Սատամ ալ-Սուկամի արաբ․՝ سطام السقامي | |
---|---|
Ծնվել է | հունիսի 28, 1976 |
Ծննդավայր | Ալ-Ռիադ, Սաուդյան Արաբիա |
Մահացել է | սեպտեմբերի 11, 2001 (25 տարեկան) |
Մահվան վայր | Առևտրի համաշխարհային կենտրոն, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | Սաուդյան Արաբիա |
Կրոն | իսլամ |
Կրթություն | Սաուդ արքայի համալսարան |
Satam al-Suqami Վիքիպահեստում |
Սատամ Մուհամմադ Աբդել Ռահման ալ-Սուկամի (արաբ․՝ سطام السقامي, հունիսի 28, 1976, Ալ-Ռիադ, Սաուդյան Արաբիա - սեպտեմբերի 11, 2001, Առևտրի համաշխարհային կենտրոն, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), Սաուդյան ահաբեկիչ, օդային առևանգիչ, 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունն իրականացրած 19 մահապարտ ահաբեկիչներից մեկը։ American Airlines ավիաընկերության 11 չվերթի հինգ առևանգողներից մեկը, որն ընկել է Համաշխարհային առևտրի կենտրոնի Հյուսիսային աշտարակի մեջ՝ համակարգված գրոհների շրջանակներում:
Սուկամին եղել է ուսանող, երբ հավաքագրվել է Ալ-Կաիդայի կողմից Մաջեդ Մոկիդի՝ մեկ այլ առևանգողի հետ և մեկնել Աֆղանստան: Այնտեղ ընտրվել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչությանը մասնակցելու համար։ ԱՄՆ է ժամանել 2001 թվականի ապրիլին։
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ալ-Ռիադում ծնված Սուկամին Սաուդ թագավորի համալսարանի իրավաբանության ուսանող է եղել: Այնտեղ նա Մաջիդ Մոկիեդի հետ միասին, իր հնարավոր նախկին քոլեջի սենյակակիցը, հավաքագրվել են Ալ-Կաիդայի կողմից: Նրանք ժամանել են Խալդեն՝ Քաբուլի մոտ գտնվող մեծ ուսումնական համալիր, որը կազմակերպել է Իբն ալ-Շեյխ ալ-Լիբին: 2000 թվականի նոյեմբերին նրանք երկուսով Բահրեյնից թռել են Իրան։
ՀԴԲ-ի տվյալներով՝ Սուկամին առաջին անգամ Միացյալ Նահանգներ է ժամանել 2001 թվականի ապրիլի 23-ին՝ վիզայով, որը նրան թույլ է տվել երկրում մնալ մինչև մայիսի 21-ը: Այնուամենայնիվ, Spanish Trace Apartments-ի առնվազն հինգ բնակիչներ ճանաչել են Սուկամիի և Սալիմ ալ-Հազմիի լուսանկարները[1]: Ըստ այլ աղբյուրների, Սուկամին ապրել է Վալիդ ալ-Շահրիի հետ Հոլիվուդում (Ֆլորիդա), որտեղ վարձել է սև Toyota Corolla ավտոմեքենա Alamo Rent a Car գործակալությունից:
Մայիսի 19-ին Սուկամին և Վալիդ ալ-Շահրին թռել են Ֆորտ Լոդերդեյլից Ֆրիպորտ, որտեղ նրանք ամրագրումներ են ունեցել Princess Resort- ում: Այնտեղ նրանք չեն ունեցել անհրաժեշտ փաստաթղթեր, և նրանց հետ են ուղարկել Ֆլորիդա։ Այնտեղ կարմիր Kia Rio են վարձել Avis Rent-A-Car-ից[2]։
Սուկամին ինը առևանգողներից մեկն է եղել, ովքեր 2001 թվականի հունիսին բացել են բանկային ավանդային հաշիվ SunTrust-ում և հուլիսի 3-ին նրան տրվել է Ֆլորիդայի նույնականացման քարտ: Մոտավորապես միևնույն ժամանակ, նա օգտագործել է իր Սաուդյան Արաբիայի վարորդական իրավունքը Ֆլորիդայի վարորդական իրավունք ստանալու համար՝ նշելով նույն տան հասցեն, ինչ Վաիլ ալ-Շահրին:
Ամառվա ընթացքում Սուկամին Վաիլի և Վալիդ ալ-Շահրիի հետ մեկ ամիս մարզվելու է գնացել Բոյնթոն Բիչի մարզասրահում, որը պատկանել է Ջիմ Վուլարդին (Մուհամմադ Ատտան և Մարվան ալ-Շեհին նույնպես մարզվել են Վուլարդին պատկանող մարզասրահում, բայց Դելրեյ Բիչ քաղաքում)։
Ահաբեկչական հարձակումների նախապատրաստման ժամանակ Սուկամին հայտնի է եղել Ազմի մականունով[3]։ Սուկամին առևանգողների այն մասնակիցներից է եղել, որոնք չպետք է ծառայեին որպես օդաչու[4]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սատամ ալ-Սուկամի» հոդվածին։ |
|
|