Սամպատ Պալ Դևի | |
---|---|
Ծնվել է | 1961[1] |
Ծննդավայր | Ուտար Պրադեշ, Հնդկաստան |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | սոցիալական աշխատող, գրող և քաղաքական ակտիվիստ |
Անդամություն | Gulabi Gang? |
Սամպատ Փալ (անգլ.՝ Sampat Pal Devi, 1961[1], Ուտար Պրադեշ, Հնդկաստան), հնդիկ հասարակական ակտիվիստ է Հյուսիսային Հնդկաստանի Ուտար Պրադեշ նահանգի Բունդելխանդ շրջանից[2]։ Նա, որը Ուտար Պրադեշում գտնվող «Գուլաբի ավազակախմբի» սոցիալական կազմակերպության հիմնադիրն է, որն աշխատում է կանանց բարեկեցության և հզորացման համար[3][4]։ Նա Colors TV- ի «Մեծ Բոս 6» ռեալիթի շոուի մասնակից է եղել[5]։
Սամպատ Պալը «Գուլաբի ավազակախումբը» հիմնադրել է կանանց իրավունքների պաշտպանության գործին առաջ մղելու համար[6]։ Այն վերածվել է կազմակերպված կանանց շարժման, որի անդամները մոտավորապես 270,000 հոգի են, որոնք տարածված էին Ուտար Պրադեշի մի քանի շրջաններում։ Կանայք հագնում են վարդագույն (գուլաբի) սարիներ և զինվում են բամբուկե փայտերով, որոնք օգտագործում են ամեն անգամ, երբ հանդիպում են բռնի դիմադրության[7][8]։
Պալը նկարագրել է իր վաղ կյանքը ինքնակենսագրականում, որը գրել է ֆրանսիացի լրագրող Անն Բերտոյի համագործակցությամբ[9]։ Ըստ BBC-ի զեկույցի՝ Բանդա թաղամասը «խիստ կաստային, ֆեոդալիստական և տղամարդկանց գերակշռող հասարակություն է։ Օժիտի պահանջները և ընտանեկան և սեռական բռնությունները սովորական են։ Տեղացիներն ասում են, որ զարմանալի չէ, որ աղքատության, խտրականության և շովինիզմի այս մթնոլորտում գոյացել է կանանց զգոն խումբ»[10]։
2014 թվականի մարտի 2-ին Փալը ազատվեցլ է Գուլաբի խմբավորման ղեկավարի պաշտոնից՝ ֆինանսական անճշտությունների մեղադրանքների և իր անձնական շահերը խմբի շահերից առաջ դասելու պատճառով[6]։
|