Սայիդ Դարվիշ | |
---|---|
Բնօրինակ անուն | արաբ․՝ سيِّد درويش |
Ծնվել է | մարտի 17, 1892[1][2][3] Ալեքսանդրիա, Եգիպտոս[2] |
Երկիր | Օսմանյան կայսրություն, Եգիպտական սուլթանություն և Եգիպտոսի թագավորություն |
Մահացել է | սեպտեմբերի 15, 1923[1][2][3] (31 տարեկան) Ալեքսանդրիա, Եգիպտոս[2] |
Ժանրեր | Եգիպտական երաժշտություն |
Մասնագիտություն | երգիչ, կոմպոզիտոր և դերասան |
Գործիքներ | վոկալ[2] |
Ամուսին | Hayat Sabri? |
Sayed Darwish Վիքիպահեստում |
Սայիդ Դարվիշ (իսպ.՝ سيد درويش, անգլ.՝ Sayed Darwish, մարտի 17, 1892[1][2][3], Ալեքսանդրիա, Եգիպտոս[2] - սեպտեմբերի 15, 1923[1][2][3], Ալեքսանդրիա, Եգիպտոս[2]), եգիպտացի երգիչ և կոմպոզիտոր՝ համարվում է եգիպտական հանրամատչելի (էստրադային) երաժշտության «հայրը»[4]։
Դարվիշը ծնվել է 1892 թվականի մարտի 17-ին Ալեքսանդրիայում։
1979 թվականին Եգիպտոսի օրհներգը դարձած հանրահայտ «Հայրենիք, հայրենիք, հայրենիք» (արաբ․՝ بلادي بلادي بلادي, Բիլյադի, բիլյադի, բիլյադի), երգի հեղինակն է, որի բառերը վերցրել է եգիպտացի հայտնի լրագրող, հասարակական և քաղաքական գործիչ Մուստաֆա Քամիլի հայրենասիրական ելույթից[5]։
Դարվիշը մահացել է կոկաինի գերդոզավորումից խթանված սրտի կաթվածից 1923 թվականի սեպտեմբերի 10-ին` 31 տարեկան հասակում[6]։ Դեպքերի զուգադիպմամբ նրա մահվան օրը Եգիպտոս էր վերադարձել տարագիր ազգային առաջնորդ Սաադ Զագլուլը, և նրան ողջունել են Դարվիշի «Հայրենիք, հայրենիք, հայրենիք» երգով։
Եգիպտոսում Սայիդ Դարվիշին համարում են հանրամատչելի երգերի մեծագույն հեղինակ։ Նա հեղինակել է «Shed el hezam», «Malo'ouna», «Ana Haweit», «Oum Ya Masry» և «Salma Ya Salama» երգերը։ «Սալմա Յա Սալամա» երգը հանրահայտ է ողջ աշխարհում Դալիդայի կատարման շնորհիվ[7]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սայիդ Դարվիշ» հոդվածին։ |
|