Սաուը փաչ քիդս

Սաուը փաչ քիդս
Տեսակսննդային ապրանքանիշ
Ենթատեսակկոնֆետ

Սաուը փաչ քիդս (Ֆրանսիայում հայտնի է որպես Very Bad Kids[1], իսկ Կանադայում և Մեծ Բրիտանիայում՝ Maynards Sour Patch Kids)՝ փափուկ կոնֆետների բրենդ է, որոնք պատված են ինվերտ շաքարով և թթվաշաքարով (կիտրոնաթթվի, գինեթթվի և շաքարի խառնուրդ[2]Գինեթթուն և կիտրոնաթթուն կոնֆետին տալիս են սուր թթվաշ համ, մինչդեռ ինվերտ շաքարը՝ քաղցր փափկություն[3]։ Սաուը փաչ քիդս էքստրեմը, որն ունի նաև մալաթաթու (malic acid)՝ գինեթթվի և կիտրոնաթթվից բացի, համարվում է Սաուը փաչ շարքի ամենաթթու տարբերակը[3]։ Բրենդի «Sour Then Sweet» («Սկզբում թթու, հետո՝ քաղցր») և «Sour. Sweet. Gone.» («Թթու, քաղցր, անհետ») կարգախոսները խորհրդանշում են կոնֆետի՝ թթվաշից դեպի քաղցր անցնող համը[4]։

Սաուը փաչ քիդս կոնֆետները ստեղծել է Ֆրենկ Գալատոլին 1970-ականների սկզբներին։ Սկզբում կոնֆետները կրում էին «Mars Men» անունը։ Այդ ժամանակ Ֆրենկ Գալատոլին աշխատում էր որպես հրուշակագործ «Jaret International» ընկերությունում.[1][5]։ 1970-ականների վերջին «Cadbury» ընկերությունը և «Malaco Licorice Company» ընկերությունը համատեղ հիմնում են «Allen Candy Company» ընկերությունը Կանադայի Համիլտոն քաղաքում՝ կոնֆետների արտադրության համար[6]։ 1985 թվականին կոնֆետները վերանվանվում են «Սաուը փաչ քիդս[1][5]»։ Համարվում է, որ անունը փոխվել է՝ կապիտալիզացնելով այն ժամանակ հայտնի «Cabbage Patch Kids» տիկնիկների սերիայի ժողովրդականությունը[1]։ «Mondelez International»-ը ներկայումս զբաղվում է քաղցրավենիքի արտադրությամբ՝ 1990-ականների վերջին «Allen Candy Company»-ի ձեռքբերումից հետո[6]:

Այլ արտադրանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

«World Gone Sour»՝ 2011 թվականին թողարկված վիդեոխաղ, որը հիմնված է Սաուը փաչ քիդս կոնֆետների վրա։ Խաղը ստեղծում է «Playbrains» ընկերությունը և հրապարակել է «Capcom» ընկերությունը։ Այն թողարկվում է՝ 2011 թվականի դեկտեմբերի 20-ին՝ PC-ի համար, 2012 թվականի ապրիլի 10-ին՝ «PlayStation Network»-ում, 2012 թվականի ապրիլի 11-ին՝ «Xbox Live Arcade (XBLA)» հարթակում։ Խաղը հանվել է թվային հարթակներից մոտավորապես 2015 թվականին[7]։

Այլ սննդամթերքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականին շուկա դուրս եկավ Սաուը փաչ քիդսի համով ծամոն[8]։

2018 թվականին՝ «Dreyer's» ընկերությունը թողարկեց Սաուը փաչ քիդսի համով պաղպաղակ[9]։ «J&J Snack Foods» ընկերությունը ներկայացրեց Սաուը փաչ քիդսի համով սառեցված պաղպաղակաձողիկներ։

2018 թվականին «Post» ընկերությունը թողարկեց Սաուը փաչ քիդսի համով նախաճաշի շիլա[10], որը ձևով հիշեցնում էր կոնֆետներն ու պատված էր թթվաշաքարով, որը լուծվում էր կաթի մեջ[11]։

2024 թվականի մայիսի 6-ին խանութների դարակներին հայտնվեցին Սաուը փաչ քիդս օրեո թխվածքները՝ բլիթի և կրեմի մեջ գունավոր թթվաշ շաքարի հատիկներով[12]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 Flager, Madison (16 May 2018). «Sour Patch Kids Used To Have A Totally Different Name». Delish. Hearst Digital Media. Արխիվացված օրիգինալից 5 August 2023-ին. Վերցված է 13 April 2021-ին.
  2. «9 Sweet Facts for Sour Patch Kids Day». 25 July 2015. Արխիվացված օրիգինալից 11 June 2023-ին. Վերցված է 20 October 2016-ին.
  3. 3,0 3,1 Hartel, Richard; Hartel, AnnaKate (2014). Candy Bites. New York: Springer. էջ 169. ISBN 978-1-4614-9383-9.
  4. «Sour Patch Kids (History, FAQ, Pictures & Commercials) - Snack History» (ամերիկյան անգլերեն). 2021-08-20. Արխիվացված օրիգինալից 2023-10-28-ին. Վերցված է 2022-03-11-ին.
  5. 5,0 5,1 «Sour Patch Kids Creator Frank Galatolie, Of Valley Stream, Dies At 74». CBS New York. October 24, 2016. Արխիվացված օրիգինալից December 1, 2021-ին. Վերցված է August 31, 2019-ին.
  6. 6,0 6,1 York, Brianna (2021-08-20). «Sour Patch Kids (History, FAQ, Pictures & Commercials) - Snack History». Snack History (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023-10-28-ին. Վերցված է 2023-07-26-ին.
  7. ShawnS (2016-04-27). «World Gone Sour». Delisted Games (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023-06-19-ին. Վերցված է 2023-05-05-ին.
  8. «Mondelez's Sour Patch Kids gets sugar-free gum makeover and wins analyst vote». confectionerynews.com. 11 December 2013. Արխիվացված օրիգինալից 22 February 2024-ին. Վերցված է 19 November 2023-ին.
  9. Rock, Taylor (2018-04-11). «Sour Patch Kids Ice Cream and Popsicles Are Here to Satisfy Your 'Sour Then Sweet' Tooth». The Daily Meal (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023-05-05-ին. Վերցված է 2023-05-05-ին.
  10. «We Tried the New Sour Patch Kids Cereal Before Anyone Else». Thrillist (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023-06-10-ին. Վերցված է 2023-05-05-ին.
  11. Judkis, Maura (December 6, 2018). «Sour Patch Kids cereal spoils a perfectly good bowl of milk». The Washington Post. Արխիվացված օրիգինալից December 6, 2018-ին. Վերցված է May 5, 2023-ին.
  12. Lamour, Joseph (2024-04-24). «EXCLUSIVE: Oreo is getting a sour punch with this new candy-infused flavor». TODAY.com (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2024-04-28-ին. Վերցված է 2024-04-29-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]