Ռոք Լի | |
---|---|
Տեսակ | գեղարվեստական անձ, մանգայի կերպար և անիմեի կերպար |
Հեղինակ | Մասաշի Քիշիմոտո |
Ներկայացված է | Նարուտո մանգա, Նարուտո և Բորուտո․ Նարուտոյին հաջորդող սերունդները |
Սեռ | արական |
Քաղաքացիություն | Land of Fire |
Հրարած տիեզերքից | Նարուտո տիեզերք |
Մասնագիտություն | հորինված Նինջա |
Rock Lee Վիքիպահեստում |
Ռոք Լի (ճապ.՝ ロック・リ), մանգայի հերոս, որը ստեղծվել է Մասաշի Քիշիմոտոյի կողմից։ Հանդես է գալիս անիմե սերիալներում։ Քիշիմոտոն նրան համարում է իր սիրելի կերպարը և ի սկզբանե նրան ստեղծել է որպես մարդկային թուլությունների խորհրդանիշ[1][2]։ Անիմեում և մանգայում Լին նինջա է, որը Կոնոհագ գյուղից է և համարվում է Գայի թիմի անդամ, որի մնացած անդամներն են Նեյջի Հյուգան և Տեն Տենը։ Չկարողանալով օգտագործել նինջա տեխնիկաների մեծ մասը, նա սովորում է նինջա տայջուցու տեխնիկան, որը նման է մարտարվեստին։ Լին երազում է դառնալ «մեծն նինջա», չնայած իր անհամապատասխանությանը։ Լին հայտնվել է «Նարուտո» տարբեր ստեղծագործություններում, այդ թվում՝ երրորդ և չորրորդ լիամետրաժ մուլտֆիլմերում, երրորդ OVA-ում, ինչպես նաև մի քանի տեսախաղերում։
Շատ անիմե հրատարակություններ Լիին համեմատել են Բրյուս Լիի հետ[3], իսկ Anime News Network-ը Լիին անվանել է «հիմար թվացող կերպար»[4]։ Լիի կերպարի հիման վրա ստեղծվել են բանալիների կախազարդեր, փափուկ խաղալիքներ և ներդիրներ[5][6]։
Naruto Anime Profiles Episodes 1-37-ի մասին Shonen Jump ամսագրին տված հարցազրույցում Մասաշի Քիշիմոտոն հայտնել է, որ ամենաշատը վայելում է այդ կերպարին նկարելը[1][7]։ Քիշիմոտոն նշել է, որ ի սկզբանե մշակել է Լիի կերպարը որպես մարդկային թուլությունների խորհրդանիշ, Սակուրա Հարունոյի կերպարի համար Քիշիմոտոն կերպարը ստեղծել է նույն սիմվոլիզմով[2][8]։
Ռոք Լին Կոնոհա գյուղի նինջաներից է, որը Մայթ Գայի թիմի անդամից է։ Լիի կամքի ուժը տեսնելով, Գայը հետաքրքրվել է նրանով և որոշել է օգնել տղային, օգտագործելով միայն տայջուցու տեխնիկան՝ իր նպատակներին հասնելու համար[9][10]։ Լին կարծում է, որ նա կարող է գերազանցել այլ մարդկանց բնական տաղանդները քրտնաջան աշխատանքի շնորհիվ։ Ամբողջ ընթացքում նա փորձում է գերազանցել Նեյջի Հյուգային, որը համարվում է «հանճար»[9][11][12]։ Լին առաջին անգամ անիմեում հայտնվել է թյունինի քննության ժամանակ։ Քննության ժամանակ նա կռվում է Սունագակուրե գյուղից Գաարայի հետ։ Մրցամարտում Լին օգտագործում է ութ դարպասի չակրան, սահմանափակելով չակրայի օգտագործման մարմնի կարողությունը, որը մեծացնում է իր բնական ունակությունները՝ առողջության հաշվին[13]։ Չնայած նրա ջանքերին, Գաարան կշտամբում է Լիին՝ կոտրելով նրա ձախ ձեռքը և ոտքը, վիրավորելով Լիին այնպես, որ նա ստիպված է հրաժարվել նինջա դառնալուց[14]։
Երբ Ցունադեն վերադառնում է գյուղ, հինգերորդ հոկագե դառնալու նպատակով, նա համաձայնում է վիրահատել Լիին[15]։ Չնայած նրան, որ շանսը լինում է 50 և 50, Գայը Լիին հորդորում է համաձայնել։ Վիրահատությունը անցնում է լավ, տղայի ձեռքը և ոտքը վերականգնվում է[16]։ Վիրահատությունից անմիջապես հետո Լին միանում է Շիկամարու Նարայի թիմին և փորձում է կանգնեցնել Սասկեին փախչելու ծրագրից[17]։