![]() | |||
Անձնական տվյալներ | |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 25, 1997 | ||
Ծննդավայր | Լա Պլատա, Արգենտինա | ||
Հասակ | 171 սմ | ||
Քաշ | 67 կգ | ||
Դիրք | հենակետային կիսապաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ |
![]() | ||
Համար | 6 | ||
| |||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2016-2017 |
![]() | 41 | (0) |
2017-ներկա |
![]() | ||
Ազգային հավաքական | |||
2016 |
![]() | 3 | (0) |
2017-ներկա |
![]() | 11 | (0) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Սանտիագո Ասկասիբար (իսպ․՝ Santiago Ascacibar, փետրվարի 25, 1997, Լա Պլատա, Արգենտինա), արգենտինացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Հանդես է գալիս արգենտինական «Էստոդիանտես»-ի և Արգենտինայի երիտասարդական հավաքականի կազմում։
Ասկասիբարը «Էստոդիանտես» ֆուտբոլային ակումբի սան է։ 2016 թվականին նա թիմի գլխավոր մարզչի կողմից հրավիրվել է հիմնական կազմ։ Արգենտինայի առաջնությունում իր դեբյուտը Սանտիագոն նշել է փետրվարի 8-ին՝ «Լաունս»-ի դեմ խաղում[1]։
Մրցաշրջանի ավարտից հետո նրա հանդեպ սկսել են հետաքրքրվել ռուսական «Սպարտակ»-ն ու «Ռուբին»-ը[2]։
2016 թվականի ամռանը Սանտիագոն Արգենտինայի օլիմպիական հավաքականի կազմում մասնակցել է Օլիմպիական խաղերին։ Առաջնության ընթացքում նա մասնակցել է Ալժիրի[3], Հոնդուրասի[4] և Պորտուգալիայի հավաքականների դեմ խաղերին[5]։
2017 թվականին Արգենտինայի երիտասարդական հավաքականի կազմում Ասկասիբարը մասնակցել է Էկվադորում կայացած Հարավային Ամերիկայի երիտասարդական առաջնությանը։ Նա մասնակցել է Պերուի[6], Բոլիվիայի, Կոլումբիայի, Բրազիլիայի[7], Էկվադորի[8], Վենեսուելայի և Ուրուգվայի երիտասարդական հավաքականների դեմ խաղերին[9][10]։
Երիտասարդական հավաքականի կազմում Սանտիագոն մասնակցել է նաև Հարավային Կորեայում կայացած Աշխարհի երիտասարդական առաջնությանը։ Նա դաշտ է դուրս եկել Գվինեայի, Անգլիայի և Հարավային Կորեայի հավաքականների դեմ խաղերում։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սանտյագո Ասկասիբար» հոդվածին։ |
|