Սելեստին Կետչա Կուրտես | |
Կուսակցություն՝ | Կամերունի ժողովրդա-դեմոկրատական շարժում |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Դավանանք | քրիստոնեություն |
Ծննդյան օր | հոկտեմբերի 13, 1964 (60 տարեկան) |
Ծննդավայր | Մարուա, Կամերուն |
Քաղաքացիություն | Կամերուն և Ֆրանսիա |
Սելեստին Կետչա Կուրտես (իսպ.՝ Célestine Ketcha Courtès, հոկտեմբերի 13, 1964, Մարուա, Կամերուն), կամերունցի քաղաքական գործիչ, եղել է Բանգանգտեի քաղաքապետը և «Աֆրիկյան տեղականորեն ընտրված կանանց ցանցի» (ֆրանսերեն՝ Réseau des Femmes Elues Locales d’Afrique, հաճախ անվանում են՝ REFELA) նախագահը։
Կուրտեսը ծնվել է 1964 թվականի հոկտեմբերի 13-ին Կամերունի հյուսիսային տարածաշրջանում՝ Մարուայում։ 1912-1943 թվականներին նրա հայրը Բանգանգտեում եղել է գլխավոր վերահսկիչ[1]։ Հայրը մահացել է, երբ աղջիկը եղել է 14 տարեկան[1]։ Ամուսնությունից խուսափելու համար նրա պապը՝ Ֆրանսոիս Նյիկի թագավորը, կազամակերպել էր թոռնուհու Ֆումաբի ավագ դպրոց տեղափոխվելը, որից հետո նա վերադարձել էր Մենենգուբաի ավագ դպրոց, որտեղ ստացել է գերմաներենի A4-ի բակալավրի աստիճան[1]։ Նա բարձրագույն կրթության դիպլոմ ունի առևտրային տեխնիկայի ոլորտում և Տնտեսական և առևտրության գիտությունների բարձրագույն դպրոցից (ESSEC) ստացել է առևտրի և էկոնոմիկայի բարձրագույն կրթության դիպլոմ[1][2]։ Նա երկու քաղաքացիություն ունի (ֆրանսիական և կամերունյան), որը քաղաքական ընդդիմախոսների համար քննադատությունների պատրվակ է դարձել[3][4]։
Կուրտեսը Dimenteries du Cameroun-ում աշխատել է որպես վաճառող և մարքեթինգի վարիչ։ Նա միացել է Կամերունցիների ժողովրդավարական շարժմանը, քանի որ նախագահ հարգանք էր տածում Պաուլ Բիյայի հանդեպ[1], որից հետո նա դառնում է OFRDPC-ի կանանց կազմակերպության նախագահը[5]։
Կուրտեսը 2007 թվականին ընտրվում է Բանգանգտե համայնքի քաղաքապետ[2]։ Նա Բանգանգտեի և Բանգուլապի մայր թագուհի է[4]։ Եղել է նաև Համայնքային զարգացման և օգնության ասոցիացիայի փոխնախագահ, Panthère du Ndé-ի նախագահ, Եվրամիության աշխատանքային խմբերում Երկխոսության կառուցվածքի համար ֆրանսախոս Աֆրիկայի դեսպանը[4]։
Կուրտեսը բիզնես էր սկսել, որի անունը «Queen Fish Cameroon» էր՝ նպատակ ունենալով կոտրել Կոնգելսամի մոնոպոլիան[6]։ Նրա մոր մահից հետո նա հիմնում է «La Case à la Table Ouverte de Maman Pauline» անունով բարեգործական հիմնադրամը[1]։ Բանգանգեում քաղցրահաման ջրով բնակիչներին ապահովելու իր մարդասիրական գործունեության համար 2014 թվականի հունիսին Սեուլում տեղի ունեցած Հազարամյակի զարգացման նպատակների արարողության ժամանակ արժանացել է Միավորված ազգերի կազմակերպության հանրային ծառայությունների համար տրվող մրցանակին[5][7]։
2011 թվականի հուլիսին Կուրտեսի զարմիկը, որը նմանատիպ ընկերության բաժնետեր էր, դատական հայց էր ներկայացրել դատարան՝ պնդելով, որ նա խախտում է վերջինիս բիզնեսի իրավունքները[5]։ Երբ Վուրի շրջանային դատարանը մեղավոր ճանաչեց Կուրտեսին սոցիալական ակտիվների և կրեդիտների չարաշահման համար, նա դատապարտվեց մեկ տարվա ազատազրկման (երեք տարի ներվել է)։ Նա նաև պարտավոր էր վճարել 15 միլիոն CFA ֆրանկի տուգանք[8]։ 2015 թվականի հունվարի 8-ին Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել տարածքային դատարանի որոշումը, սակայն պատիժը նվազեցրել է 167.100 Cfa տուգանքի և նրան ենթարկել 9 ամսվա կալանքի[8]։ Գործը բողոքարկվել է Գերագույն դատարանի կողմից։
2013 թվականին քաղաքապետի պաշտոնավարման ավարտի ժամանակ Կուրտեսը Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու էր և բազմաթիվ անգամ Կամերունում քննադատվել էր երկքաղաքացիություն ունենալու համար, որը երկիրը չէր ընդունում և քանի որ նա քվեարկել էր Ֆրանսիայի ընտրությունների ժամանակ[3]։ 2013 թվականի սեպտեմբերին վերընտրվել է քաղաքապետի պաշտոնում, իսկ պաշտոնավարման ավատը 2018 թվականն է[5]։ Այս ժամանակաշրջանում իր առաջնորդությունը քննադատության է ենթարկվել[9], սակայն նաև գովերգել են նրան՝ Աֆրիկայում հավասարության համար պայքարող առաջնորդի մոդել անվանվելով[10]։ 2015 թվականի ապրիլին նա այն երեք մարդկանցից մեկն էր, որ արժանացել էր քաղաքապետներին տրվող «José Eduardo dos Santos» մրցանակին.[11]։
2015 թվականի դեկտեմբերի 1-ին Կուրտեսը դարձել է «Աֆրիկյան կանանց տեղական ցանցի» նախագահը՝ ներկայացնելով Կենտրոնական աֆրիկյան շրջանը[2]։ 2011 թվականի մարտին Տանգիրում ստեղծված ցանցը համախմբում է տեղական ինքնակառավարման մարմիններում (ՏԻՄ) ընտրված կանանց[2][4][12]։ Նա նախկինում ղեկավարել էր Կենտրոնական Աֆրիկայի ենթատարածաշրջանը և ստեղծել էր պետական կառույցներ Չադում, Գաբոնում, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում և Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում[4]։
Կուրտեսը Աննե Հիդալհոյի՝ Փարիզի քաղաքապետի մտերմիկ ընկերն էր[1][10]։ 2016 թվականին հունվարին մշակույթի հարցերով պատասխանատու Մերիլին Շուլցի գլխավորությամբ նա ընդունել է ԱՄՆ դեսպանատան պատվիրակությանը, որը նրան շնորհավորել էր «օրինակելի առաջնորդության» համար[13]։ 2016 թվականի վերջին նա ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Բան Կի Մունի կողմից հրավիրված հարյուր քաղաքապետերից մեկն էր, որը Կաբաոյում կայացած Habitat III գագաթնաժողովին ընդառաջ պետք էր ներդրում ունենար նոր քաղաքային օրակարգի ձևավորման գործում[1][10]։ Նա Մարոկկոյում մասնակցել է ՄԱԿ-ի կլիմայի փոփոխությունների կոնֆերանսին[12]։
Կուրտեսն ամուսնացած է և ունի երկու դուստր[1][5]։ Խոսում է ֆրանսերեն, անգլերեն և գերմաներեն[2]։
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)