Սահիբ Աթա | |
---|---|
Ծնվել է | անհայտ |
Մահացել է | 1288 |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Վեզիր |
Սահիբ Աթա Ֆահրեդին Ալի (թուրքերեն՝ Sahip Ata Fahrettin Ali, անհայտ - 1288), Կոնիայի սուլթանության մեծ վեզիր։ Զբաղեցրել է նաև վեզիրի պաշտոն։
1256/1257 — 1258/1259 թվականներին եղել է դադ էմիր, որը ժամանակակից արդարադատության նախարարի պաշտոնն է։ 1259 թվականին եղել է նայիբ, իսկ 1259/1260 — 1288/1289 թվականներին՝ Սելջուկյան սուլթանության վեզիր։ Փերվանի մահվանից հետո նշանակվել է մեծ վեզիրի պաշտոնում։
Սահիբ Աթայի ղեկավարության տակ կառուցվել են մեծ քանակությամբ կառույցներ, մի քանի մզկիթներ և մեդրեսեներ, այդ թվում նաև Սահիբ Աթայի մզկիթը և Կոնիայի մեդրեսեի մեծ մինարեթը, Սիվասի կապույտ մեդրեսեն (1271)[1]։
Սահիբ Աթան համարվում է Սահիբ-Աթաօղուլարը բեյլիքի հիմնադիրը, որը գոյություն է ունեցել Աֆյոնքարահիսարի մարզի տարածքում։ Պատերազմ է վարել հարևան Գերմիյան բեյլիքի հետ, որի արդյունքում Սահիբ-Աթաօղուլարը բեյլիքը դարձել է Գերմիյան բեյլիքի վասալ։