Սամարղանդի «Աֆրասիաբ» պատմության թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան |
Երկիր | Ուզբեկստան |
Տեղագրություն | Սամարղանդ |
Վայր | «Աֆրասիաբ» թանգարանի շենք |
Հիմնադրվել է | 1970 |
Սամարղանդի «Աֆրասիաբ» պատմության թանգարան (ուզբ.՝ «Afrosiyob» Samarqand tarixi muzeyi), թանգարան Սամարղանդում (Ուզբեկստան)` նվիրված Սամարղանդ քաղաքի և նրա շրջակայքի պատմությանը։ Թանգարանի շենքը գտնվում է քաղաքի հյուսիսարևելյան մասում՝ հնագույն Աֆրասիաբ բնակավայրի մոտ, որն աշխարհի ամենախոշոր հնագիտական հուշարձաններից մեկն է։
Թանգարանի շենքը կառուցվել է Սամարղանդի 2500-ամյակի կապակցությամբ, 1970 թվականին՝ Ուզբեկստանի ղեկավարության նախաձեռնությամբ, ճարտարապետ Շմավոն Ազատյանի նախագծով։ Թանգարանը պատմում է Սամարղանդ քաղաքի հիմնադրման և նրա հետագա զարգացման պատմության մասին, ինչպես նաև Աֆրասիաբ բնակավայրի մասին։ Թանգարանում ներկայացված են տարբեր ցուցանմուշներ, ներառյալ Աֆրասիաբում, Սամարղանդում և նրանց շրջակայքում պեղումների ընթացքում հայտնաբերված գտածոներ։ Դրանց թվում կան հնագույն շեղբեր, ոսկորներ, դանակներ և այլ կտրող առարկաներ, նետեր, մետաղադրամներ, կերամիկա, հին ձեռագրեր և գրքեր, արձաններ և առօրյա այլ առարկաներ։ Նշանավոր ցուցանմուշներից է Իխշիդների տոհմին պատկանող Սամարղանդի պալատի եզակի պահպանված որմնանկարները (VII-VIII դդ.): Թանգարանի ցուցանմուշների մի մասը կապված է նախաիսլամական դարաշրջանի հետ, մասամբ կապված է զրադաշտականության տեղական տարբերակի հետ, որը Սոգդիայի հիմնական կրոնն էր իսլամից առաջ[1]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սամարղանդի «Աֆրասիաբ» պատմության թանգարան» հոդվածին։ |