Սատիենդրա Կապուր | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | հունվարի 14, 1931 |
Ծննդավայր՝ | Պանիպատ, Փանջաբ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն[1] |
Վախճանի թիվ՝ | հոկտեմբերի 27, 2007[2] (76 տարեկան) |
Վախճանի վայր՝ | Մումբայ, Հնդկաստան |
Քաղաքացիություն՝ | Հնդկաստան |
Մասնագիտություն՝ | դերասան |
IMDb։ | ID 1566068 |
Սատիենդրա Կապուր (իրական անունը՝ Սատիեն Կապու, անգլ.՝ Satyen Kappu, հունվարի 14, 1931, Պանիպատ, Փանջաբ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն[1] - հոկտեմբերի 27, 2007[2], Մումբայ, Հնդկաստան), հնդիկ բնավորության դերասան, հիմնականում նկարահանվել է հինդիով ֆիլմերով։ Ամենահայտնի դերերից են՝ Զիտայի հորեղբայրը «Զիտան և Գիտան» ֆիլմում և թհակուրի ծառայողը «Վրեժ և օրենք» ֆիլմում։
Սատիենդրա Կապուրը ծնվել է 1931 թվականի հունվարի 14-ին։ Գործունեությունը սկսել է 1952 թվականին՝ որպես թատերական դերասան Բոմբեյում գտնվող Հնդկաստանի ժողովրդական թատրոնների ասոցիացիայում[3][4]։ 1960 թվականից նկարահանվել է Բոլիվուդում։ Հիմնականում կատարել է երկրորդ պլանի դերեր՝ հայրեր, հորեղբայրներ, մորեղբայրներ, մոտ ազգականներ, ոստիկաններ, բժիշկներ և դավադիր չարագործներ։ Խաղացել է մի քանի ուշագրավ դեր Ամիթաբհ Բաչչանի մասնակցությամբ բլոկբաստերներում։ Իր գործունեության ընթացքում նկարահանվել է գրեթե 80 ֆիլմում[3]։ Նա է խորհուրդ տվել իր գործընկերոջը` Ամջադ Խանին, վերցնել «Վրեժ և օրենք» ֆիլմում ավազակ Գաբբարա Սինգհի դերում[5]։
Սատիենդրա Կապուրը մահացել է 2007 թվականի հոկտեմբերի 27-ին Մումբայում՝ իրենից հետո թողնելով կնոջը և չորս դուստրերին[3]։ Նրա թոռնուհին ամուսնացած է եղել ռեժիսոր Արավին Սվամիի հետ[6]։