Սաթիա | |
---|---|
Ծնվել է | մ.թ.ա. 15-րդ դար |
Մահացել է | անհայտ |
Քաղաքացիություն | Հին Եգիպտոս |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Ամուսին | Թութմոս III |
Ծնողներ | մայր՝ Ipu? |
Զբաղեցրած պաշտոններ | Ամուն աստծո կինը |
Երեխաներ | Ամենեմհետ |
Սաթիա (անգլ.՝ Satiah, նաև՝ Սիթիահ, Սիթիոհ, «Լուսնի դուստր», մ.թ.ա. 15-րդ դար - անհայտ), հին եգիպտական թագուհի, որը եղել է Թութմոս III փարավոնի մեծ թագուհին[1]։
Սաթիաը հիերոգլիֆներում | |||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Սաթիա «Լուսնի դուստր» |
Սաթիան եղել է արքայական ստնտու Իպուի դուստրը[2]։ Հնարավոր է, որ նրա հայրը եղած լինի Ահմոս Պեն-Նեխեբեթ անունով կարևոր պաշտոնյան[3]։ Սաթիայի երեխաների մասին տեղեկություններ չեն պահպանվել, թեև հնարավոր է, որ նա եղած լինի Թութմոսի ավագ որդու՝ արքայազն Ամենեմհատի մայրը․ արքայազնը մահացել է իր հոր գահակալության 35-րդ տարում[4]։ Սաթիան մահացել է ամուսնու գահակալության 24-րդ տարում, իսկ նրանից հետո փարավոնի մեծ թագուհին է դարձել Մերիտրա-Հատշեպսուտը։
Սաթիայի տիտղոսների թվում էին՝ «արքայի կին» (ḥmt-nisw), «մեծ արքայի կին» (ḥmt-niswt-wrt) և «աստծո կին» (ḥmt-ntr)[5]։
Սաթիան հիշատակված է մի քանի վայրերում։ Աբիդոսում հայտնաբերված նվիրաբերության սեղանի տեքստում նշվում է նրա մոր՝ «աստծո դայակ» Իպուի մասին։ Աբիդոսում հայտնաբերվել է նաև բրոնզե կացնագլուխ (այժմ գտնվում է Կահիրեի թանգարանում), որի վրա գրված է Սաթիա թագուհու անունը[6]։
Էլ- Թոդում գտնվող պատերազմի աստված Մոնտուի տաճարում Թութմոս III-ը թագուհու մահից հետո նրան նվիրված արձան է կանգնեցրել (արձանն այժմ գտնվում է Կահիրեի թանգարանում)[7]։
Թութմոս III-ի դամբարանում (KV34) թագուհի Սաթիան սյան վրա պատկերված է թագուհի Մերիտրա-Հատշեպսուտի և Թութմոս III-ի հետևում, իսկ նրանից հետո կարելի է տեսնել արքայի մյուս կնոջը՝ Նեբտուին ու արքայադուստր Նեֆերտարիին[8]։
Կառնակի տաճարի մի հարթաքանդակի վրա Սաթիան պատկերված է Թութմոս III-ից առաջ[8]։ Կահիրեի թանգարանում գտնվող մի ստելայի վրա թագուհի Սաթիան կանգնած է Թութմոս III-ի հետևում[9]։
Alexandre Herrero Pardo, Satiah, 1ª Gran Esposa Real; Meritre, 2ª Gran Esposa Real; Isis, la madre del Rey - Las mujeres en la vida de Tutmosis III - Los Nobles de Egipto
|