Սենդրոֆ Քոուֆաքս անգլ.՝ Sandy Koufax | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 30, 1935[1][2] (88 տարեկան) |
Ծննդավայր | Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Columbia University School of General Studies?, Լաֆայեթի ավագ դպրոց և Ցինցինատիի համալսարան |
Մասնագիտություն | բեյսբոլիստ և մարզական մեկնաբան |
Ամուսին | Anne Heath Widmark?[3] |
Պարգևներ և մրցանակներ | |
Sandy Koufax Վիքիպահեստում |
Սենդրոֆ «Սենդի» Քոուֆաքս (անգլ.՝ Sanford "Sandy" Koufax, [ˈkoʊfæks]; ծննդմամբ Սենդրոֆ Բրաուն (անգլ.՝ Sanford Braun), դեկտեմբերի 30, 1935[1][2], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկյան ձախլիկ փիթչեր, որն իր տասներկուամյա կարիերայի ընթացքում խաղացել է «Լոս Անջելես Դոջերս» բեյսբոլի թիմում (նախկինում կոչվել է Բրուկլին Դոջերս), որտեղ նրան տվել են 32 համարը և որով այլևս ոչ ոք հանդես չի գալիս 1972 թվականից ի վեր։ Բեյսբոլի փառքի սրահում ներառվել է կարիերայի ավարտից հետո, 1972 թվականին՝ դառնալով լիգայի ամենաերիտասարդ նախկին խաղացողը, որն արժանացել է այդ պատվին (36 տարեկան և 20 օրական)[6]։
Քոուֆաքսի կարիերայի գագաթնակետը եղել է 1961 թվականից մինչև 1966 թվականը, երբ նա անընդմեջ խաղացել է վեց մրցաշրջան ամբողջությամբ։ 1966 թվականին, ընդամենը 30 տարեկանում, նա ստիպված է եղել թողնել պրոֆեսիոնալ կարիերան՝ արմնկային հոդի հոդաբորբի պատճառով, ինչը զրկել է խաղալու հնարավորությունից։ Քոուֆաքսը 1963 թվականի լիգայում համարվել է ամենաարժեքավոր խաղացողը. 1963, 1965 և 1966 թվականներին դարձել է Սան Յանգի մրցանակի դափնեկիր` բեյսբոլի պատմության մեջ դառնալով առաջին եռակի մրցանակակիրը[7]։ Յուրաքանչյուր մրցաշրջանում, երբ Քոուֆաքսը մրցանակ է ստացել, նա նաև արժանացել է ազգային լիգայի փիթչերի եռակի թագը` ցուցաբերելով հաղթանակների, սթրայք աութների և «ERA-յի» լավագույն արդյունք[8][9]։
Քոուֆաքսը դարձել է գլխավոր լիգայի առաջին մասնակիցը, որն անց է կացրել չորս խաղ առանց հիթերի (այդ թվում` ութերորդ «կատարյալ խաղը» պատմության մեջ, որում փիթչերը հաղթանակ է տարել` մրցակցի ոչ մի բազա բաց չթողնելով)։ Չնայած համեմատած կարճ կարիերային, Քոուֆաքսի սթրայք աութների ցուցանիշը 2,396 է, ինչի շնորհիվ նա յոթերորդ տեղում է փիթչերների ցանկում և երկրորդ տեղում՝ ձախլիկ փիթչերների ցանկում` Ուորրեն Շպանից հետո (2,583)։
Քոուֆաքսը աչքի ընկնող հրեա մարզիկնից մեկն է[10][11]։ 1956 թվականի Համաշխարհային շարքի առաջին խաղը համընկել է Յոմ Կիպուրի՝ հուդայականության ամենակարևոր տոներից մեկի հետ, և Քոուֆաքսը հրաժարվել է դուրս գալ խաղադաշտ։ Միջադեպը հանրային ուշադրության է արժանացել` որպես սոցիումի ճնշման և անձնական համոզմունքների հակասության օրինակ[12]։
1959 թվականից մինչև 1962 թվականները Քոուֆաքսը նկարահանվել է հեռուստատեսային ֆիլմերում։ 1959 թվականին նա նկարահանվել է Բեն Քեսսիդի դերում՝ Shotgun Slade վեսթերնի «Too Smart to Live» դրվագում[13]։ 1960 թվականին նա խաղացել է Ջոննի դերը՝ «ABC/Warner Brother Colt .45» ընկերության սերիալի մի դրվագում[14]։ Նա նաև աննշան դերեր է խաղացել ABC/WB — 77 Sunset Strip և Bourbon Street Beat սերիալներում[13]։
1963 թվականին Քոուֆաքսը «Դոջերսի» մի քանի խաղացողների հետ նկարահանվել է Mr. Ed սերիալի դրվագում[15]։
1962 թվականին Քոուֆաքսն ինքն իրեն խաղացել է CBS հեռուստաալիքի Dennis the Menace սերիալի «Dennis and the Dodger» դրվագում[16]։ Նա նաև ինքն իրեն խաղացել է NBC հեռուստաալիքի Մայքլ Շեյնի «Strike Out» դետեկտիվ սերիալում։