Սեմ Ադեկուգբե անգլ.՝ Sam Adekugbe | |||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||||||||||||||
Քաղաքացիությունը | Կանադա և Միացյալ Թագավորություն | ||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 16, 1995[1][2] (29 տարեկան) | ||||||||||||||
Ծննդավայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն | ||||||||||||||
Հասակ | 175 սանտիմետր | ||||||||||||||
Քաշ | 75 կիլոգրամ | ||||||||||||||
Դիրք | պաշտպան | ||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||
Ներկա ակումբ | Գյոտեբորգ | ||||||||||||||
Համար | 5 | ||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||
| |||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||
| |||||||||||||||
Ազգային հավաքական‡ | |||||||||||||||
| |||||||||||||||
| |||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Սամուել Ադեկուգբե (անգլ.՝ Samuel A. "Sam" Adekugbe, հունվարի 16, 1995[1][2], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), նիգերիական ծագմամբ կանադացի ֆուտբոլիստ, «Գյոտեբորգ» ակումբի և Կանադայի հավաքականի պաշտպան։
Ադեկուգբեի ծնողները նիգերիական ծագմամբ անգլիացիներն են։ Սամուելը ծնվել է Լոնդոնում, սակայն 10 տարեկանում ծնողների հետ Անգլիայից տեղափոխվել է Կանադա։ 2011 թվականին Ադեկուգբեն ընդունվել է «Վանկուվեր Ուայթքեփս» ակադեմիա։ 2013 թվականի հոկտեմբերի 28-ին «Կոլորադո Ռեփիդզի» դեմ խաղում նշել է նորամուտը MLS-ում[3]։ 2015 թվականին Սամուելը դարձել է Կանադայի առաջնության հաղթող։ 2016 թվականի ամռանը խաղային պրակտիկա ստանալու համար Ադեկուգբեն վարձավճարով տեղափոխվել է անգլիական «Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն»։ Օգոստոսի 9-ին «Կոլչեստեր Յունայթեդի» դեմ Անգլիական լիգայի գավաթի խաղում նշել է նորամուտը նոր ակումբում[4]։ Օգոստոսի 23-ին «Օքսֆորդ Յունայթեդի» դեմ Լիգայի գավաթի խաղում Սամուելն իր առաջին գոլն է խփել «Բրայթոնի» կազմում[5]։ Հունվարի 14-ին «Պրեստոն Նորթ Էնդ» ակումբի դեմ խաղում նշել է նորամուտը Չեմպիոնշիպում[6]։
2017 թվականի ամռանը Սեմը վարձավճարով տեղափոխվել է շվեդական «Գյոտեբորգ»։
2015 թվականին Ադեկուգբեն ընդգրկվել է Կանադայի երիտասարդական հավաքականի հայտացուցակում՝ Ճամայկայում կայանալիք ԿՈՆԿԱԿԱՖ-ի երիտասարդական գավաթին մասնակցելու համար։ Մրցաշարում նա խաղացել է Կուբայի[7], Մեքսիկայի[8], Հոնդուրասի[9] և Հայիթիի[10] երիտասարդական թիմերի դեմ խաղերում։
2015 թվականի սեպտեմբերի 9-ին աշխարհի առաջնության ընտրական փուլի՝ Բելիզի դեմ խաղում Ադեկուգբեն նշել է նորամուտը Կանադայի հավաքականում[11]։
2017 թվականին Ադեկուգբեն ընդգրկվել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի Ոսկե գավաթին մասնակցելու հայտացուցակում։ Մրցաշարում նա մասնակցել է Կոստա Ռիկայի[12] և Հոնդուրասի[13] թիմերի դեմ հանդիպումներին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեմ Ադեկուգբե» հոդվածին։ |
|