Սեբաստյան Վայյան ֆր.՝ Sébastien Vaillant | |
---|---|
Ծնվել է | մայիսի 26, 1669[1][2][3] Vigny, arrondissement of Pontoise, Սենա և Ուազա, Ֆրանսիա |
Մահացել է | մայիսի 20, 1722[1][2] (52 տարեկան) Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | բուսաբան և սնկաբան |
Գործունեության ոլորտ | բուսաբանություն |
Անդամակցություն | Ֆրանսիական գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Բույսերի այգի |
Տիրապետում է լեզուներին | ֆրանսերեն[4] |
Գիտական ղեկավար | Ժոզեֆ Պիթոն դը Տուրնեֆոր |
Հեղինակի անվան հապավումը (բուսաբանություն) | Vaill. |
Sébastien Vaillant Վիքիպահեստում |
Սեբաստյան Վայյան (ֆր.՝ Sébastien Vaillant[5][6], մայիսի 26, 1669[1][2][3], Vigny, arrondissement of Pontoise, Սենա և Ուազա, Ֆրանսիա - մայիսի 20, 1722[1][2], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն), ֆրանսիացի բուսաբան և սնկաբան։
Սեբաստյան Վայյանը ծնվել է Վինյայի մունիցիպալիտետում 1669 թվականի մայիսի 26-ին[6]։
Բուսաբանություն է սովորել Փարիզի բույսերի այգում՝ Տուրնեֆորի հետ միասին։
1716 թվականին Սեբաստյան Վայյանն ընտրվել է Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի անդամ։ Վայյանը սնկերի դասակարգման չափանիշ է առաջարկել, որն ընդգրկվել Է De plantes գրքում, որը հրատարակվել է 1727 թվականին՝ հեղինակի մահից հետո։ Վայյանի դասակարգումը հիմնված էր գլխարկի ստորին մակերեսի, այսինքն՝ հիմենոֆորի կառուցվածքի վրա։ Հետագայում պարզվել է, որ այս դասակարգումը հարմար է և դեռ օգտագործվում է սնկերի հավաքման ժամանակ, և ժամանակակից մեթոդներով ուսումնասիրված հիմենոֆորի կառուցվածքի նշանները շարունակում են օգտագործվել տաքսոնոմիայում։ Վայյանը ուշադրություն է հրավիրել սնկերի կառուցվածքի վրա, որը կապված էր դրանց վերարտադրության հետ, բայց այդ ժամանակ դրա գործառույթն անհայտ է եղել։ Վայյանը գրել է, որ «սունկը սատանայական ստեղծագործություն է, որը խախտում է բնության ընդհանուր ներդաշնակությունը, որպեսզի ամաչեցնի ամենատաղանդավոր հետազոտողներին և հուսահատեցնի երիտասարդ բուսաբաններին»։
Վայյանն զբաղվել է ծաղկի ուսումնասիրությամբ՝ ապացուցելով, որ դրա հիմնական մասերը վարսանդն ու առէջքն են։ Ըստ ամերիկյան բուսաբանության պատմաբան Էդվարդ լի Գրինի՝ Վայյանը իր ուսումնասիրություններով կատարել է «բուսաբանության համար կատարած բազմաթիվ գործերից ամենամեծը»։ Այս ուսումնասիրությունները Կառլ Լիննեուսի կողմից դրվել են բույսերի դասակարգման իր վերարտադրողական համակարգի՝ Լիննեուսի համակարգի հիմքում[7], որը հրատարակվել է 1735 թվականին։
Սեբաստյան Վայյանը մահացել է Փարիզում 1722 թվականի մայիսի 26-ին[6]։
Ժոզեֆ Պիտտոն դե Տուրնեֆորը Սեբաստյան Վայյանի պատվին անվանել է Rubiaceae ընտանիքի Vaillantia բույսերի ցեղը[8]։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեբաստյան Վայյան» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեբաստյան Վայյան» հոդվածին։ |
|