոնց տարածքները միավորվել են Ռումինիայի կազմավորվելուց երեք տարի անց։
Այս ժամանակաշրջանից շատ անց Բանատը, Կրիշանան, Մարամուրեսը և Տրանսիլվանիան՝ այժմյան Ռումինիայի պատմական տարածքները (Կարպատներից արևմուտք) եղել են Հունգարիայի թագավորության մաս։ Նրանք բաժանվել են մի քանի վարչական միավորների որպես նահանգ և շրջան։ Ղեկավարը, որը Տրանսիլվանիայի նահանգի ենթակայության տակ է եղել, պաշտոնապես կոչվել է Տրանսիլվանիայի վոյեվոդ, բայց նահանգը հազվադեպ է համարվել որպես առանձին միավոր, մինչդեռ Սզեկելին և Սաքսոնը առանձին տարածքներ են եղել։ Թագավորությունում գյուղացիները, պատկանելով Օրթոդոքս եկեղեցուն, ազատվել էին տասանորդից՝ եկեղեցական սովորական վճարվելիք հարկից։ Սակայն ռումինական ազնվականությունը դանդաղորեն կորցրել է քաղաքական կյանքին մասնակցելու հնարավորությունը։ 14-րդ դարից միապետները եղել են կաթոլիկության կողմնակից։ Նրանց դրությունն ավելի է վատացել 1437 թվականին, երբ այսպես կոչված երեք ազգերի միությունը, հունգարական ազնվականությունը Սզեկելին և Սաքսոնը դաշինք են ստեղծել Բոբելնայի գյուղացիական ապստամբությունը ջախջախելու համար։
Վալախիան՝ միջնադարյան առաջին անկախ պետությունը Կարպատների և Ստորին Դանուբի միջև ստեղծվել է այն ժամանակ, երբ Բասարաբ I-ը (1310–1352) սահմանափակել է Հունգարիայի թագավորի սյուզերենությունը 1330 թվականի Պոսադայի ճակատամարտում իր հաղթանակով։ Մոլդավիայի անկախությանը դեպի Կարպատններից արևելք հասել է Բոգդան Առաջինը (1359–1365)՝ Մարամուրեշից մի ազնվական, որը ապստամբություն է բարձրացրել նախկին իշխանի դեմ, որը նշանակվել էր Հունգարիայի միապետի կողմից։ Երկու իշխանությունների անկախությունը, այնուամենայնիվ, հազվադեպ էր անվտանգ։ Չնայած Վալախիան և Մոլդավիան ենթակա էին Օսմանյան կայսրությանը (Վալախիան 1417 թվականից, իսկ Մոլդավիան՝ 1456 թվականից), նրանց երկու միջնադարյան միապետները՝ Միրչա Հին Վալախիայից (1386–1418) և Ստեփանոս Մեծը Մոլդովայից (1457–1504) հաջող ռազմական գործողություններ են իրականացնում Օսմանյան թուրքերի դեմ։ Երկու իշխանությունների առևտուրը Եվրոպայի մյուս մասերի հետ սկսում է նվազել 15-րդ դարի վերջին տասնամյակների ավարտից հետո։ Դրանից առաջ տարածված էր հացահատիկի, մեղրի և մոմի վաճառքը Սուրբ Հռոմեական կայսրությանը, Վենետիկին և Լեհաստանին, և այս տարածքներից մետաքսի, զենքի և արտադրված այլ ապրանքների ներմուծումը տարածված էր, բայց մինչև 16-րդ դարի վերջը Օսմանյան կայսրությունը Ռումինիայի համար դառնում է հիմնական շուկա։
Տրանսիլվանիան, հարևան շրջանների հետ միասին, ձեռք է բերում ինքնավար պետության կարգավիճակ Օսմանյան կայսրության ներքո այն բանից հետո, երբ Հունգարիայի Թագավորության կենտրոնական տարածքները 1541 թվականին օսմանների կողմից բռնակցվում են։ 1594 թվականին Վալախիայի քաջ Միքայելը միանում է Հռոմի պապ Կլեմենտ VIII-ի նախաձեռնած հակաօսմանյան դաշինքին։ Օսմանցիների նկատմամբ մի շարք հաղթանակներից հետո նա ներխուժում և գրավում է Տրանսիլվանիան 1599 թվականին, իսկ Մոլդավիան՝ 1600 թվականին[1][2][3][4]։
8-րդ դարի վերջին Խազար Խագանաթի հիմնադրումը Կովկասյան լեռների հյուսիսում խոչընդոտ ստեղծեց դեպի արևմուտք շարժվող քոչվոր մարդկանց ճանապարհին[1][5]։ Հաջորդ ժամանակահատվածում Կարպատների և դանուբյան շրջանի բնակչությունը շահում է քաղաքական խաղաղ մթնոլորտից և «դրիդու«» կոչվող ունիտար մշակույթից, որը զարգանում էր տարածաշրջանում[3][6]։ Դրիդու բնակավայրից հայտնաբերված գտածոները, ինչպիսիք են մանգաղները, հաստատում են տնտեսության մեջ գյուղատնտեսության ունեցած դերը[4]։
9-րդ դարում սկսվել են կենտրոնախույս շարժումները Կազար Խագանատում [1][3][7]։ Հունգար ժողովուրդները հեռացան նրա գերիշխանությունից և բնակություն հաստատեցին Դոնի և Դնեստրի միջև[1][8]։ Նրանք թողեցին տափաստանները և կտրեցին անցան Կարպատները [8]։ Ըստ 13-րդ դարի «Գեստա Հունգարորումի» («Հունգարացիների գործերը») հունգարական արշավանքների ժամանակ Տրանսիլվանիան բնակեցված էր ռումինացիների և սլավոնների կողմից և ղեկավարվում էր Գելուի կողմից (անշուշտ ռումինացի), մինչդեռ Կրիշանան բնակեցված էր մի քանի ժողովուրդներով, նրանց թվում` Սզեկելիացիներով[9]։ Թե 9-10-րդ դարերի իրադարձություններից տեղյա՞կ է արդյոք Գեստայի հեղինակը, պատմաբանների կողմից քննարկվում է[10][11];
953 թվականին Գուլյան` երկրորդ ցեղային միության առաջնորդը, Կոստանդնուպոլիս բերեց քրիստոնեությունը [12][13]։ Այդ ժամանակաշրջանում, ըստ բյուզանդական կայսր Կոստանդին VII-ի, հունգարացիները վերահսկել են այդ շրջանը՝ ժամանակակից Ռումինիայի և Հունգարիայի սահմանը Թիմիս, Մուրես, Քրիս և Տուտես գետերի երկայնքով [14]։ 1003 թվականին, ըստ Հիլդեշեյմի, Ստեֆան I-ը` Հունգարիայի առաջին թագադրված միապետը, առաջնորդել է բանակը մորեղբոր` Գուլյա III-ի դեմ և գրավել Գյուլայի երկիրը [15][16]։
Ստեֆան I-ը արտոնություններ է տվել հռռոմեական կաթոլիկ եկեղեցուն, օրինակ, տասանորդի պարտադրումը բնակչությանը[17][18] [19]։ Ստեֆանը իր թագավորությունը (ներառյալ ժամանակակից Ռումինիան) բաժանել է։ Իր գրաված տարածքները կազմված էր շրջաններից, այսինքն` ամրոցների շուրջ ստեղծված վարչական միավորներից, որոնցից յուրաքանչյուրը կառավարվում էր թագավորական պաշտոնյայի կողմից, որը կոչվում էր կոմս [20]։
Ժամանակին վոյեվոդը` թագավորական բարձրագույն պաշտոնատար անձը, հաստատվել է 1176 թվականին, դարձել է է Տրանսիլվանիայի բոլոր կոմսերի գլխավորը[21][22]։ Ի տարբերություն Տրանսիլվանիայի` այժմյան Բանատի և Կրիշանայի կոմսերը անմիջական կապի մեջ են թագավորի հետ, որը նրան նշանակել է [22]։
9-րդ դարից սկսած` պեչենեգները վերահսկում էին Կարպատների արևելյան և հյուսիսային մասը[23][24]։ Համաձայն Էյմունդ Սագայի` նրանք պայքարել են միասին Բլոքումենի հետ (հռոմեացիներ) Կիևյան Ռուսիայի դեմ 1010 թվականին[25]։ Պեչենեգները իրենց տարածքներից հեռացվել էին կումանների կողմից 1064-ի և 1078-ի միջևhe[26][27]։ Թուրքական ամենաուշ շրջանի ժամանակագրության տարբերակը պատմում է, որ կումանները հաղթել են բազմաթիվ ազգերի, այդ թվում Ուլագ (հռոմեացիներ)[28]։ Պեչենեգներից մի քանիսը փախել է Հունգարիայի թագավորություն, որտեղ նրանք աշխատանքի են անցել սահմանային շրջանները պահելու համար, օրինակ, Տրանսիլվանիայում[29]
Տրանսիլվանիայում 11-րդ դարի բնակավայրերը հատկանշվում են փոքրիկ խրճիթներով, կերամիկական հավաքածուներով [30][31]։ Մետաղադրամների գտածոների աճը վկայում է, որ գավառը տնտեսական աճ է ապրել 11- րդ դարի վերջին[30]։ Նահանգին վերաբերող առաջին փաստաթուղթը թագավորական կանոնադրությունն է, որը վերաբերում է Տուրդայում գանձվող աղի հարկերին[30]։ Միջնադարյան Տրանսիլվանիայի ամենավաղ թանկարժեք մետաղի հանքավայրն առաջին անգամ հիշատակվել է 1235 թվականին [32]։
12 և 13-րդ դարերում հոսպիտները (հյուր բնակիչներ) ժամանել են Տրանսիլվանիա Գերմանիայից և Ռայնի ֆրանսախոս շրջաններից, որը ժամանակին հավաքականորեն սաքսոններ են կոչվել[33][34]։
1224 թվականին Հունգարիայի թագավոր Էնդրյու II-ը (1205-1236)հատուկ ազատություններ է տալիս սաքսոններին, որոնք բնակություն էին հաստատել Տրանսիլվանիայի հարավում[35]։ Օրինակ, նրանք իրավասու էին ընտրելու իրենց տեղական առաջնորդներին։ Թագավորի կողմից միայն նշանակվում էր ամբողջ համայնքի ղեկավարը` Սիբուիի կոմսը [36]։ Նրանք նաև արտոնություն ունեին օգտագործելու ռումինացիների և պեչենեգների անտառը [36]։ Տրանսիլվանիայում խաղողի այգու մասին առաջին հիշատակումները կապված են կապված են Կրիչուի, Իգիուի և Հռոմոսի խաղողի այգիների հետ[32]
Որպես արդյունք սաքսոնյան ներգաղթի սզեկելիները հունգարալեզու ազատ մարտիկները, որոնք հողեր էին մշակում, տեղափոխվում են գավառի հարավ-արևելք [37][38][39][40]։
13-րդ դարից նրանք իշխում էին վոյեվոդից անկախ, թագավորական պաշտոնյայի կողմից[41]։ Բացի սաքսոններից, կիստեռցիները դառնում էին Տրանսիլվանիայի տարածքների ընդարձակման գործակալներ[42], երբ 13-րդ դարի սկզբին հաստատվեց նրանց աբբայությունը Կարիայում[42][43]։
1223 թվականին Կալկա գետի վրա տեղի ունեցած ճակատամարտում մոնղոլների կողմից կումաների պարտությունից հետո, արևմտյան կուման ցեղերի մի քանի առաջնորդներ ընդունում են Հունգարիայի թագավորի իշխանությունը[44][45]։ Նրանց երկխոսությունը հանգեցնում է Կումանի կաթոլիկ եկեղեցու ստեղծմանը Կարպատներից արևելք[46] Սակայն տարածքի ուղղափառ ռումինական բնակչությունը հաղորդությունը ստանում էր հունական ծիսակարգի կեղծ եպիսկոպոսներից [45] [47]։ 1233 թվականին Օլթենիան կազմակերվում է որպես Հունգարիայի ռազմական սահմանապահ գոտի, որը կոչվում էր Սևերինի Բանատ [45] [48]։
Կարպատիացիների տարածքային ընդլայնումն ընդհատվում է մոնղոլների ներխուժմամբ, որը երկարաձգվում է 1241 թվականի մարտի 31-ից մինչև 1242 թվականի ապրիլը։ Դա շրջանի միջնադարյան պատմության մեջ խոշոր իրադարձություն էր, չնայած զոհերի թիվը վիճելի էր, բայց նույնիսկ ամենաողջամիտ գնահատմամբ այն չէր անցնում 15 %-ը[49]։[50]։
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ռումինիան միջին դարերում կատեգորիայում։ |