Սարգիս Մարտիրոսյան | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում՝ | ծանրամարտիկ |
Երկիր՝ | Հայաստան և Ավստրիա |
Ծննդյան ամսաթիվ՝ | սեպտեմբերի 14, 1986 (38 տարեկան) |
Ծննդավայր՝ | Վաղարշապատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Հասակ՝ | 179 սանտիմետր |
Քաշ՝ | 104 կիլոգրամ |
Սարգիս Մարտիրոսյան (սեպտեմբերի 14, 1986, Վաղարշապատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Ավստրիան ներկայացնող հայ ծանրորդ, որը հանդես է գալիս մինչև 105 կգ քաշային կարգում, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր (2018), 2016 թվականի օլիմպիական խաղերի մասնակից, Ավստրիայի եռակի չեմպիոն[1]։
Սարգիս Մարտիրոսյանը ծնվել է 1986 թվականի սեպտեմբերի 14-ին, Հայաստանում։ Ծանրամարտով սկսել է զբաղվել 11 տարեկանում՝ Արմավիրի մարզի Գեղակերտ (Սամաղար) գյուղի մարզադպրոցում։
2005 թվականին հաղթել է Հայաստանի երիտասարդական առաջնությունում։ Նույն թվականին բնակության է տեղափոխվել Ավստրիա, քանի որ ծանրամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականում ընդգրկվելու հնարավորություններ չի ունեցել[2]։
2014 թվականին ստացել է ավստրիական քաղաքացիություն և սկսել է հանդես գալ Ավստրիայի հավաքականում[3]։
Ապրում է Բադենում, մարզվում է Լինցի «SK Voest» ակումբում։
Թվական | Մրցաշար | Անցկացման վայր
|
Քաշային կարգ
|
Պոկում | Հրում | Երկամարտի արդյունք | Տեղ |
2014 | Աշխարհի առաջնություն |
Ալմա Աթա |
մինչև 105 կգ |
180 կգ | 206 կգ | 386 կգ | 12 |
2015 |
Եվրոպայի առաջնություն | Թբիլիսի | մինչև 105 կգ | 180 կգ | 205 կգ | 385 կգ | 8 |
Աշխարհի առաջնություն | Հյուստոն | մինչև 105 կգ | 178 կգ | — | — | DNF | |
2016 | Եվրոպայի առաջնություն | Ֆյորդե | մինչև 105 կգ | 181 կգ | 200 կգ | 381 կգ | 10 |
Ամառային օլիմպիական խաղեր |
Ռիո դե Ժանեյրո | մինչև 105 կգ | 179 կգ | 210 կգ | 389 կգ | 11 | |
2017 | Եվրոպայի առաջնություն | Սպլիտ | մինչև 105 կգ | 181 կգ | 205 կգ | 386 կգ | 4 |
Աշխարհի առաջնություն | Անահայմ | մինչև 105 կգ | 178 կգ | 203 կգ | 381 կգ | 11 | |
2018 | Եվրոպայի առաջնություն[4] | Բուխարեստ | մինչև 105 կգ | 182 կգ | 202 կգ | 384 կգ |